Jump to content

Խավարասերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խավարասերը
ռուս.՝ Тараканище
Տեսակմուլտֆիլմ
Հիմնված էTarakanishche?
ՌեժիսորՎլադիմիր Պոլկովնիկով
ՍցենարիստՎլադիմիր Սուտեև
ՀնչյունավորումՍերգեյ Ցեյց, Yury Filimonov?, Ալեքսեյ Գրիբով և Nina Nikitina?
Բեմադրող նկարիչԳրաժինա Բրաշիշկիտե
ԵրաժշտությունԱլեքսանդր Վառլամով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն17 րոպե[1]
Թվական1963

Խավարասերը (ռուս.՝ Тараканище), խորհրդային նկարված երաժշտական մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1963 թվականին։ Ռեժիսորը Վլադիմիր Պոլկովնիկովն է։ Տևողությունը 16 րոպե, 32 վայրկյան է։

Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Կոռնեյ Չուկովսկու հեքիաթի, որը մի սարսափելի խավարասերի մասին է, որը մահացու վախեցնում է բոլոր կենդանիներին, սակայն նրան կուլ է տալիս մի փոքրիկ և սովորական ճնճղուկ։

Վերաթողարկում DVD ձևաչափով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը DVD ձևաչափով բազմիցս թողարկվել է մուլտֆիլմների հավաքածուներում։

  • «Տզզան ճանճի հյուրերը», «Սոյուզմուլտֆիլմ», դիստրիբյուտոր` «Սոյուզ»։ Հավաքածուի մեջ ընդգրկված են եղել հետևյալ մուլտֆիլմները.

«Տզզան ճանճը (մուլտֆիլմ, 1976)», «Ճպուռը և մրջյունը», «Մրջյունի ճանապարհորդությունը» (1983 թվական), «Առաջին ջութակ» (1958 թվական), «Ժու-ժու-ժու» (1966 թվական), «Խավարասերը» (1963 թվական), «Մորեխի արկածները (մաս առաջին)» (1990 թվական) «Մորեխի արկածները (մաս երկու)» (1991 թվական)[2]

Հայտնի է, որ հեքիաթների ավանդական կերպարներից մեկը հենց հեքիաթասացի կերպարն է, որն անմիջականորեն միջամտում է պատումին։ Հենց այդ սկզբունքն են իրենց «Խավարասերը» մուլտֆիլմում օգտագործել դրա հեղինակները` ռեժիսոր Վ. Պոլկովնիկովը և սցենարի հեղինակ Վ. Սուտեևը։ Կոռնեյ Չուկովսկին դարձել է հեքիաթի գործող անձ` իր բնական մասնակցությամբ և իրադարձություններին տրված մեկնաբանություններով։ Այս կերպարը, որը հաջողությամբ ստեղծվել է նկարիչ-մուլտիպլիկատոր Ա. Պետրովի կողմից, համոզիչ կերպով ներկայացվում է Չուկովսկու ձայնը հիանալիորեն նմանակող դերասան Յու. Ֆիլիմոնովի կողմից։
- Ս. Ասենին, Էկրանի հրաշագործները[3]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]