Լեոն Շիլլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Լեոն Շիլլեր
Leon Schiller de Schildenfeld
Pomnik Leona Schillera w Warszawie 2019.jpg
Լեոն Շիլլերի կիսանդրին
Ծնվել էմարտի 14, 1887(1887-03-14)[1][2][3][4][5] կամ ապրիլի 14, 1887(1887-04-14)[6]
ԾննդավայրԿրակով, Ավստրո-Հունգարիա[2][7]
Մահացել էմարտի 25, 1954(1954-03-25)[2][3][7][8][4][5]
Մահվան վայրՎարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[2][7]
ԿրթությունԿրակովի համալսարան
ՔաղաքացիությունԼեհաստան
Ավստրո-Հունգարիա
Գործունեության տարիներ1917-1948
Մասնագիտացումթատերական ռեժիսոր և դրամատուրգ
ՊարգևներԱկադեմիական ոսկե դափնի
IMDbID ID 0771660

Լեոն Շիլլեր (լեհ.՝ Schiller (իսկական ազգանունը՝ դե Շիլդենֆելդ (de Schildenfeld, մարտի 14, 1887(1887-03-14)[1][2][3][4][5] կամ ապրիլի 14, 1887(1887-04-14)[6], Կրակով, Ավստրո-Հունգարիա[2][7] - մարտի 25, 1954(1954-03-25)[2][3][7][8][4][5], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[2][7]), լեհ թատերական գործիչ, ռեժիսոր և մանկավարժ։ ԼՄԲԿ անդամ՝ 1948 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1917-1920 թվականներին «Տեատր Պոլսկի», 1922-1924 թվականներին՝ «Ռեդուտա» թատրոնների ռեժիսոր, 1924-1926 թվականներին ղեկավարել է (Վ. Հոժիցայի և Ա. Զելվերովիչի հետ) Վ. Բոգուսլավսկու անվան թատրոնը (բոլորն էլ՝ Վարշավայում), 1930-ական թվականներին՝ Պոզնանի, Լոձի, Լվովի թատրոնները։ Շիլլերի բեմադրությունները տոգորված էին հեղափոխական ռոմանտիկայով, բուրժուական աշխարհի սոցիալական անարդարության դեմ բողոքով (Սլովացկու «Կորդիան», Կրասինսկու «Ոչ աստվածային կատակերգություն», Բրեխտի «Երեք գրոշանոց օպերա»)։ 1946-1949 թվականներին Լոձում ղեկավարել է Լեհական բանակի, 1949-1950 թվականներին Վարշավայում՝ «Տեատր Պոլսկի» թատրոնները։ Շիլլերի որոշիչ ազդեցություն է ունեցել 20-րդ դարի լեհական թատերարվեստի զարգացման վրա։ Նա լեհական բեմարվեստում ձևավորել է մոնումենտալ թատրոնի սկզբունքները, գեղագիտությունը և ոճը՝ հենվելով առավելապես ազգային ռոմանտիկական դրամայի վրա։ 1952 թվականին հիմնել է «Թատերական օրագիր» ամսագիրը։ 1933 թվականից զբաղվել է մանկավարժությամբ։ 1947-1952 թվականներին՝ Սեյմի դեպուտատ, 1950-1954 թվականներին՝ Լեհական թատրոնի և կինոյի արտիստների միության նախագահ։ ԼԺՀ պետական մրցանակ (1948

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118921231 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 http://culture.pl/pl/tworca/leon-schiller
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 International Music Score Library Project — 2006.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 European Theatre ArchitectureArts and Theatre Institute.
  6. 6,0 6,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Шиллер Леон // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  8. 8,0 8,1 8,2 SNAC — 2010.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 495 CC-BY-SA-icon-80x15.png