Լեոն Շիլլեր
Լեոն Շիլլեր Leon Schiller de Schildenfeld | |
---|---|
Լեոն Շիլլերի կիսանդրին | |
Ծնվել է | մարտի 14, 1887[1][2][3][…] |
Ծննդավայր | Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1][4][5][…] |
Մահացել է | մարտի 25, 1954[1][2][4][…] (67 տարեկան) |
Մահվան վայր | Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[1][4] |
Կրթություն | Կրակովի համալսարան և Bartłomiej Nowodworski High School? |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա և Լեհաստան |
Գործունեության տարիներ | 1917-1948 |
Մասնագիտացում | թատերական ռեժիսոր, դրամատուրգ, կոմպոզիտոր, թարգմանիչ և թատերական քննադատ |
Ամուսին | Irena Schiller? |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0771660 |
Լեոն Շիլլեր (լեհ.՝ Schiller (իսկական ազգանունը՝ դե Շիլդենֆելդ (de Schildenfeld, մարտի 14, 1887[1][2][3][…], Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1][4][5][…] - մարտի 25, 1954[1][2][4][…], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[1][4]), լեհ թատերական գործիչ, ռեժիսոր և մանկավարժ։ ԼՄԲԿ անդամ՝ 1948 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1917-1920 թվականներին «Տեատր Պոլսկի», 1922-1924 թվականներին՝ «Ռեդուտա» թատրոնների ռեժիսոր, 1924-1926 թվականներին ղեկավարել է (Վ. Հոժիցայի և Ա. Զելվերովիչի հետ) Վ. Բոգուսլավսկու անվան թատրոնը (բոլորն էլ՝ Վարշավայում), 1930-ական թվականներին՝ Պոզնանի, Լոձի, Լվովի թատրոնները։ Շիլլերի բեմադրությունները տոգորված էին հեղափոխական ռոմանտիկայով, բուրժուական աշխարհի սոցիալական անարդարության դեմ բողոքով (Սլովացկու «Կորդիան», Կրասինսկու «Ոչ աստվածային կատակերգություն», Բրեխտի «Երեք գրոշանոց օպերա»)։ 1946-1949 թվականներին Լոձում ղեկավարել է Լեհական բանակի, 1949-1950 թվականներին Վարշավայում՝ «Տեատր Պոլսկի» թատրոնները։ Շիլլերի որոշիչ ազդեցություն է ունեցել 20-րդ դարի լեհական թատերարվեստի զարգացման վրա։ Նա լեհական բեմարվեստում ձևավորել է մոնումենտալ թատրոնի սկզբունքները, գեղագիտությունը և ոճը՝ հենվելով առավելապես ազգային ռոմանտիկական դրամայի վրա։ 1952 թվականին հիմնել է «Թատերական օրագիր» ամսագիրը։ 1933 թվականից զբաղվել է մանկավարժությամբ։ 1947-1952 թվականներին՝ Սեյմի դեպուտատ, 1950-1954 թվականներին՝ Լեհական թատրոնի և կինոյի արտիստների միության նախագահ։ ԼԺՀ պետական մրցանակ (1948)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 http://culture.pl/pl/tworca/leon-schiller
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 European Theatre Architecture — Arts and Theatre Institute.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Шиллер Леон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Auschwitz Prisoners Database
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 495)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոն Շիլլեր» հոդվածին։ |
|