Հայկազ Ղարագյոզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկազ Ղարագյոզյան
Ի ծնեՀայկազ Մկրտչի Ղարագյոզյան
Ծնվել է1917
ԾննդավայրԼենինական
Վախճանվել է1991
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ

Հայկազ Մկրտչի Ղարագյոզյան (1917, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ - 1991), հայ գեղանկարիչ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին սովորել է Լենինականի նկարչական ստուդիայում։ 1938 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը։ 1938-1946 թվականներին սովորել է Մոսկվայի Վ. Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտում։ 1942 թվականից մասնակցել է ցուցահանդեսների[1]։

Մասնակցություն Հայրենական պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղարագյոզյանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է։ 1941 թվականին կամավոր զինվորագրվել է ժողովրդական աշխարհազորին և մարտնչել Սմոլենսկի շրջանում։ 1942 թվականին Հայկազը ընդունվել է ԽՍՀՄ նկարիչների միության շարքերը։ Հարավային ռազմաճակատում մասնակցել է Նովոռոսիյսկում խորհրդային զորքերի դեսանտ իջեցնելուն։ 1944-1945 թվականներին Ղարագյոզյանը որպես գեղանկարիչ ծառայել է Ստալինիր (Օսեթիա) քաղաքում։ Նա ցուցահանդեսների է մասնակցել ՌԽՖՍՀ-ում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Ուկրաինայում և այլուր։ Ղարագյոզյանը պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի առաջին և երկրորդ աստիճանների շքանշաններով և բազմաթիվ մարտական մեդալներով[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական մեծ պատերազմի առաջին աստիճանի շքանշան
  • Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ռոստովի գրավումը»
  • «Վերադարձ Պետրոգրադ»
  • «Հյուր Լենինի մոտ»
  • «Շահումյանը Ժնևում Լենինի մոտ»
  • «Նալբանդյանը Լոնդոնում Գերցենի մոտ»
  • «Ղուկաս Ղուկասյան. Արգինայի ձորում»
  • «Լոնդոնի պրոպագանդիստները»
  • «Երևանի բերդի պաշտպանումը արաբներից»
  • «Հեղափոխության զինվորները»
  • «Շինարարներ»

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

А. Тер-Габриелян, Аиказ Карагезян (Буклет), Ереван, 1971 г.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]