Լիբերտադ Լամարկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիբերտադ Լամարկե
Libertad Lamarque.jpg
Ծնվել է նոյեմբերի 24, 1908(1908-11-24)[1][2][3][4]
Ծննդավայր Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա[2]
Մահացել է դեկտեմբերի 12, 2000(2000-12-12)[1][2][3][4] (92 տարեկանում)
Մահվան վայր Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2]
Քաղաքացիություն Flag of Argentina.svg Արգենտինա[2]
Մասնագիտություն երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ) Alfredo Malerba

Լիբերտադ Լամարկե (իսպ.՝ Libertad Lamarque; նոյեմբերի 24, 1908(1908-11-24)[1][2][3][4], Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա[2] - դեկտեմբերի 12, 2000(2000-12-12)[1][2][3][4], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2], կինոյի, թատրոնի, ռադիո և հեռուստատեսության արգենտինացի դերասանուհի, երգչուհի, տանգոյի պարուհի: Խաղացել է 67 ֆիլմում, որոնցից 47-ը նկարահանվել են Մեքսիկայում: Լայն ճանաչում է ունեցել ինչպես Հյուսիսային, այնպես էլ Հարավային Ամերիկաներում, ստացել է «Երկու Ամերիկաների հարսնացու» մականունը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

[Լիբերտադ Լամարկեն 1950-ական թվականներին] Նա ֆրանսիական ծագմամբ, մտածելակերպով անարխիստի դուստր էր, այստեղից էլ անունը, որը հայրը տվել է դստերը, և որը բառացի նշանակում է Ազատություն: Դուստրը շատ վաղ է ցուցաբերել դերասանական հակվածությունը, 7 տարեկանում սկսել է խաղալ հարազատ քաղաքի բեմերում, որից հետո նրա դերասանական կարիերիան չի ընդհատվել 65 տարի: 1926 թվականին ընտանիքավ տեղափոխվել են Բուենոս Այրես: Սկսել է խաղալ մայրաքաղաքի El Nacional թատրոնում, ձայնագրել առաջին սկավառակը, սկսել է երգչուհու և տանգոյի պարուհու կարիերիան: 1930 թվականին նկարահանվել է իր առաջին ֆիլմում` «Ցտեսություն, Արգենտինա», այնուհետև 1933 թվականին իր խաղընկեր Տիտա Մերելյոի հետ նկարահանվել է արգենտինական առաջին հնչյունային ֆիլմում` «Տանգո»: Դրանից հետ անընդհատ նկարահանվել է, նույն ակտիվությամբ հանդես է եկել նաև ռադիոյով: Աշխատել է որպես սցենարիստ (նրա սցենարով և մասնակցությամբ նկարահանվել է «Օգնիր ինձ շարունակել ապրել» ֆիլմը, 1936): 1938 թվականին հրավեր է ստացել Հոլիվուդից, սակայն մերժել է:

Լիբերտադ Լամարկեն «Օգնիր ինձ շարունակել ապրել» արգենտինական ֆիլմում, 1936

Արգենտինայում Խուան Դոմինգո Պերոնի իշխանության գալուց հետո կինոարդյունաբերության ոչ պատշաճ սահմանափակումերի և ընդհանուր մակարդակի իջեցման պատճառով 1946 թվականին ստիպված տեղափոխվել է Մեքսիկա, որտեղ ակտիվորեն նկարահանվել է ֆիլմերում (Լամարկեի և դերասանուհի Էվա Դուարտեի` ապագա առաջին լեդի Էվա Պերոնի հետ «Կրկեսի ձիավարուհին» ֆիլմի (1945) նկարահանումների ժամանակ տարաձայնությունների մասին լեգենդը չի հաստատվում պատմագիրների կողմից): Մեքսիկայում երեք անգամ ստացել է «Արծաթե Արիել» մրցանակը (1950, 1952, 1954): Նույն ժամանակ Արգենտինայում նա չէր հետապնդվում. սակայն նա ուղղակի «գոյություն չուներ»: 1970-ական թվականների երկրորդ կեսից բեմում էր ինչպես Մեքսիկայում, այնպես էլ Արգենտինայում: 1970-ական թվականների վերջերն դադարեցնելով խաղալ ֆիլմերում` մինչև 2000 թվականը մասնակցել է հեռուստասերիալների նկարահանումներին: Նկարահանվել է մոտ 70 տարի: Վերջին սկավառակը ձայնագրել է 1997 թվականին` ընդհանուր թողնելով 800 երգի ձայնագրություն: Դերասանուհին մինչև կյանքի վերջը խաղացել է հեռուստասերիալներում: Ըստ կտակի նրա մոխիրը լցրել են ծովը:

Ստեղծագործություն և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինայում նկարահանվել է այնպիսի խոշոր վարպետների մոտ, ինչպիսիք են Լուիս Սասլավսկին և Մարիո Սոֆֆիչին, Մեքսիկայում` Ռոբերտո Գավալդոնիի, Տիտո Դավիսոնի, Լուիս Բունյուելի (Մեծ կազինո (ֆիլմ), 1947):

2000 թվականին ստացել է «Ոսկե Արիել» մեքսիկական կինոմրցանակը` կինոարվեստի մեջ մեծ ներդրման համար:

Ինքնակենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Libertad Lamarque: autobiografía. Buenos Aires: J. Vergara Editor, 1986

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Cinenacional.com — 2001.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 todotango.com

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]