Լոձ
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Լոձ | |||||
գերմ.՝ Litzmannstadt լեհ.՝ Łódź[1] | |||||
| |||||
Երկիր | Լեհաստան | ||||
Համայնք | Լոձի վոյեվոդություն | ||||
Հիմնադրված է | հուլիսի 29, 1423 թ. | ||||
Մակերես | 293 կմ² | ||||
ԲԾՄ | 219 մետր | ||||
Բնակչություն | ▼655 279 մարդ (2023)[2] | ||||
Ժամային գոտի | կենտրոնաեվրոպական ամառային ժամ, UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 42 | ||||
Փոստային դասիչ | 90-001–94-413 | ||||
Ավտոմոբիլային կոդ | EL • ED | ||||
Պաշտոնական կայք | uml.lodz.pl(լեհ.) | ||||
| |||||
Լոձ[3] (լեհ.՝ Łódź, բառացի՝ «նավ»), Լեհաստանի երրորդ մեծ քաղաքը։ Գտնվում է երկրի կենտրոնական մասում և 2009 թ դեկտեմբերի մարդահամարի տվյալներով ունի 742,387 բնակչություն։ Լոձը Լոձի վոևոդության մայրաքաղաքն է, գտնվում է Վարշավայից մոտ 135 կմ հարավ արևմուտք. Քաղաքի զինանշանը նավակի տեսքով թեք զենք է, ի նշան քաղաքի անվան, որ բառացիորեն թարգմանվում է նավակ։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումը կապված է քաղաքի հիմնադիրի գերբի վրա պատկերված նավակի հետ․ լեհերեն Lodz նշանակում է «նավակ»[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոձը գրառումներում առաջին անգամ հիշատակվում է 1332 թ. փաստաթղթում, որով Լոձիա գյուղը հանձնվում է եպիսկոպոս Վլոցլավեկին։ 1423 թ. Վլադիսլավ Յագիետո թագավորը Լոձ գյուղին շնորհում է քաղաքի կարգավիճակ։ Մինչև 18-րդ դարը քաղաքը փոքրիկ բնակավայր էր Մազովիա և Սիլեսիա միջև ընկած առևտրական ճանապարհին, 16-րդ դարում Լոձն ուներ 800 բնակիչ, որն հիմնականում զբաղված էր մոտակա հացահատիկային տնտեսություններում։
1793 թ. Լեհաստանի երկրորդ բաժանումով Լոձը դարձավ Պրուսիայի թագավորության մաս, Հարավային Պրուսիայի մարզ և գերմաներեն կոչվում էր «Լոդշ»։ 1798 թ Պրուսիան ազգայնացրեց քաղաքը, որով և այն կորցրեց Կույավիա արքեպիսկոպոսի քաղաք կարգավիճակը։ 1806 թ Լոձը միավորվեց Նապոլեոնի դքսությանը Վարշավայում և 1810 թ ուներ 190 բնակիչ։ 1815 Վիենայի կոնգրեսի պայմանագրով այն դարձավ Լեհաստանի կոնգրեսի մաս, որը Ռուսաստանի Կայսրությանն էր ենթարկվում։
Մասնատման դար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 1815 թ պայմանագրի նախատեսվում էր վերակառուցել կիսաքանդ քաղաքը և ըստ 1816 թ ցարի դեկրետի մի շարք գերմանացի ներգաղթյալներ տարածքի ձեռքբերման փաստաթուղթ ստացան, որպեսզի հողը մաքրեն և գործարաններ ու տներ կառուցեն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://encyklopedia.pwn.pl/haslo/Lodz;3935278.html
- ↑ Statistics Poland — 1918.
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոձ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 655)։ |