Խաղաղ բացատ
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | կինոկատակերգություն |
Ռեժիսոր | Բորիս Դյոժկին և Գենադի Ֆիլիպով |
Սցենարիստ | Ալեքսեյ Սազոնով |
Հնչյունավորում | Վադիմ Սինյավսկի |
Բեմադրող նկարիչ | Անատոլի Սազոնով |
Օպերատոր | Ելենա Պետրովա |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 10 րոպե[1] |
Սիկվել | Ո՞վ է առաջինը |
Թվական | 1946 |
«Խաղաղ բացատ», 1946 թվականի արտադրության խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը դարձել է ռեժիսոր Բորիս Դյոժկինի առաջին նշանակալի հաջողությունը[2]։
«Խաղաղ բացատը» ուրախ կատակ է ֆուտբոլի մասին։ Այս կատակերգությանը սպորտային ոգի է հաղորդում շարժումների ճշգրիտ մշակումը, պարզ սյուժեն, մրցակցային տրամադրությունը։ Այս ֆիլմը, կարծես, հայտ էր սպորտային թեմայով, որին հետագայում Դյոժկինը նվիրել է իր լավագույն գործերը։— Օ․ Աբոլնիկ[3]
Բորիս Դյոժկինի առաջին նշանակալից հաջողությունը եղել է «Խաղաղ բացատ» ֆիլմը՝ (1946) արջերի և նապաստակների ֆուտբոլային խաղի մասին։ Երկու տարի անց նա էկրանավորել է «Փիղը և մրջյունը» լեռնային հեքիաթը, իսկ երկու տարի անց ստեղծել է ֆիլմ-ռեպորտաժ անտառային հեծանվավազքի մասին՝ «Ո՞վ է առաջինը»։ 1951 թվականին թողարկվել է «Քաջի սիրտը» հյուսիսային հեքիաթը։ Այս բոլոր ժապավենները Դյոժկինն ստեղծել է ռեժիսոր Գենադի Ֆիլիպովի հետ համագործակցելով։ Բեմադրությունների ընդմիջման ընթացքում Բորիս Դյոժկինը շարունակել է ստեղծել մուլտեր ստուդիական վարպետների համար։— Ս․ Կապկով[4].
Ֆիլմը կրկնօրինակել է հայտնի սպորտային մեկնաբան Վադիմ Սինյավսկին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեք արջերի խումբը խաղաղ բացատ է փնտրում հանգստի համար։ Բայց պատահաբար նրանց հարվածած գնդակը ստիպում է նրանց մասնակցել նապաստակների հայտնի ֆուտբոլային թիմի դեմ խաղին։
Գետնի տակից դուրս է պրծնում խլուրդը՝ դատավորը։ Սուլիչի ձայնի վրա հավաքվում են հանդիսատեսները, մոտ է վազում ռադիոմեկնաբան Ոզնին, որը հասել էր երկրորդ խաղակեսին։ Ոզնին ֆուբոլային հանդիպումը մեկնաբանում է մինչև վերջ․ ոչ-ոքի՝ 3։ 3։ «Մինչ հաջորդ հանդիպում, ընկերներ», - հրաժեշտ է տալիս Ոզնին։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]սցենար | Ալեքսեյ Սազոնով |
ռեժիսորներ | Բորիս Դյոժկին, Геннадий Филиппов |
բեմադրող նկարիչ | Անատոլի Սազոնով |
նկարիչներ | Վերա Վալերիանովա, Գեորգի Պոզին |
նկարիչ-մուլտիպլիկատոր | Բորիս Բելով, Բորիս Տիտով, Ֆաինա Եպիֆանովա, Բ․ Պատին, Գենադի Ֆիլիպով, Նիկոլայ Ֆեոդորով, Բորիս Դյոժկին, Գրիգորի Կոզլով |
օպերատոր | Ելենա Պետրովա |
տնօրեն | Ն․ Ցոֆնաս |
կոմպոզիտոր | Ալեքսեյ Սոկոլով-Կամին |
հնչյունային ռեժիսոր | Ս․ Ռենսկի |
ռադիոմեկնաբան | Վադիմ Սինյավսկի |
Վերաթողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը քանիցս վերաթողարկվել է մուլտֆիլմերի VHS և DVD ժողովածուներով․
- Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր, Studio PRO Video, VHS 1990-ականներ։
- «Անտառային հեքիաթներ» Մաս 3, «Սոյուզմուլտֆիլմ»։
Մուլտֆիլմեր սկավառակներով․ «Թավուտում» (1954), «Խաղաղ բացատ» (1946), «Պարծենկոտ մրջյունը» (1961), «Ներկված աղվեսը» (1953), «Անտառի ոգին» (1988), «Որսորդական հրացան (մուլտֆիլմ)» (1948), «Գայլը և հորթը» (1984), «Տարբեր անիվներ» (1960)։ - «Սպորտային սյուժեներ» Ժողովածու № 32։
Մուլտֆիլմեր սկավառակներով․ «Ո՞վ է առաջինը (մուլտֆիլմ, 1950)» (1950), «Խաղաղ բացատ» (1946), «Չեմպիոն (մուլտֆիլմ)» (1948), «Պապը և թոռները» (1950), «Խիզախ ալպինիստները» (1950).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link)«Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ О. Абольник. Дёжкин Борис // Режиссёры и художники советского мультипликационного кино.(չաշխատող հղում) М., 1984. Энциклопедия отечественного кино.
- ↑ С. Капков. «Наши мультфильмы» Интеррос
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Խաղաղ բացատ» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Հայրենական կինոյի հանրագիտարան, Բորիս Դյոժկին, Տեքստեր(չաշխատող հղում).
|