Լրտեսների երեխաները (անգլ. Spy Kids), արկածային ֆիլմ, կինոսերիալի առաջին մաս։ Սցենարիստն ու ռեժիսորն է Ռոբերտ Ռոդրիգեսը։ Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում եղել է 2001 թվականիմարտի 30-ին, իսկ սեպտեմբերի 28-ին հրատարակվել են DVD և VHS տարբերակներով։
Գրիգորիոն և Ինգրիդ Կորտեսը՝ նախկին թաքուն գործակալները, ովքեր սիրում էին միմյանց, ամուսնացել են և ունեցել են երեխաներ։ Նրանց երեխաները՝ Կարմենն ու Ջունին, ոչինչ չէին իմացել ծնողների անցյալի մասին։ Բայց ծնողները, որոշ ժամանակ անց, պարտավորվեցին վերադառնալ իրենց աշխատանքին։ Այն գործակալությունում, որտեղ աշխատում էր Գրիգորիոն, կորել էին մի քանի լավ լրտեսներ։ Բոլոր կասկածները տանում էին դեպի հաղորդավար Ֆեգան Ֆլուպը։ Երեխաները, իմանալով այս ամենի մասին, փորձում են փրկել իրավիճակը։ Նրանք կարողանում են հասնել Ֆլուպի ամրոց, որտեղ գերեվարվել էին նրանց ծնողները։
Հետո պարզվում է, որ Ֆլուպը ոչնչում մեղավոր չէր, և այն ինչ-որ տեղի էր ունեցել Մինիոնի (Գրիգորիոյի նախկին կոլեգիա) ձեռքի աշխատանքն էր։ Նա պատվեր էր ստացել երեխա-լրտեսների զորք ստեղծելու համար, իսկ լրտեսները գերեվարվել էին փորձերի համար։ Երեխաները պետք է խանգարեին չարագործներին և փրկեին իրենց ծնողներին։