Լեգոլասը էլֆ է, Տրանդուիլի որդին, որը Հյուսիսային Լիխոլեսիեի արքան է։ Երրորդ դարաշրջանի 3018 թվականին նա եղավ Ռիվենդելում, որտեղ մասնակցեց խորհրդին։ Ավելի ուշ նա դարձավ մատանու եղբայրության անդամ, որտեղ էլֆերի միակ ներկայացուցիչն էր։ Ճանապարհորդության ընթացքում նա ընկերացավ Գիմլի թզուկի հետ։ Լեգոլասի սուր աչքը և նետ ու աղեղից օգտվելու կարողությունը շատ էր օգնում եղբայրությանը։ Բոռոմիրի մահից և եղբայրության բաժանումից հետո Լեգոլասը և Գիմլին մնում են Արագորնի հետ և ուղեկցում նրան մինչև Մատանու մարտը։
Գոնդորում Լեգոլասն առաջին անգամ ծով է տեսնում և լսում ճայերի ձայնը և քանի որ դեռ ցանկանում էր մեկնել հարավ, Արագորնի մահից հետո նավ է շինում և մեկնում ճամփորդության (հնարավոր է Գիմլիի հետ)։
Չնայած Լեգոլասի անունը պատկանում է անտառային էլֆերին, նա անտառային էլֆ չէ։ Քանի որ մինչ նրա ծնվելը, նրա հայր Տրանդուիլը արդեն թագավորում էր Լիխոլեսիեում, դրա համար էլ նա ստանում է անտառային էլֆի անուն։
Թոլքինը Լեգոլասին քիչ ուշադրություն է դարձրել։ Հայտնի է միայն նրա հոր անունը, իսկ մոր, եղբայրների և քույրերի մասին ոչինչ հայտնի չէ։
«Էռլոնդի խորհուրդը» գլխում ասվում է, որ Լեգոլասը կրում էր անտառային էլֆերի հագուստ (կանաչ և շագանակագույն)։ Դա համապատասխանում է «Հոբիտ»-ում Լիխոլեսիեի էլֆերի նկարագրության հետ։ Սրանք նրա արտաքինը նկարագրող միակ բառերն են, չհաշված՝ «փայլուն աչքերը»։ Նրա մազերը, հավանաբար, ոսկեգույն են, քանի որ նրա հայրը նկարագրվում է որպես «ոսկեմազ էլֆերի արքա»։ Բոլոր էլֆերի նման նա նույնպես թեթևոտն է և ձիգ, ունի մեղեդային ձայն։