Լիդիա Դուռնովո
Լիդիա Դուռնովո | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1885 կամ 1885[1] |
Ծննդավայր | Սմոլենսկ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 7, 1963 կամ 1963[1] |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Գեղարվեստի բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | արվեստագետ և արվեստի տեսաբան |
Պարգևներ և մրցանակներ |
Լիդիա Ալեքսանդրովնա Դուռնովո (մայիսի 1, 1885 կամ 1885[1], Սմոլենսկ, Ռուսական կայսրություն - հունվարի 7, 1963 կամ 1963[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս արվեստաբան, վերականգնող նկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ 1945 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Սմոլենսկում, 1915 թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցը։ 1918 թվականից աշխատել է ռուսական թանգարաններում։
1936 թվականից Հայաստանի պետական պատկերասրահի հրավերով տեղափոխվել է Հայաստան։ Դուռնովոյի ղեկավարությամբ թանգարանում սկսվել է միջնադարյան հայկական որմնանկարների և մանրանկարների գիտական ուսումնասիրումը և պատճենահանումը։ Երիտասարդ նկարիչներից կազմված խումբը` Ե. Խաչատրյան, Մ. Չուբարյան, Ռ. Լորիս-Մելիքով, Վ. Բաղդասարյան, Գևորգ Խանաղյան, Հայկազ Ղարագյոզյան և ուրիշներ, սովորել են պատճենահանողների և վերականգնողների բարդ մասնագիտությունները։ Հայաստանի տարբեր շրջաններում կազմակերպվող արշավներում նրանք հայտնաբերել, հետազոտել, թվագրել և պատճենահանել են հայկական մոնումենտալ գեղանկաչության հուշարձանները[2]։
Մահացել է Երևանում 1963 թվականին։
Գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսումնասիրել է հայկական միջնադարյան մոնումենտալ գեղանկարչությունը, քանդակագործությունը, դաջարվեստը ու մանրանկարը։ Վերականգնել է Էջմիածնի և ընդօրինակել Արուճի, Թալինի, Տաթևի, Հաղպատի որմնանկարները։ Վերականգնել է ավելի քան 300 հայկական մանրանկար և դաջվածք։ Բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ է[3]։
Տպագիր գործերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հին հայկական մանրանկարչությունը, 1953, Երևան
- Краткая история древнеармянской живописи, 1957, Երևան(ռուս.)
- Հայկական նկարչությունը, 1967, Երևան
- Очерки изобразительного искусства средневековой Армении, 1979 (ռուս.)
- Фрески монастыря Киранц։ Материалы из арх. Гл. упр. по охране и использ. памятников истории и культуры при Совете Министров АрмССР, Гос. картин. галерея Армении Երևան, Հայաստան հրատարակչություն, 1990 isbn=5-540-00556-2 (ռուս.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Люди и судьбы. Биобиблиографический словарь востоковедов - жертв политического террора в советский период (1917-1991) (ռուս.) — СПб.: Петербургское Востоковедение, 2013. — 496 с. — (Социальная история отечественной науки о Востоке) — ISBN 978-5-85803-225-0
- ↑ Հասմիկ Հարությունյան, «Հայ արվեստ» մշակութային հանդես, 2005, Հայաստանի ազգային պատկերասրահ։
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիդիա Դուռնովոյի մասին (ռուս.)
- Լիդիա Դուռնովո (ռուս.)
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 461)։ |