Լեուկոագարիկուս երկարարմատ
Լեուկոագարիկուս երկարարմատ | |
Լեուկոագարիկուս երկարարմատ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Սնկեր (Fungi) |
Ենթատիպ | Agaricomycotina |
Դաս | Ագարիկոմիցետներ (Agaricomycetes) |
Ենթադաս | Agaricomycetidae |
Կարգ | Agaricales |
Ընտանիք | Agaricaceae |
Ցեղ | Leucoagaricus |
Տեսակ | Լեուկոագարիկուս երկարարմատ (L. barssii) |
Միջազգային անվանում | |
Leucoagaricus barssii |
Լեուկոագարիկուս երկարարմատ (լատին․՝ Leucoagaricus macrorhizum), Agaricaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]5-15 սմ տրամագծով գլխարկը սպիտակ է, կենտրոնում՝ մոխրագույն կամ մանուշակագույն, սպիտակավուն եզրերով, թավշյա, թելանման և ծածկված է թեփուկներով։ Սպիտակ և մսալի պտղամիսը հասունանալուց հետո ստանում է բաց շագանակագույն երանգ։ Համը և հոտը հաճելի են։ Թարմ վիճակում թիթեղները սպիտակ են, իսկ չորացածները՝ բաց շագանակագույն, ազատ, խիտ դասավորված և հարթ եզրերով։ Կենտրոնական, գլանաձև, արմատաձև երկարացած ոտիկը 5-8 x 1-2 սմ է, ներքևի մասում թեթևակի նեղացող, օղակից վերև՝ սպիտակ, իսկ ներքևի մասում՝ գլխարկի գույնի և սպիտակավուն պարզ օղակով։ Սպորափոշին սպիտակավուն է, իսկ լայն էլիպսաձև և հարթ սպորները անգույն են և 7-8 x 4,5-5,5 մկմ[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր արեալն ընդգրկում է Եվրոպան, Ասիան, Աֆրիկան և Հարավային Կովկասը (Հայաստան)։ Հայաստանում հայտնաբերված է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Զևա, Այղր լճի շրջակայք) և Ապարանի ֆլորիստիկական շրջանում (Մարմարիկ գետի ափ, խառը անտառների բացատներ)[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է հազվադեպ, հուլիս, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին, եզակի առանձնյակներով, հողի վրա, այգիներում, դաշտերում, անտառների բացատներում և 860-1500 մ բարձրություններում։ Հումուսային սապրոտրոֆ է[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեուկոագարիկուս երկարարմատ» հոդվածին։ |
|