Անտառի ոգին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտառի ոգին
Տեսակմուլտֆիլմ
ԺանրԲուֆոնադ
ՌեժիսորՍերգեյ Օլիֆիրենկո
ՍցենարիստՄիխայիլ Լիպսկերով
ՀնչյունավորումՎիկտոր Պրոսկուրին և Ekaterina Obraztsova?
ԵրաժշտությունԴավիթ Թուխմանով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն578 վայրկյան
Թվական1988

Անտառի ոգին (ռուս.՝ Уважаемый леший), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1988 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում, յուրահատուկ բուֆոնադի ժանրով, ըստ ռուսական ժողովրդական հեքիաթների մոտիվների։ Սցենարիստ Միխայիլ Լիպսկերովի առաջին ամենահայտնի աշխատանքներից մեկն է[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ գիշերով Բաբա Յագան գտնում է Անտառի ոգուն և ասում է, որ Իվանուշկա եղբայրը նրանից չի վախենում, ինչը նշանակում է, որ նրան չի հարգում։ Անտառի ոգին համաձայնում է կախարդի` տղային վախեցնելու առաջարկին։ Այդ ժամանակ ծառի փչակում ապրող Նապաստակը գզգզում է Անտառի ոգու մազերը, այնուհետև հետ է գնում և թափահարում է թաշկինակը։ Անտառի ոգին սկսում է բղավել և իսկական երկրաշարժ է առաջացնում։ Նապաստակը բռնվում է սնկից, իսկ Բաբա Յագան թաքնվում է վառարանի հետևում, ասելով, որ նա արդեն հարգում է անտառի ոգուն։ Բայց Անտառի ոգին ոչ մեկին չէր վախեցնում, այլ միայն արթնացրել էր Ագռավին, որն սկսում է նրան ծեծել սնկով, մինչև որ վերջինս հանդարտվում է։ Այդ ժամանակ նենգ կախարդը որոշում է անտառի ոգուն սարսափելի դարձնել, որպեսզի միայն նրա տեսքից նրան հարգեն։ Անտառի դյուրահավատ տերը վեր է ածվում Կոշչեյի, իսկ հետո փնտրում է Իվանուշկային, բայց գտնում է Ալյոնուշկային, սակայն սիրահարվում է նրան։ Բաբա Յագան ցանկանում է Իվանուշկային բռնել Ալյոնուշկայի օգնությամբ։ Բայց անտառի ոգին հրաժարվում է այս առաջարկից և նորից ինքն է դառնում։ Հետո Բաբա Յագան առաջարկում է նրան դառնալ ճահճային հրեշ, որպեսզի դուր գա Ալյոնուշկային։ Բայց երբ Անտառի ոգին հրեշ է դառնում, չար ծեր կինը կոճղի վրա սփռոց է փռում, դրա վրա դնում է ափսե և աղաման, և ասում, որ ուզում է Իվանուշկային ուտել։ Անտառի ոգին հասկանում է, որ իրեն խաբել են, և նա նորից իր նախկին տեսքն է ընդունում, քշում է կախարդին և գնում է ծանոթանալու Ալյոնուշկայի հետ։ Իսկ Նապաստակն ի վերջո բացատրում է նրան, որ հարգում է նրան ոչ թե վախից, այլ` խղճի համար։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Սերգեյ Օլիֆիրենկո
Սցենարի հեղինակ Միխայիլ Լիպսկերով
Բեմադրող նկարիչ Ելենա Բոգոլյուբովա
Տիկնիկներ և դեկորացիա Վլադիմիր Կոնոբեև, Օլեգ Մասաինով, Նատալյա Բարկովսկայա, Նինա Մոլևա, Լիլիաննա Լյուտինսկայա, Պավել Գուսև, Վլադիմիր Ալիսով, Վլադիմիր Մասլով, Աննա Վետյուկովա, Վիկտոր Գրիշին, Միխայիլ Կոլտունով, Վլադիմիր Աբբակումով, Ալեքսանդր Գորբաչյով, Ա. Լունև, Ա. Ուտկին
Մուլտիպլիկատորներ Ալլա Սոլովյովա, Սերգեյ Օլիֆիրենկո, Տատյանա Մոլոդովա
Օպերատոր Յուրի Կամենեցկիյ
Կոմպոզիտոր Դավիթ Թուխմանով
Հնչյունային օպերատոր Վլադիմիր Կուտուզով
Տնօրեն Գրիգորի Խմարա
Դերերը հնչյունավորել են Վիկտոր Պրոսկուրին` Անտառի ոգի
Եկատերինա Օբրազցովա` Նապաստակ
Վլադիմիր Տոչիլին` Բաբա Յագա

Թողարկումներ VHS և DVD ձևաչափերով[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ձևաչափ Դիստրիբյուտոր Հրապարակված այլ մուլտֆիլմեր
Հրաշք-մրաշք DVD և VHS ձևաչափերով Սոյուզ «Անտառի ոգին»,
«Գլաշա և Կիկիմորան»,
«Վախենալու չէ»,
«Օձը ձեղնահարկում»,
«Դաժան Բամբրը»,
«Բամբրի հետքերով»,
«Ծուղակ Բամբրի համար»,
«Ստորգետնյա մեծ պարահանդես»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Միխայիլ Լիպսկերովը Аниматор.ру կայքում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]