Լիդուշիկ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լիդուշիկ | |
---|---|
Բնօրինակ անուն | Լիդա Առաքելյան |
Ծնվել է | հուլիսի 11, 1999 (25 տարեկան) Երևան, Հայաստան |
Երկիր | Հայաստան |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Կայք | lidushik.am |
Լիդա Առաքելյան (հուլիսի 11, 1999, Երևան, Հայաստան), հայ երգչուհի, հայտնի է Լիդուշիկ անունով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիդա Առաքելյանը ծնվել է 1999 թ. հուլիսի 11-ին, Երևանում։ Սովորել է Երևանի Պ. Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցում, ինչպես նաև Ավ. Գաբրիելյանի անվան արվեստի դպրոցի դաշնամուրի և շվիի բաժիններում։
2002-ի ապրիլից մինչև 2010-ի սեպտեմբերը նա հաճախել է հանրային հեռուստատեսության և ռադիոյի «Արևիկ» վոկալ մանկապատանեկան անսամբլ։ 2002 թ.-ից մասնակցել է երգի ու պարի փառատոների, համերգների երաժշտական նախագծերի, նկարահանվել տարբեր հեռուստահաղորդումներում, այդ թվում նաև որպես երաժշտական հաղորդումների հաղորդավար։ Համերգային շրջագայություններով 2003-ին եղել է Սիրիայում, 2006-ին Բուլղարիայում, 2007-ին՝ Կիպրոսում, 2008-ին՝ Վրաստանում։ Լիդուշիկ բեմական անունը նա ընդունել է 2005 թվականի սկզբին։
2003 թ․-ին ձայնագրվել է նրա առաջին անհատական երգը, հաջորդաբար ձայնագրվել են «ՓՈՒՇԸ», «Թզուկը», «Սոխն ու սխտորը», «Մրջյունները», «Փոքրերի աշխարհ» երգերը, իսկ 2008–ին նկարահանվել է նրա առաջին տեսահոլովակը "Փոքրերի աշխարհ" երգի հիման վրա։ Այն նրան մեծ ճանաչում է բերել և շատ կարճ ժամանակում սիրվել թե՛ փոքրերի, և թե՛ մեծերի կողմից։ Նա Հայաստանի ամենաերիտասարդ մարդկանցից էր, ով երբևէ հանրաճանաչություն ձեռք բերեց։ 2010 թ. հուլիսի 11-ին, ծննդյան 11- ամյակի օրը տեղի է ունեցել նրա առաջին տեսասկավառակի շնորհանդեսը` "Փոքրերի աշխարհ" և "Երգ եմ հորինել" տեսահոլովակներով։
2010 թվականի սեպտեմբերին "Հայ արև" երգով, "Արևիկի" հետ մասնակցել է մանկական Եվրատեսիլ միջազգային մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին և մեկ միավորով զիջել հաղթողին։
2010-ից 2014թ. ATV-ում վարել է "Տանը մենակ" և "TOP-5" մանկապատանեկան հաղորդաշարերը։ 2011-ին նրա "Պարը" երգով Հայաստանը ներկայացրել է “Մանկական Նոր ալիք 2011” միջազգային մրցույթում և արժանացել իտալական Raiuno հեռուստաալիքի հատուկ մրցանակին, որի շնորհիվ հնարավորություն է ստացել 2012-ի դեկտեմբերին Հռոմում մասնակցելու “Ti lascio una canzone 2012” հեռուստաշոուին, որպես հատուկ հյուր։ "Նոր ալիք” մրցույթի կազմակերպիչների կողմից հնարավորություն է ստացել նաև մասնակցելու ամենամյա "Песенька года" ամանորյա համերգներին, ինչպես նաև հաջորդ տարիների “Մանկական նոր ալիք” մրցույթին, որպես հյուր կատարել է զուգերգեր ռուս աստղերի՝ Դոմինիկ Ջոքերի, Թամար Գվերդծիթելիի, Լեոնիդ Ագուտինի, և Նիկոլայ Բասկովի հետ։
2013 թվականին նա ունեցել է իր առաջին մենահամերգը Գյումրիում, որին հաջորդել է երկրորդ մենահամերգը Գլենդելում, Կալիֆորնիա, երրորդը Երևանում, չորրորդ մենահամերգը տարեվերջին Փասադենայում, Կալիֆորնիա և հինգերորդ մենահամերգը Վանաձորում 2014 թվականին։
2014 թ.-ից 2018 թվականին սովորել է Երևանի էստրադային և ջազային պետական քոլեջի վոկալի բաժնում, զուգահեռ սովորելով նաև հարվածային գործիքների բաժնում։ 2018-ին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի Ջազ-փոփ ամբիոնի վոկալ տեսական բաժին։ Մշտապես հաճախել է տարբեր ոճերի պարային ստուդիաներ և վոկալի անհատական դասերի։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փոքրերի աշխարհ (2012)
- Իմ փոքրիկ Հայաստան (2015)
Երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սագիկի տրտունջ»
- «Սոխն ու սխտորը»
- «Թզուկը»
- «Փուշը»
- «Մրջունները»
- «Եվ արև, և անձրև»
- «Փոքրերի աշխարհ»
- «Երգ եմ հորինել»
- «Հայուհի եմ»
- «Մանկություն»
- «Պարը»
- «Երևան»
- «Շնորհավոր»
- «Թիկ-թակ»
- «Մամա» (Նունե Եսայանի հետ)
- «Ծնունդը քո»
- «Քո նման» (Դիանա Կալաշովայի հետ)
- «Բարին է հաղթում»
- «Լա-լա-լա»
- «Իմ փոքրիկ Հայաստան»
- «Հայաստանի նոր պատանի»
- «Իմ հայրենիք»
- «Լավն է կյանքը» 2
- «Սրտում առաջին»
- «Հու-Հեյ»
- «Հավատա»
- «Սիրահարվել եմ»
- «Բարի օր»
- «Ես ու Դու»
- «Լիքը սեր»
Տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Փոքրերի աշխարհ» - 2008 թ.
- «Երգ եմ հորինել» - 2010 թ.
- «Պարը» - 2011 թ.
- «Մամա» - 2012 թ.
- «Թիկ-Թակ» - 2013 թ.
- «Քո նման» - 2013 թ.
- «Լա լա լա» - 2014 թ.
- «Իմ փոքրիկ Հայաստան» - 2014 թ.
- «Հայաստանի նոր պատանի» - 2015 թ.
- «Սրտում առաջին սեր» - 2017 թ.
- «Բարի օր» - 2018 թ.
- «Ես ու դու» - 2019 թ.
- «Լիքը սեր» - 2021 թ.