Լուի Շևրոլե
Շեվրոլե Լուի անգլ.՝ Louis-Joseph Chevrolet | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1878 |
Ծննդավայր | Լա Շո դը Ֆոն, Նյոշատել, Շվեյցարիա |
Մահացել է | 1941 թվականի հունիսի 6 |
Մահվան վայր | Դեթրոյթ |
Գերեզման | Holy Cross and Saint Joseph Cemetery[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, ավտոարշավորդ և ճարտարագետ |
Աշխատանք | ավտոարշավորդ, ձեռնարկատեր |
Զբաղեցրած պաշտոններ | co-founder? |
Պարգևներ և մրցանակներ | |
Louis Chevrolet Վիքիպահեստում |
Լուի Ջոզեֆ Շևրոլե (անգլ.՝ Louis-Joseph Chevrolet, 25 դեկտեմբերի 1878 թվական, Լա Շո դը Ֆոն, Նյոշատել, Շվեյցարիա՝ ամերիկացի ավտոարշավորդ և շվեյցարացի ավտոարտադրող։
1911 թվականին Chevrolet ընկերության և 1916 թվականին Frontenac Motor Corporation ընկերության հիմնադիր, որը Ford Model T ավտոմեքենայի համար մասեր էր արտադրում։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա Ժոզեֆ-Ֆելիսյանի և Մարի-Անն Անժելինի ընտանիքի երկրորդ երեխան էր։ Ծնվել է Լա Շո դը Ֆոնում, Նյոշատել կանտոնում, որը համարվում էր ժամացույցի արդյունաբերության կենտրոնը, Շվեյցարիայի հյուսիս-արևմուտքում։ 1886 թվականին Շևրոլե ընտանիքը լքում է երկիրը և տեղափոխվում Ֆրանսիայի Կոտ դ'Օր դեպարտամենտի Բոնն քաղաք։ Այնտեղ պատանի Լուին սկսեց ստանալ իր տեխնիկական հմտությունները և հետաքրքրություն դրսևորել հեծանվային մրցավազքերի նկատմամբ։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1895-ից 1899 թվականները Շևրոլեն աշխատել է Րոբլինի արհեստանոցում։ Այնուհետև տեղափոխվել է Փարիզ և կարճ ժամանակ այնտեղ աշխատելուց հետո, 1900 թվականին արտագաղթել է Մոնրեալ, Կանադա՝ այնտեղ աշխատելով որպես մեխանիկ։ Հաջորդ տարի նա տեղափոխվել է Նյու-Յորք, որտեղ որոշ ժամանակ աշխատել է իր ընկերոջ ինժեներական ընկերությունում, ով նույնպես շվեյցարացի արտագաղթող էր։ Այնուհետև աշխատանքի նպատակով տեղափոխվել է Բրուքլին՝ այնտեղ աշխատելով ֆրանսիական De Dion-Bouton ավտոարտադրողի մոտ։ 1905 թվականին նա ամուսնացել է Սյուզաննա Տրեվուի հետ, նրանք ունեին երկու որդի։ Նույն թվականին FIAT ընկերությունը նրան վարձել է որպես մրցավազքային ավտոմեքենայի վարորդ և մեկ տարի անց նա սկսեց աշխատել ֆիլադելֆիական ընկերությունում։ Նրա մրցարշավային կարիերան շարունակվեց որպես Բյուիկի վարորդ և նա դառնում է Buick ընկերության հիմնադիր Ուիլիամ Դյուրանտի ընկերը, ով հիմնում է General Motors ընկերությունը[2]։ 1909 թվականին Լուին մասնակցում է Giants Despair Hillclimb մրցարշավում։ Ունենալով համեմատաբար քիչ պաշտոնական կրթություն, Շևրոլեն սովորեց շարժիչի աշխատանքը Buick-ում աշխատելու ընթացքում և 1909 թվականին սկսեց նախագծել իր սեփական շարժիչը նոր մեքենայի համար։ Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքի Գրանդ Ռիվեր բուլվարի իր սեփական ավտոխանութում նա հավաքեց վերևում գտնվող փականներով 6 մխոցանի շարժիչ[3]։
Շևրոլե ընկերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1911 թվականի նոյեմբերի 3-ին Շևրոլեն Դյուրանտի հետ Դեթրոյթում հիմնեցին «Chevrolet Motor Car Company» ընկերությունը։ Նրանց ներդրումային գործընկերներն են դարձել Ուիլիամ Լիթլը («Little» ավտոմեքենայի արտադրող) և դոկտոր и Edwin R. Campbell, Դյուրանի փեսան և կանադական «McLaughlin automobile» ավտոմոբիլաշինական ընկերությունից Սամուել Մակլագլինի ընկերը։ Համաձայն տարբեր պատմությունների, ավտոմեքենայի տարբերանշանը վերցվել է Շվեյցարիայի սիմվոլ հանդիսացող մոդիֆիկացված խաչը[4] Շևրոլեյի հայրենիքի պատվին, կամ փարիզյան հյուրանոցային համարի պաստառների հատվածից, որտեղ կանգ էր առել Լուին։
Շևրոլեն և Դյուրանտը տարաձայնություններ ունեցան ավտոմեքենայի կառուցվածքի վերաբերյալ և վերջինս 1915 թվականին վաճառել է իր բաժնեմասը և Կանադայում հիմնել «McLaughlin’s Company» ընկերությունը։ 1916 թվականին Շևրոլեյի բաժնետոմսերը վաճառվել են «General Motors» հոլդինգին, Դյուրանի վերահսկիչ բաժնետոմսերի գնումը ներառյալ, և 1917 թվականին Շևրոլե ընկերությունը Լուիի հետ, որպես հիմնադիր, միավորվել է «General Motors»-ի հետ և 1918 թվականին գնել է Շևրոլեյի պարտքերի մնացած մասը Մակլագլինից։ 1918 թվականին McLaughlin Car Company միավորվել է «Chevrolet Motor Company of Canada Ltd.»-ի հետ և անվանվել «General Motors Canada», դա արվել է նախքան ԱՄՆ-ում «General Motors» կորպորացիայի մեջ մտնելը, երբ Նյու Ջերսիում գործող «General Motors» ընկերությունը լուծարվեց։
Ավտոմրցարշավներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1910-ական թվակաների կեսերին Լուի Շևրոլեն տեղափոխել է իր հետաքրքրությունները մրցարշավային արդյունաբերություն և կազմակերպել գործընկերություն Հաուարդ Բլադի հետ՝ «Cornelian» մրցարշավային ավտոմեքենան ստեղծելու համար, որը նա 1915 թվականին օգտագործում էր «Ինդիանապոլիսի 500 մղոն» ավտոմրցարշավի ժամանակ։ 1916 թվականին նա իր կրտսեր եղբայրներ՝ Գաստոն և Արթուր Շևրոլեների հետ հիմնել է «Frontenac Motor Corporation», որը մշակում և արտադրում էր մի շարք մրցարշավային ավտոմեքենաներ։ Նրանք հայտնի են դարձել իրենց մրցարշավային «Fronty-Ford» ավտոմեքենայի շնորհիվ։
Լուին հինգ անգամ դուրս է եկել «Ինդիանապոլիսի 500 մղոն» մրցաշարեր և իր լավագույն արդյունքով 1919 թվականին զբաղեցրել 7-րդ հորիզոնականը։ Արթուրը մասնակցել է մրցումներում երկու անգամ, իսկ Գաստոնը 1920 թվականին հաղթել է Championship Car Racing մրցարշավում։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շևրոլեն մաhացել է Դեթրոյթում 1941 թվականի հունիսի 6-ին և հուղարկավորված է Ինդիանապոլիսի Holy Cross and Saint Joseph գերեզմանատանը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Find A Grave — 1996.
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 29-ին. страницы с официального веб-сайта General Motors
- ↑ Clymer, Floyd. Treasury of Early American Automobiles, 1877—1925 (New York: Bonanza Books, 1950), p.179.
- ↑ John McPhee, La Place de la Concorde Suisse. New York: Noonday Press (Farrar, Straus and Giroux), 1984
- ↑ «Chevrolet brother's grave finally gets a tombstone». Edmonton Journal. 2011 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]