Տիտա Մերելյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիտա Մարելյո
Tita Merello.jpg
Ի ծնե անուն՝Անա Մարելյո
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 11, 1904(1904-10-11)[1][2][3][4]
Ծննդավայր՝Բուենոս Այրես, Արգենտինա[1]
Վախճանի թիվ՝դեկտեմբերի 24, 2002(2002-12-24)[1][5][2][3][4] (98 տարեկանում)
Վախճանի վայր՝Բուենոս Այրես, Արգենտինա[1]
Քաղաքացիություն՝Flag of Argentina.svg Արգենտինա[1]
Մասնագիտություն՝երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
IMDb։ID 0580658

Տիտա Մարելյո, իսկական անունը Անա Մարելյո (իսպ․՝ Tita Merello, Laura Ana Merello հոկտեմբերի 11, 1904(1904-10-11)[1][2][3][4], Բուենոս Այրես, Արգենտինա[1] - դեկտեմբերի 24, 2002(2002-12-24)[1][5][2][3][4], Բուենոս Այրես, Արգենտինա[1]), արգենտինացի դերասանուհի, տանգո պարող, երգչուհի։ Արգենտինական կինոյի ոսկե դարաշրջանի (1940-1950-ական թթ.), խոշորագույն աստղերից մեկը։ Նաև նկարահանվել է Մեքսիկայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հին Սան Տելմո քաղաքում, աղքատ ընտանիքում։ Յոթ ամսականում կորցրել է հորը, հինգ տարեկան հասակում մայրը նրան հանձնել է մանկատուն։ Մանկուց Ուրուգվայում աշխատել է ծառայողուհի, սակայն երբ նրա մոտ ախտորոշել են տուբերկուլյոզ հիվանդությունը, ապրել է հովվի խուտորում, օգնելով տվյալ ընտանիքին։ Դպրոց չի հաճախել, բայց սովորել է կարդալ և գրել։

1917 թվականից աշխատել է տեղի թատրոնի երգչախմբում։ 1920 թվականին խաղացել է մայրաքաղաքային Teatro Avenida թատրոնում։ 1923 թվականին ընդունվել է Բուենոս Այրեսյան Teatro Maipo թատրոն, որտեղ առաջին անգամ երգել է իր առաջին տանգոն Trago Amargo (Դառը կում)։ Սկսել է հանդես գալ դրամատիկ դերերում։ 1927 թվականին առաջին անգամ ձայնագրվել է երկու երգ, իսկ 1929 թվականին առաջին սկավառակը։ Նաև ինքնուրույն գրել է մի քանի տանգոյի տեքստեր։ Մամուլում հրատարակել է բանաստեղծություններ և խրոնիկական[6] նշումներ։ Որպես կինոդերասանուհի առաջին անգամ հանդես է եկել արգենտինական առաջին ձայնային Տանգո (1933) ֆիլմում, հանդես գալով գլխավոր Լիբերկա Լամարկի դերում։

Որոշ տեղեկությունների համաձայն Մարելյոն նկարահանվել է նաև համր ֆիլմում, 1928 թվականին, բայց տվյալ ֆիլմը չի պահպանվել։ Նրա դրամատիկական դերերից առավել տպավորիչ է եղել Ֆիլումենա Մարտուրանո դերը, Էդուարդ Դե Ֆիլիպոի համանուն ֆիլմում։ Խաղացել է Խասինտո Բենավենտեի պոեմներում։ 1940-ական թվականներին շրջագայել է Իսպանիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում։ 1946 թվականին նկարահանվել է Մեքսիկայում, ավելի ուշ 1955-1958 թվականներին ապրել է այնտեղ, Մերիան Ֆելիքսի, Լիբերտադ Լամարկեի նման խոշոր դերակատարների հետ։

1958 թվականին վերադառնալով Բուենոս Այրես, նկարահանվել է մի շարք հայտնի ֆիլմերում, հայտնի դերասան, երգիչ և կինոռեժիսոր Ուգո դել Կարիլիայի հետ միասին։ 1972 թվականին հրապարակել է իր ինքնակենսագրական գիրքը։

1985 թվականից սկսած չի նկարահանվել ֆիլմերում։ 1992 թվականից սկսած այլևս չի ձայնագրել երգեր, և 1994 թվականից հետո չի աշխատել հեռուստատեսությունում։ 1996 թվականին նրան Ազգային գեղարվեստական հիմնադրամի կողմից շնորհվել է մրցանակ, որը նա փոխանցել է մանկական հիվանդանոց։

Մահացել է քնած ժամանակ, սրտի կաթվածից։ Թաղված է մայրաքաղաքի Լա Չակարիտա գերեզմանատանը։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանվել է 33 ֆիլմերում, մասնակցել է 20 թատերական ներկայացումների, ակտիվորեն աշխատել է ռադիոյում և հեռուստատեսությունում, ձայնագրել է ավելի քան 80 երգ։

Կինոմրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կնոջ հինգ դեմքերը (1947 թվական)
  • Կղզիաբնակ (1951 թվական)
  • Ընկեցիկ (1954 թվական)[7]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Romano N. Se dice de mí, la vida de Tita Merello. Buenos Aires: Ed. Sudamericana, 2001 (заглавие книги — название милонги, исполнявшейся актрисой в фильме Рынок, 1955, и ставшей знаменитой)
  • Cabrera G. Tita Merello: el mito, la mujer y el cine. Buenos Aires: Ed. Marcelo Héctor Oliveri, 2006
  • Delgado J. Tita Merello, la morocha argentina. Buenos Aires: Aguilar, 2006
  • Nisenson A. Corazón en llamas: Tita Merello. Buenos Aires: Ed. Deldragón, 2007

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]