Jump to content

Կոլեգիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոլեգիաներ (լատին․՝ collegium), Հին Հռոմում ընդհանուր պաշտամունքով կամ մասնագիտությամբ կապված անձանց ընկերություններ։ Եղել են կրոնական, քրմական, արհեստավորական։ Կոլգեիաների գլուխ կանգնած էր ընտրովի մագիստրոսը։ Մեր թվարկությունից առաջ I դարից (առանձնապես արհեստավորական և թաղամասերի բնակիչների) գործուն մասնակցություն են ունեցել քաղաքական կյանքին։ Կայսրության ժամանակաշրջանում գործել են միայն կառավարության թույլտվությամբ։ Ուշ կայսրության ժամանակաշրջանում արհեստավորական կոլեգիաների մեծ մասում անդամակցությունը դարձել է հարկադրական։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 510
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլեգիաներ» հոդվածին։