Լիբերտադ Լամարկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիբերտադ Լամարկե
Ծնվել էնոյեմբերի 24, 1908(1908-11-24)[1][2][3]
ԾննդավայրՌոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա[2]
Մահացել էդեկտեմբերի 12, 2000(2000-12-12)[1][2][3] (92 տարեկան)
Մահվան վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2]
Քաղաքացիություն Արգենտինա[2] և  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություներգչուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ժանրերտանգո
Ամուսին(ներ)Ալֆրեդո Մալերբա

Լիբերտադ Լամարկե (իսպ.՝ Libertad Lamarque; նոյեմբերի 24, 1908(1908-11-24)[1][2][3], Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա[2] - դեկտեմբերի 12, 2000(2000-12-12)[1][2][3], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2], կինոյի, թատրոնի, ռադիո և հեռուստատեսության արգենտինացի դերասանուհի, երգչուհի, տանգոյի պարուհի։ Խաղացել է 67 ֆիլմում, որոնցից 47-ը նկարահանվել են Մեքսիկայում։ Լայն ճանաչում է ունեցել ինչպես Հյուսիսային, այնպես էլ Հարավային Ամերիկաներում, ստացել է «Երկու Ամերիկաների հարսնացու» մականունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբերտադ Լամարկեն 1950-ական թվականներին Արխիվացված 2017-12-23 Wayback Machine Նա ֆրանսիական ծագմամբ, մտածելակերպով անարխիստի դուստր էր, այստեղից էլ անունը, որը հայրը տվել է դստերը, և որը բառացի նշանակում է Ազատություն։ Դուստրը շատ վաղ է ցուցաբերել դերասանական հակվածությունը, 7 տարեկանում սկսել է խաղալ հարազատ քաղաքի բեմերում, որից հետո նրա դերասանական կարիերիան չի ընդհատվել 65 տարի։ 1926 թվականին ընտանիքավ տեղափոխվել են Բուենոս Այրես։ Սկսել է խաղալ մայրաքաղաքի El Nacional թատրոնում, ձայնագրել առաջին սկավառակը, սկսել է երգչուհու և տանգոյի պարուհու կարիերիան։ 1930 թվականին նկարահանվել է իր առաջին ֆիլմում` «Ցտեսություն, Արգենտինա», այնուհետև 1933 թվականին իր խաղընկեր Տիտա Մերելյոի հետ նկարահանվել է արգենտինական առաջին հնչյունային ֆիլմում` «Տանգո»։ Դրանից հետ անընդհատ նկարահանվել է, նույն ակտիվությամբ հանդես է եկել նաև ռադիոյով։ Աշխատել է որպես սցենարիստ (նրա սցենարով և մասնակցությամբ նկարահանվել է «Օգնիր ինձ շարունակել ապրել» ֆիլմը, 1936)։ 1938 թվականին հրավեր է ստացել Հոլիվուդից, սակայն մերժել է։

Լիբերտադ Լամարկեն «Օգնիր ինձ շարունակել ապրել» արգենտինական ֆիլմում, 1936

Արգենտինայում Խուան Դոմինգո Պերոնի իշխանության գալուց հետո կինոարդյունաբերության ոչ պատշաճ սահմանափակումերի և ընդհանուր մակարդակի իջեցման պատճառով 1946 թվականին ստիպված տեղափոխվել է Մեքսիկա, որտեղ ակտիվորեն նկարահանվել է ֆիլմերում (Լամարկեի և դերասանուհի Էվա Դուարտեի` ապագա առաջին լեդի Էվա Պերոնի հետ «Կրկեսի ձիավարուհին» ֆիլմի (1945) նկարահանումների ժամանակ տարաձայնությունների մասին լեգենդը չի հաստատվում պատմագիրների կողմից)։ Մեքսիկայում երեք անգամ ստացել է «Արծաթե Արիել» մրցանակը (1950, 1952, 1954): Նույն ժամանակ Արգենտինայում նա չէր հետապնդվում. սակայն նա ուղղակի «գոյություն չուներ»։ 1970-ական թվականների երկրորդ կեսից բեմում էր ինչպես Մեքսիկայում, այնպես էլ Արգենտինայում։ 1970-ական թվականների վերջերն դադարեցնելով խաղալ ֆիլմերում` մինչև 2000 թվականը մասնակցել է հեռուստասերիալների նկարահանումներին։ Նկարահանվել է մոտ 70 տարի։ Վերջին սկավառակը ձայնագրել է 1997 թվականին՝ ընդհանուր թողնելով 800 երգի ձայնագրություն։ Դերասանուհին մինչև կյանքի վերջը խաղացել է հեռուստասերիալներում։ Ըստ կտակի նրա մոխիրը լցրել են ծովը։

Ստեղծագործություն և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինայում նկարահանվել է այնպիսի խոշոր վարպետների մոտ, ինչպիսիք են Լուիս Սասլավսկին և Մարիո Սոֆֆիչին, Մեքսիկայում` Ռոբերտո Գավալդոնիի, Տիտո Դավիսոնի, Լուիս Բունյուելի (Մեծ կազինո (ֆիլմ), 1947)։

2000 թվականին ստացել է «Ոսկե Արիել» մեքսիկական կինոմրցանակը` կինոարվեստի մեջ մեծ ներդրման համար։

Ինքնակենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Libertad Lamarque: autobiografía. Buenos Aires: J. Vergara Editor, 1986

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 cinenacional.com (իսպ.) — 2001.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 todotango.com (իսպ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիբերտադ Լամարկե» հոդվածին։