Jump to content

Լոխում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոխում
Լոխումի բաղադրիչները
միջերկրական խոհանոց
ՏեսակԱղանդեր
ԵնթատեսակՀրուշակեղեն
Առաջացման երկիր Օսմանյան կայսրություն
 Lokum Վիքիպահեստում

Լոխում (թուրքերեն՝ rahat-lokum — «հարմար կտորներ»), շաքարավազից (շաքար լոխում) կամ ալյուրից (ռահաթ-լոխում) պատրաստվող քաղցրավենիք, որի մեջ ավելացնում են նաև օսլա, ընկույզ, պիստակ, կոկոս և այլն։ Առավել տարածված է ռահաթ-լոխումը, որը այժմ պարզապես կոչվում է «լոխում»[1]։

Անվանման ծագումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքերեն բառերի բացատրությունը. ռահա(թ)՝ հաճույք, հարմարավետություն, երջանկություն, և լոխում՝ կտորներ։ Բառն առաջացել է արաբերեն rahat al-hulqum (‏راحة الحلقوم / rāḥatu ʾl-ḥulqūm) արտահայտությունից, որը կարելի է թարգմանել որպես «քիմքի համար հաճելի»։ Արաբերենում ռահաթ լոխումը սովորաբար անվանում են ռահա(թ) (արաբ․՝ راحة‎‎ թ-ն խուլ է, այդ իսկ պատճառով գրվում է, բայց չի թարգմանվում)՝ առանց լոխում բառը ավելացնելու։ Լոխումը ավանդական քաղցրավենիք է նաև Բալկանյան թերակղզում։

Քաղցրավենիքը, որը պատրաստում էին ջրից, շաքարավազից և օսլայից՝ վարդերի թերթիկների եթերային յուղերի ավելացմամբ, գոյություն ունի արդեն ավելի քան 500 տարի։

Ստամբուլում XVIII դարի վերջում այս քաղցրավենիքը վերը նշված ձևով պատրաստեց թուրք հրուշակագործ Ալի Մուհադդին Հաջի Բեքիրը և առաջարկեց սուլթանին։ Հաջի Բեքիրը լոխումի մի քանի նոր տեսակներ պատրաստեց՝ ավելացնելով բաղադրության մեջ նաև ընկույզ։

1897 թվականին Հաջի Բեքիրի թոռը՝ Մեհմեդ Մուհիդդինը, Բրյուսելի ցուցադրության ժամանակ եվրոպական հասարակությանը ներկայացրեց ռահաթ-լոխումը։ Այդ ժամանակ նա ստացավ ցուցադրության ոսկե մեդալը և ռահաթ-լոխումի՝ Եվրոպա առաքման պայմանագրեր կնքեց։ 2013 թվականի տվյալներով լոխումը արտադրվում է աշխարհի ավելի քան 50 երկրներում, այդ թվում՝ Ասիայի, Եվրոպայի (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս և այլն), Լատինական Ամերիկայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներում։

Տարատեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոխումի տարատեսակները Ստամբուլի խանութներից մեկի ցուցափեղկին
Մրգային ռահաթ-լոխումի օրինակ. պատրաստված է նռանից

Գոյություն ունեն լոխումի մեծ թվով տարատեսակներ, որոնք կախված են իրենց լցոններից։ Ըստ այդմ՝ բաժանվում են հետևյալ խմբերի.

Ձևով և չափերով
  • Խորանարդե լոխում (խորանարդի տեսքով լոխում),
  • Մանկական լոխում (լոխում, որից պատրաստում են փոքրիկ կենդանիներ՝ երեխաների համար),
  • Ռուլետային լոխում,
  • Կտրատած լոխում,
  • Ամբողջական լոխում,
  • Արաբական լոխում (չկտրված փոքր մասերի, մեծ լոխում՝ վեցանկյան տեսքով).
  • Երկշերտանի լոխում։
Լցոնման տեսակով
  • Մրգային լոխում (լոխում, որի արտադրության ժամանակ աքարավազի փոխարեն կամ նրա հետ միասին ավելացնում են մրգահյութ. այն հաղորդում է յուրահատուկ գույն և համ),
  • Ընկուզե լոխում (լոխում, որի արտադրության ժամանակ օգտագործում են ընկույզ, պիստակ կամ գետնանուշ),
  • Ծաղկաթերթերով լոխում, ամենից հաճախ՝ վարդերի,
  • Սպիտակ լոխում (սրա պատրաստման ժամանակ չեն օգտագործում ոչ մի հավելում. միայն շաքար, օսլա և ջուր),
  • Մեղրային լոխում,
  • Թզային լոխում,
  • «Վիզիր» լոխում։

Այս քաղցրավենիքը պատրաստվում է օսլայից, օշարակից և շաքարավազից՝ ընկույզի կամ մրգային հյութերի ավելացմամբ։ Լոխումի պատրաստման համար արդեն պատրաստի զանգվածը պահում են երկու օր։ Լոխումը հարկավոր է պահել այնպիսի վայրում, որ նվազագույնի հասցվի օդի հետ շփումը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Rahat lokum (պատմություն, ծագումը և անվան կրճատումը)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոխում» հոդվածին։