Լյանոս-Օրինոկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լյանոս-Օրինոկո, բնամարզ Հարավային Ամերիկայի հյուսիս-արևմուտքում, Օրինոկո գետի ձախ ափին, Անդերի և Գվիանական սարահարթի միջև։ Երկարությունը մոտ 1400 կմ է, լայնությունը՝ մոտ 400 կմ։ Բնորոշ է հարթ ռելիեֆը, խոնավ ամառներով ու չոր ձմեռներով մերձհասարակածային շոգ կլիման, սավաննային բուսածածկույթը։ Տնտեսության հիմնական ճյուղը էքստենսիվ անասնապահությունն է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 641