Լիդիա Դուռնովո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիդիա Դուռնովո
Դիմանկար
Ծնվել էմայիսի 1, 1885(1885-05-01)
ԾննդավայրՍմոլենսկ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 7, 1963(1963-01-07) (77 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԳեղարվեստի բարձրագույն դպրոց
Մասնագիտությունարվեստագետ և արվեստի տեսաբան
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Լիդիա Ալեքսանդրովնա Դուռնովո (մայիսի 1, 1885(1885-05-01), Սմոլենսկ, Ռուսական կայսրություն - հունվարի 7, 1963(1963-01-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս արվեստաբան, վերականգնող նկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ 1945 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սմոլենսկում, 1915 թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցը։ 1918 թվականից աշխատել է ռուսական թանգարաններում։

1936 թվականից Հայաստանի պետական պատկերասրահի հրավերով տեղափոխվել է Հայաստան։ Դուռնովոյի ղեկավարությամբ թանգարանում սկսվել է միջնադարյան հայկական որմնանկարների և մանրանկարների գիտական ուսումնասիրումը և պատճենահանումը։ Երիտասարդ նկարիչներից կազմված խումբը` Ե. Խաչատրյան, Մ. Չուբարյան, Ռ. Լորիս-Մելիքով, Վ. Բաղդասարյան, Գևորգ Խանաղյան, Հայկազ Ղարագյոզյան և ուրիշներ, սովորել են պատճենահանողների և վերականգնողների բարդ մասնագիտությունները։ Հայաստանի տարբեր շրջաններում կազմակերպվող արշավներում նրանք հայտնաբերել, հետազոտել, թվագրել և պատճենահանել են հայկական մոնումենտալ գեղանկաչության հուշարձանները[1]։

Մահացել է Երևանում 1963 թվականին։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրել է հայկական միջնադարյան մոնումենտալ գեղանկարչությունը, քանդակագործությունը, դաջարվեստը ու մանրանկարը։ Վերականգնել է Էջմիածնի և ընդօրինակել Արուճի, Թալինի, Տաթևի, Հաղպատի որմնանկարները։ Վերականգնել է ավելի քան 300 հայկական մանրանկար և դաջվածք։ Բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ է[2]։

Տպագիր գործերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հին հայկական մանրանկարչությունը, 1953, Երևան
  • Краткая история древнеармянской живописи, 1957, Երևան(ռուս.)
  • Հայկական նկարչությունը, 1967, Երևան
  • Очерки изобразительного искусства средневековой Армении, 1979 (ռուս.)
  • Фрески монастыря Киранц։ Материалы из арх. Гл. упр. по охране и использ. памятников истории и культуры при Совете Министров АрмССР, Гос. картин. галерея Армении Երևան, Հայաստան հրատարակչություն, 1990 isbn=5-540-00556-2 (ռուս.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հասմիկ Հարությունյան, «Հայ արվեստ» մշակութային հանդես, 2005, Հայաստանի ազգային պատկերասրահ։
  2. Հայկական Սովետական Հանրագիտարան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 461