Լյանոս (հարթավայր)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լյանոս | |
---|---|
Տեսակ | WWF ecoregion? |
Երկիր | Վենեսուելա և Կոլումբիա |
Մակերես | 375 787 կմ² |
Լյանոս (իսպ.՝ llanos, հոգնակի է llano - «հարթավայր», լատին․՝ planus - «տափակ», «հարթավայրային»), Ամերիկայի Իսպանիայի կողմից գաղութացված որոշ հարթավայրային շրջանների տարածված անունը։ Սրանք իրենցից ներկայացնում են արևադարձային և մերձհասարակածային, իսկ հազվադեպ նաև մերձարևադարձային տափաստաններ և սավաննաներ` հստակ արտահայտված սեզոնային խոնավեցմամբ։ Այս տարածքներն լայնորեն օգտագործվում են խոշոր եղջերավոր անասուններիբուծման նպատակով և մեծապես տառապում են ջրի էրոզիայից։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լյանոս-Օրինոկո և Լյանոս-Մոխոս` Վենեսուելայի տարածքում,
- Լյանո-Էստակադո` ԱՄՆ-ում[1]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Էկոռեգիոնն ունի արևադարձային սավանաներին բնորոշ կլիմա։ Անձրևները խիստ սեզոնային են։ Մայիսից նոյեմբեր ամիսներին եղանակն անձրևոտ է, իսկ դեկտեմբեր-ապրիլ ամիսներին՝ չոր։ Խոնավ ամիսները սովորաբար հունիսն ու հուլիսն են։ Հարավ-արևմուտքում տեղումները սովորաբար տարեկան 2500 մմ են լինում, Ապուր կոչվող նահանգում՝ 1200-1600 մմ, հյուսիս-արևելքում՝ Մոնագաս նահանգի Լյանոսում տարեկան 800-1200 մմ։ Տարեկան միջին ջերմաստիճանը 27 °C է, իսկ ամսական միջին ջերմաստիճանը փոքր-ինչ տատանվում է. ամենացածր ջերմաստիճանային ամիսները (հունիս, հուլիս, դեկտեմբեր և հունվար) միայն 2°-ով են ավելի զով ամենաթեժ ամիսներից։
Վենեսուելա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյանոսները հանդիսանում են մայրցամաքային Վենեսուելայի առավել բնորոշ լանդշաֆտները։ Նրանք զբաղեցնում են երկրի տարածքի երրորդ մասն, մինչդեռ այս տարածքներում բնակվում է վենեսուելացիների ընդամենը 10 %-ը։ Վենեսուելայում լյանոսներն իրենցից ներկայացնում են առատ խոտածածկույթով սավաննաներ` փռված Օրինոկոյի լայնարձակ ափերին և նրա վտակների շուրջ։ Այստեղ հանդիպում են երբեմն մինչև անգամ մարդու հասակի հասնող հացազգիներ, ինչպես նաև բարդածաղկավորներ, շրթնածաղկավորներ, լոբազգիներ և այլն։
Ծառերը կամ ընդհանրապես բացակայում են, կամ հանդիպում են միայն սահմանափակ քանակով` այն էլ խոնավ վայրերում, որտեղ արմավենիները և մյուս բուսատեսակները ձևավորում են ամբողջական անտառներ (նշենք, որ այս անտառները չեն պատկանում սավաննաներին)։ Տարվա խոնավ եղանակներին լյանոսները ծածկվում են ջրով և պարարտացվում տիղմի շնորհիվ[2]։
Բնիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյանոսի բնիկ ժողովուրդների մեջ են մտնում գուահիբոները, որոնք ապրում են Կոլումբիայի և Վենեսուելլայի արևմտյան Լյանոսում յարորոները, որոնք ապրում են Վենեսուելլայի արևելյան Լյանոսում։
Պահպանվող տարածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017-ի գնահատման արդյունքում պարզվեց, որ ողջ էկոտարածաշրջանի 105,323 կմ²-ը, կամ 28%-ը, համարվում է պահպանվող տարածք։ Պահպանվող տարածքներից են Վենեսուելայում գտնվող Ագուարո-Գուարիկիտո ազգային պարկը (5,857,5 կմ²), Սինարուկո-Կապանապարո ազգային պարկը (5,843,368 կմ²), Տորտուգա Արրաու արգելոցն (98,56 կմ²) ու Կանո Գուատիկոն (93,0 կմ²) և Էլ-Տուպարո ազգային բնական պարկը (Էլ. 5,549.08 կմ²) Կոլումբիայում[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կամպոս - Հարավային Ամերիկայի` առաջին հերթին Արգենտինայի, մերձարևադարձային և չափավոր շրջանները,
- Սերրադու - տափաստանային բնապահպանական շրջաններ ներքին Բրազիլիայում
- Սերտան - մայրցամաքային Բրազիլիա
- Կաատինգա - չոր սավաննա Բրազիլիայում
Պատկերասահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կոլումբիա
-
Վենեսուելլա
-
Գուարատիկո գետը Մանտեկալի մոտակայքում, Վենեսուելլա
-
Տուրիստական մետաղե նավակ Գուարատիկո գետի վրա
-
Հարթ և ընդարձակ լյանոս
-
Խոնավ եղանակ
-
Մայրամուտ
-
Ամպրոպից հետո
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Earth. Doring Kindersley. 2003. էջեր 328. ISBN 1-4053-0018-3.
- ↑ Jedrzejewski, W.; Abarca, M. R.; Viloria, Á.; Cerda, H.; Lew, D.; Takiff, H.; Abadia, E.; Velozo, P. (2011). «Jaguar conservation in Venezuela against the backdrop of current knowledge on its biology and evolution» (pdf). 36 (12). Interciencia: 954–966. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ UNEP-WCMC (2020). Protected Area Profile for Venezuela (Bolivarian Republic of) from the World Database of Protected Areas, September 2020. Available at: www.protectedplanet.net
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լյանոս - Սովետական մեծ հանրագիտարանի հոդվածից
- Լյանոս-Օրինոկո կլիմայական գոտին Վենեսուելայում Արխիվացված 2016-09-19 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյանոս (հարթավայր)» հոդվածին։ |
|