Լյուսի Բեկոն
Լյուսի Բեկոն անգլ.՝ Lucy Bacon | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 30, 1857 |
Ծննդավայր | Pitcairn, Սենտ Լոուրենս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանվել է | հոկտեմբերի 17, 1932 (75 տարեկան) |
Մահվան վայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Դիզայնի ազգային ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ոճ | ամերիկյան իմպրեսիոնիզմ |
Lucy Bacon Վիքիպահեստում |
Լյուսի Բեկոն (անգլ.՝ Lucy Bacon, հուլիսի 30, 1857, Pitcairn, Սենտ Լոուրենս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 17, 1932, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի նկարչուհի-իմպրեսսիոնիստ և ուսուցիչ։
Կյանք և ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուսի Բեկոնը ծնվել է 1857 թվականին Նյու Յորք նահանգի Պիտկիրն քաղաքում[1][2]։ Սովորել է նյույորքյան Գեղարվեստական ուսանողական լիգայի դասընթացներում, այնուհետ սովորել է Նյու Յորքի Դիզայնի ազգային ակադեմիայում։ 1892 թվականին մեկնել է Փարիզ և այնտեղ ընդունվել է Կոլարոսի ակադեմիա։ Չբավարարվելով ստացված գիտելիքներից՝ Բեկոնն օգնություն է խնդրում նկարչուհի Մերի Կեսսետից[3], որը ծանոթացնում է իր հայրենակից-ամերիկուհուն Կամիլ Պիսսարոյի հետ, ով այդ ժամանակ բնակվում էր Փարիզի կողքի Էրանի (ֆր.՝ Éragny)) փոքրիկ քաղաքում։ Տեղափոխվելով Էրանի՝ Լյուսի Բեկոնը նկարում է մի շարք կտավներ իմպրեսսիոնիստական ոճով, չնայած առողջական խնդիրների պատճառով ստիպված էր ավելի ու ավել քիչ նկարել։
1896 թվականին Լյուսի Բեկոնը վերադառնում է Ամերիկա և բնակություն է հաստատում կալիֆորնիական Սան Խոսե քաղաքում՝ բժիշկների խորհուրդի համաձայն։ Այստեղ նա ստեղծում է արվեստանոց, որտեղ շատ է նկարում և միաժամանակ արվեստի դասեր տալիս տեղի դպրոցում։ 1898 թվականին կայանում է Լյուսի Բեկոնի անհատական ցուցահանդեսը Սան Ֆրանցիսկոյի արվեստների ասսոցացիայի կողմից Vickery, Atkins and Torrey ցուցասրահում։ 1905 թվականին Բեկոնը դադարեցնում է զբաղվել գեղանկարչությամբ, որպեսզի նվիրի իրեն կրոնին։ 1909 թվականից նա ապրել է Սան Ֆրանցիսկոյում։ Կյանքի այդ շրջանի մասին քիչ բան է հայտնի[4][5]։
Garden Landscape made between Բեկոնի 1894 և 1896 թվականներին ստեղծած Garden Landscape կտավը գտնվում է Սան Ֆրանցիսկոյի գեղարվեստի թանգարանում[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ William H. Gerdts; Will South (January 1998). California Impressionism. Abbeville Press Publishers. էջ 253. ISBN 978-0-7892-0176-8.
- ↑ «Artist Biography for Lucy Angeline Bacon». askart.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին. «Born: 1857 - Pitcairn, New York »
- ↑ Deborah Epstein Solon; Will South (2002). In and Out of California: Travels of American Impressionists. New York: Hudson Hills. էջ 27. ISBN 978-1-55595-225-9.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ William Gerdts, Will South: California Impressionism. Abbeville, New York 1998.
- ↑ Edan Hughes: Artists in California, 1786—1940. Hughes Pub. Co., San Francisco 1989.
- ↑ «Garden Landscape». Smithsonian Institution Research Information Systems. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լյուսի Բեկոն կատեգորիայում։ |
- Հուլիսի 30 ծնունդներ
- 1857 ծնունդներ
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Հոկտեմբերի 17 մահեր
- 1932 մահեր
- Սան Ֆրանցիսկո քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ամերիկացի նկարչուհիներ
- Կոլարոսի ակադեմիայի շրջանավարտներ
- 20-րդ դարի նկարչուհիներ
- 19-րդ դարի ամերիկացի նկարիչներ
- 20-րդ դարի ամերիկացի նկարիչներ
- 19-րդ դարի կին արվեստագետներ
- Ամերիկացի արվեստագետներ
- Ամերիկացի ուսուցչուհիներ