Լյուսի Բեկոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուսի Բեկոն
անգլ.՝ Lucy Bacon
Ծնվել էհուլիսի 30, 1857(1857-07-30)
ԾննդավայրPitcairn, Սենտ Լոուրենս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել էհոկտեմբերի 17, 1932(1932-10-17) (75 տարեկան)
Մահվան վայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԴիզայնի ազգային ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի
Ոճամերիկյան իմպրեսիոնիզմ
 Lucy Bacon Վիքիպահեստում

Լյուսի Բեկոն (անգլ.՝ Lucy Bacon, հուլիսի 30, 1857(1857-07-30), Pitcairn, Սենտ Լոուրենս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 17, 1932(1932-10-17), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի նկարչուհի-իմպրեսսիոնիստ և ուսուցիչ։

Կյանք և ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուսի Բեկոնը ծնվել է 1857 թվականին Նյու Յորք նահանգի Պիտկիրն քաղաքում[1][2]։ Սովորել է նյույորքյան Գեղարվեստական ուսանողական լիգայի դասընթացներում, այնուհետ սովորել է Նյու Յորքի Դիզայնի ազգային ակադեմիայում։ 1892 թվականին մեկնել է Փարիզ և այնտեղ ընդունվել է Կոլարոսի ակադեմիա։ Չբավարարվելով ստացված գիտելիքներից՝ Բեկոնն օգնություն է խնդրում նկարչուհի Մերի Կեսսետից[3], որը ծանոթացնում է իր հայրենակից-ամերիկուհուն Կամիլ Պիսսարոյի հետ, ով այդ ժամանակ բնակվում էր Փարիզի կողքի Էրանի (ֆր.՝ Éragny)) փոքրիկ քաղաքում։ Տեղափոխվելով Էրանի՝ Լյուսի Բեկոնը նկարում է մի շարք կտավներ իմպրեսսիոնիստական ոճով, չնայած առողջական խնդիրների պատճառով ստիպված էր ավելի ու ավել քիչ նկարել։

Լյուսի Բեկոն, Ժենվիլյե (1895)

1896 թվականին Լյուսի Բեկոնը վերադառնում է Ամերիկա և բնակություն է հաստատում կալիֆորնիական Սան Խոսե քաղաքում՝ բժիշկների խորհուրդի համաձայն։ Այստեղ նա ստեղծում է արվեստանոց, որտեղ շատ է նկարում և միաժամանակ արվեստի դասեր տալիս տեղի դպրոցում։ 1898 թվականին կայանում է Լյուսի Բեկոնի անհատական ցուցահանդեսը Սան Ֆրանցիսկոյի արվեստների ասսոցացիայի կողմից Vickery, Atkins and Torrey ցուցասրահում։ 1905 թվականին Բեկոնը դադարեցնում է զբաղվել գեղանկարչությամբ, որպեսզի նվիրի իրեն կրոնին։ 1909 թվականից նա ապրել է Սան Ֆրանցիսկոյում։ Կյանքի այդ շրջանի մասին քիչ բան է հայտնի[4][5]։

Garden Landscape made between Բեկոնի 1894 և 1896 թվականներին ստեղծած Garden Landscape կտավը գտնվում է Սան Ֆրանցիսկոյի գեղարվեստի թանգարանում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. William H. Gerdts, Will South (January 1998)։ California Impressionism։ Abbeville Press Publishers։ էջ 253։ ISBN 978-0-7892-0176-8 
  2. «Artist Biography for Lucy Angeline Bacon»։ askart.com։ Վերցված է 2017-09-07։ «Born: 1857 - Pitcairn, New York » 
  3. Deborah Epstein Solon; Will South (2002)։ In and Out of California: Travels of American Impressionists։ New York: Hudson Hills։ էջ 27։ ISBN 978-1-55595-225-9 
  4. William Gerdts, Will South: California Impressionism. Abbeville, New York 1998.
  5. Edan Hughes: Artists in California, 1786—1940. Hughes Pub. Co., San Francisco 1989.
  6. «Garden Landscape»։ Smithsonian Institution Research Information Systems։ Վերցված է նոյեմբերի 29, 2014