ԽաչԱր (նկարիչ)
ԽաչԱր | |
---|---|
Ի ծնե | Արթուր Խաչատրյան |
Կեղծանուն | ԽաչԱր |
Ծնվել է | հուլիսի 29, 1966 |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Վախճանվել է | փետրվարի 28, 2018 |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | 1973-1983 թվականներին սովորել է Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83, ապա Վահագն Դավթյանի անվան թիվ 149 ավագ դպրոցներում։ |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Հայր | Զորիկ |
Արթուր Զորիկի Խաչատրյան (առավել հայտնի է ԽաչԱր անունով, հուլիսի 29, 1966, Երևան, Հայաստան — փետրվարի 28, 2018, Երևան, Հայաստան), նկարիչ, գծանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արթուր Խաչատրյանը ծնվել է 1966 թվականի հուլիսի 29-ին Երևանում։ 1973-1983 թվականներին սովորել է Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83, ապա Վահագն Դավթյանի անվան թիվ 149 ավագ դպրոցներում։ 1982-1983 թվականներին ԽաչԱրը հաճախել է Ճարտարապետների տան գծանկարի դասընթացներին։ Դպրոցն ավարտելուց հետո, 1983-1990 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նկարչության և գծագրության ֆակուլտետում։ Սովետական բանակում ծառայել է 1984-1986 թվականներին, որտեղ 1 տարի անց դարձել է Ցխինվալիի ինժեներաականազերծման գնդի նկարիչը[2]։
Բուհն ավարտելուց հետո, ԽաչԱրը աշխատել է Զովունի արտադրական միավորումում որպես նկարիչ։ Զբաղվել է ոսկերչությամբ, փայտի փորագրությամբ, քարի մշակմամբ։ Նա ունեցել է 7 անհատական և 3 խմբային ցուցահանդեսներ։ ԽաչԱրի նկարները ցուցադրվել են Հայաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Գերմանիայի ցուցասրահներում[3]։
ԽաչԱրը գլխավորապես աշխատել է յուղաներկով և ակրիլային ներկերով[4]։ ԽաչԱրը հաճախ էր նշում, որ հրաշալի է կանգնել մաքուր կտավի առջև և գիտենալ, որ դու կարող ես ինչ-որ եզակի բան արարել[5]։
2019 թվականի մարտի 3-ին Դալան ցուցասրահում բացվել է Հայաստանի նկարիչների միության անդամ Արթուր Խաչատրյանի նկարների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում ներկայացվել են 20 կտավներ[6]։
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
ԽաչԱրի առաջին ցուցահանդեսը եղել է 1987 թվականին Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում։
1988 թվականին ցուցահանդես է ունեցել Հայաստանի Լուսավորչի Կանթեղ Եկեղեցասիրաց Միության (ՀՀ ԼԿԵՄ) Կենտկոմի դահլիճում։
Նա 2007 թվականին ցուցահանդես է ունեցել Նարեկացի արվեստի միությունում։
Արթուր Խաչատրյանը 2008 թվականին ցուցահանդես է ունեցել «Հայ ART» մշակութային կենտրոնում, Նարեկացի արվեստի միությունում, ինչպես նաև «Արտ Բրիջ» գրախանութ-սրճարանում։
ԽաչԱրը 2016 թվականին ցուցահանդես է ունեցել նաև Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում։
2019 թվականին հանդես է եկել Դալան ցուցասրահում[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Իրազեկ. «Դալան ցուցասրահում տեղի կունենա նկարիչ Արթուր Խաչատրյանի «ԽաչԱրի Հայաստանը» խորագրով ցուցահանդեսի բացումը - Իրազեկ». Իրազեկ.am. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ ««Գույներ, գյուղ, աշխատավոր մարդիկ». բացվել է ԽաչԱրի ցուցահանդեսը (լուսանկարներ)». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ ««Դալանում» բացվեց նկարիչ ԽաչԱրի կտավների ցուցահանդեսը, այն կտեւի մինչեւ մարտի 10-ը». Armtimes.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «ԽաչԱրը բնության մեջ Հայաստանն է սիրել, իսկ Հայաստանում՝ բնությունը․ ցուցահանդես Դալանում». www.ankakh.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Studio, Sargssyan. «Times.am | «Գույներ, գյուղ, աշխատավոր մարդիկ». բացվել է ԽաչԱրի ցուցահանդեսը». blog.times.am. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Դալան ցուցասրահում բացվեց Արթուր Խաչատրյանի ցուցահանդեսը». lratvakan.am. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Գույներ, գյուղ, աշխատավոր մարդիկ». բացվել է ԽաչԱրի ցուցահանդեսը