Գևորգ Խանաղյան
| Ծնվել է | օգոստոսի 14, 1924 |
|---|---|
| Ծննդավայր | Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Վախճանվել է | հունվարի 13, 2003 (78 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1942) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1954) |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Պարգևներ | |
| Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Գևորգ Նիկոլայի Խանաղյան (օգոստոսի 14, 1924, Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 13, 2003, Երևան, Հայաստան), հայ նկարիչ, գրաֆիկ։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1985): ԽՄԿԿ անդամ (1944): Հայրենական մեծ պատերազմի մասնակից[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գևորգ Խանաղյանը ծնվել է 1924 թվականին Երևանում։ 1942 թվականին, կիսատ թողնելով ուսումը Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, մեկնել է բանակ, մասնակցել Երկրորդ Համաշխարհային պատերազմին (1939-1945)։
1942 թվականին զինվորական պատրաստություն ստացել է Բույնակ քաղաքի ռազմահետևակային ուսումնարանում։ 1943 թվականի օգոստոսին Գևորգի ջոկատը դուրս է եկել մարտադաշտ՝ Միուս գետի ափին։ 4-րդ Ուկրաինական ռազմաճակատի 24-րդ գունդը ընկել է հրետանային կրակի տակ։ Գևորգը ծանր վիրավորվել է, բուժվելուց հետո վերադարձել է գունդ, մարտնչել Անդրկարպատներում, Ուկրաինայում, Լեհաստանում ու Չեխոսլովակիայում՝ արժանացել է Հայրենական մեծ պատերազմի առաջին աստիճանի շքանշանի և «Մարտական ծառայությունների համար», Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար մեդալների։ 1944 թվականին Գևորգը ընդունվել է կուսակցության շարքերը (անդամության թեկնածու)։ Խանաղյանը բանակից զորացրվել է 1947 թվականի մարտին[1]։
1954 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը[2]։ Մասնակցել է հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների։ 1959 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։ Եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության և գեղարվեստի կոմբինատի գեղարվեստական խորհրդի անդամ։ 1970 թվականին ցուցադրվել է արտասահմանյան ցուցահանդեսներում, Դամասկոսում, Գերմանիայում, Լեհաստանում և այլ երկրներում[3]։
Ստեղծագործել է հաստոցային գեղանկարչության և գրաֆիկայի բնագավառներում։
- Նար-Դոսի «Ինչպես բժշկեցին», 1959
- Ստեփան Զորյանի «Պատմվածքներ», 1961
Երփնագիր գործեր՝
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի նկարիչների միության վարչության և գեղարվեստի կոմբինատի գեղարվեստական խորհրդի անդամ
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրենական մեծ պատերազմի առաջին աստիճանի շքանշան
- «Մարտական ծառայությունների համար» մեդալ
- Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար մեդալ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Zarkfoundation - Գևորգ Խանաղյան». zarkfoundation.com.
- ↑ «Գևորգ Խանաղյանի «Սպասում» կտավը ՀԱՊ-ում». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2015-08-29-ին.
- ↑ «Խանաղյան Գևորգ Նիկոլայի | Օրհնված առավոտ - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Արխիվացված է օրիգինալից 2016-08-19-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
- Օգոստոսի 14 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հունվարի 13 մահեր
- 2003 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ՀԽՍՀ վաստակավոր նկարիչներ
- Հայաստանի նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Հայ գրաֆիկներ
- Հայ նկարիչներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ