Jump to content

Մանկական Նոր ալիք 2011

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մանկական Նոր Ալիք 2011 (անգլ.՝ New Wave Junior 2011, լատիշ․՝ 2011. gada Jaunais Vilnis), «Մանկական Նոր Ալիք» ամենամյա միջազգային չորրորդ մրցույթ-փառատոնը, որի եզրափակիչը տեղի է ունեցել 2011 թվականի օգոստոսի 20-22-ը Ղրիմի «Արտեկ» մանկական միջազգային կենտրոնում։ Հաղթող է դարձել Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրանիկ Ալեքսանյանը, «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը շնորհվել է Լատվիայի ներկայացուցիչ Ագաթե Ալբեքեյթեին։ Մրցույթը հեռարձակվել է «Ռոսիա 1» հեռուստաալիքով 2011 թվականի օգոստոսի 27-28-ը։

Անցկացման վայր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հովանու ներքո մրցույթի անցկացման մասին հուշագրի ստորագրումից հետո, անցկացման վայր է ընտրվել Ղրիմում գտնվող «Արտեկ» մանկական ճամբարը[1]։

«Արտեկը» ԽՍՀՄ-ի ամենահայտնի պիոներական ճամբարն է և երկրի Պիոներական կազմակերպության այցեքարտը։ Երկար ժամանակ ծառայել է որպես սոցիալիստական երկրների ընդունելության պատվիրակությունների, ինչպես նաև մերձավոր և հեռավոր արտասահմանի պետությունների ղեկավարների վայր։

Անուն, ազգանուն Երկիր
Լիդուշիկ {{{2}}} Հայաստան
Ելենա Գրյազնովա {{{2}}} Բելառուս
Իվայլո Ֆիլիպով  Բուլղարիա
Պաուլինա Վերետի {{{2}}} Գերմանիա
Ստեֆան Ռիչի {{{2}}} Իտալիա
Վանեսա Մարիա {{{2}}} Ղազախստան
Ագաթե Ալբեքեյթե {{{2}}} Լատվիա
Սոնյա Լափշակովա  Ռուսաստան
Օլգա Մաշագինա {{{2}}} Ուկրաինա
Նիկիտա Լուչկո {{{2}}} Ուկրաինա
Պոլինա Անդրեևա {{{2}}} Ուկրաինա
Անդրանիկ Ալեքսանյան {{{2}}} Ուկրաինա
Դիանա Կալաշովա  Չեխիա
Լիզա Այաքս {{{2}}} Շվեդիա
Պաշա Արտյոմով  Ռուսաստան

Ժյուրիի կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժյուրիի կազմում ընդգրկված էր 11 մարդ[2].

Եզրափակիչն անցկացվել է 2011 թվականի օգոստոսի 20-22-ը «Արտեկ» միջազգային կենտրոնում[3]։ Մրցույթին մասնակցել է 11 երկիր՝ Ռուսաստանը, Հայաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Գերմանիան, Ղազախստանը, Չեխիան, Շվեդիան, Բուլղարիան, Լատվիան և Իտալիան։ Մրցույթի ժամանակ իրենց տաղանդը ցուցադրելու հնարավորություն է ունեցել 8-13 տարեկան 15 երեխա։ «Մանկական Նոր Ալիքի» հաղթող է դարձել Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրանիկ Ալեքսանյանը[4]։ Երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Բուրգասից (Բուլղարիա) 11-ամյա Իվայլո Ֆիլիպովը։ Երրորդ հորիզոնականը գրավել է դարձյալ Ուկրաինայի ներկայացուցիչ 12-ամյա Նիկիտա Լուչկոն։

«Ամենավառ կատարում» մրցանակին արժանացել է Ռուսաստանի ներկայացուցիչ Սոնյա Լափշակովան։ «Մենք տաղանդավոր ենք» մրցանակը հանձնվել է Ռուսաստանից 12-ամյա Պաշա Արտյոմովին[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Украина отправила двух представителей на "Детскую Новую Волну" в Ялте». Корреспондент. 2015 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  2. «Детская Новая волна 2011: Второй конкурсный день». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
  3. Ярмоленко будет судить «взрослую», а Афанасьева — «Детскую новую волну»
  4. 4,0 4,1 «Андраник Алексанян победил на «Детской Новой волне-2011» — Терт.am». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]