Լեգիա ՖԱ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լեգիա Վարշավա | |||
Ամբողջական անուն | Legia Warszawa SA | ||
---|---|---|---|
Մականուն(ներ) | Wojskowi (Ռազմիկները), Legioniści (Լեգիոներները) | ||
Հիմնադրում | մարտ 1916 | ||
Երկիր | Լեհաստան | ||
Մարզադաշտ | Լեհական զորքի մարզադաշտ | ||
Տարողունակություն | 31,800 | ||
Տեր | Դարիուս Միոդուսկի | ||
Նախագահ | Մասիեյ Վանձել | ||
Մարզիչ | Յացեկ Մագերա | ||
Կայք | |||
Լիգա | Էքստրակլաս | ||
2023-24 | 3-ին | ||
|
Լեգիա Վարշավա (լեհ.՝ Legia Warszawa), լեհական ֆուտբոլային ակումբ Վարշավայից։ Լեգիան Լեհաստանի ամենահաջողակ ֆուտբոլային ակումբներից է։ Իր պատմության մեջ ակումբը 12 անգամ հաղթել է Լեհաստանի առաջնությունը, ռեկորդային 18 անգամ՝ Լեհաստանի գավաթը և 4 անգամ՝ Լեհաստանի սուպերգավաթը։ Տնային խաղերն անցկացնում է Յուզեֆ Պիլսուդսկու անվան Լեհական զորքի մարզադաշտում։
Լեգիան հիմնվել է 1916 թվականի մարտի 5-ից 15-ը ընկած ժամանակահատվածում որպես Առաջին աշխարհամարտի արևելյան ռազմաճակատում լեհական զորքի գլխավոր ֆուտբոլային ակումբ։ Պատերազմից հետո՝ 1920 թվականի մարտի 14-ին թիմը վերսկսեց գործունեությունը Վարշավայի մի սպայերի խաղատանը որպես Wojskowy Klub Sportowy Warszawa: Այն վերանվանվեց Լեգիա 1923 թվականին՝ տեղական Կորոնա ակումբի հետ միանալուց հետո։ Լեգիան դարձավ լեհական բանակի պաշտոնական ֆուտբոլային ակումբը՝ կոչվելով «Wojskowy Klub Sportowy Legia Warszawa»։
Մինչև 2004 թվականի ապրիլի 8-ին Լեգիան պատկանում էր Pol-Mot հոլդինգին, իսկ 2004 թվականի ապրիլի 8-ից 2014 թվականի հունվարի 9-ը՝ ԶԼՄ-ների համախմբություն ITI Group-ին։ Ներկայումս թիմի տերերն են Դարիուս Միոդուսկին (60%), Բոգուսլավ Լեսնոդորսկին (20%) և Մասիեյ Վանձելը (20%)։ Վերջինս նաև ակումբի նախագահն է։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեհաստանի առաջնություն (Էքստրակլաս).
- Հաղթող (15). 1955, 1956, 1969, 1970, 1994, 1995, 2002, 2006, 2013, 2014, 2016, 2017, 2018, 2020, 2021
- 2-րդ տեղ (12). 1960, 1968, 1971, 1985, 1986, 1993, 1996, 1997, 2004, 2008, 2009, 2015
- 3-րդ տեղ (12). 1928, 1930, 1931, 1961, 1972, 1988, 1999, 2001, 2005, 2007, 2011, 2012
- Լեհաստանի գավաթ.
- Հաղթող (20). 1955, 1956, 1964, 1966, 1973, 1980, 1981, 1989, 1990, 1994, 1995, 1997, 2008, 2011, 2012, 2013, 2015, 2016, 2018, 2023
- Եզրափակչի մասնակից (6). 1952, 1969, 1972, 1988, 1991, 2004
- Լեհաստանի սուպերգավաթ.
- Հաղթող (5). 1989, 1994, 1997, 2008, 2023
- Եզրափակչի մասնակից (7). 1990, 1995, 2006, 2012, 2014, 2015, 2016
- Լեհաստանի Լիգայի գավաթ.
- Հաղթող (1). 2002
- Եզրափակչի մասնակից (2), 2000, 2008
Եվրոպա
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա:.
- Կիսաեզրափակիչ (1). 1970
- Քառորդ եզրափակիչ (2). 1971, 1996
- Խմբային փուլ (1). 2016
- ՈՒԵՖԱ Գավաթի Հաղթողների Գավաթ.
- Կիսաեզրափակիչ (1). 1991
- Քառորդ եզրափակիչ (2). 1965, 1982
- ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա:
- Խմբային փուլ (2). 2014, 2016
- 1/16 եզրափակիչ (3). 2012, 2015, 2017
Հայտնի ֆուտբոլիստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզադաշտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեգիայի պաշտոնական կայքը
- Լեգիա Վարշավա (90minut.pl)
- Լեգիայի պաշտոնական Տվիտերի էջը
- Լեգիան transfermarkt-ում
- Լեգիան soccerway.com կայքում
- Լեգիան futbol24.com կայքում
- Լեգիան soccerbase-ում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեգիա ՖԱ» հոդվածին։ |
|