Քարամշակում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարամշակում, բնական քարին պահանջվող ձև տալու և արտաքին դրվագման պրոցեսը։ Ընդգրկում է կրաքարից, մարմարից, գրանիտից, տուֆից, բազալտից և բնության մեջ լայնորեն տարածված այլ ապարներից ճարտարապետական դետալների (սյուներ, քիվեր, ճաղեր ևն) և երեսապատման շինվածքների (սալեր, չորսուներ ևն) արտադրությունը։ Քարամշակման պրոցեսը բաղկացած է երեք հիմնական գործողություններից․ քարի սղոցահատում նախապատրաստուկների, սալերի (չորսուների) եզրատաշում ըստ չափսի կամ քարին տրված պրոֆիլի հաղորդում, երեսի մակերևույթի մակատեսքային մշակում։ Հումք են ծառայում քարհանքից (հազվադեպ նաև հանքահորից) ապարների զանգվածից ներկարված խոշոր բլոկները (առնվազն 0,45 մ3 ծավալով)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։