Ինյակի Աստիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինյակի Աստիս
Iñaki Astiz Ventura
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ինյակի Աստիս Վենտուրա
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 5, 1983(1983-11-05)[1][2][3] (40 տարեկան)
Ծննդավայր Իսպանիա Պամպլոնա
Հասակ 185
Քաշ 73
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Լեհաստան Լեգիա
Համար 34
Պատանեկան կարիերա
Իսպանիա Օսասունա ՄՄ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003—2007 Իսպանիա Օսասունա ՄՄ 0 (0)
2002—2006  Իսպանիա Օսասունա Բ 132 (9)
2007—2008  Լեհաստան Լեգիա 23 (1)
2008—2015 Լեհաստան Լեգիա 136 (7)
2015—2017 Կիպրոսի Հանրապետություն ԱՊՈԵԼ 43 (2)
2017—մինչև հիմա Լեհաստան Լեգիա 0 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ինյակի Աստիս Վենտուրա (իսպ.՝ Iñaki Astiz Ventura, նոյեմբերի 5, 1983(1983-11-05)[1][2][3], Պամպլոնա, Իսպանիա[4]), իսպանացի ֆուտբոլիստ, Լեգիա պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինյակին ծնվել է Պամպլոնայում և այնտեղ սկսել է զբաղվել ֆուտբոլով։ Հանդես է եկել «Օսասունա» ակումբում։

2002 թվականից Աստիսը սկսեց հանդես գալ «Օսասունա Բ»-ում և կարողացավ դառնալ թիմի ավագ[5]։ 2004 թվականից մինչև 2007 թվականը Աստիսի մարզիչը եղել է լեհ Յան Ուրբան-ը։ 2007 թվականին Յանը դարձավ «Լեգիայի» գլխավոր մարզիչ, իսկ Աստիսը տեղափոխվեց այնտեղ՝ Վարշավա, իր մարզչի մոտ, և վարձավճարով հանդես եկավ 1 տարի՝ դառնալով առաջին իսպանացին Լեհաստանի առաջնությունում։

Աստիսը 2012 թվականի չեմպիոնների լիգայի ժամանակ, «Սպարտակի» դեմ խաղում

Աստիսի դեբյուտը «Լեգիայի» կազմում կայացավ Ինտերտոտոյին գավաթի առաջնությունում, «Վետրիի» դեմ խաղում[6]։ Այդ խաղը դադարեցվել է տրիբունայում խժդժությունների պատճառով, իսկ «լեգիան» պարտվել է 3:0 հաշվով։ 2007 թվականի հուլիսի 29-ին Ինյակ դեբյուտեց Լեհաստանի բարձրագույն լիգա և «Կրակովիայի» դեմ խաղում դուրս եկավ որպես մեկնարկային կազմի ֆուտբոլիստ[7]։ 2007 թվականի օգոստոսի 25-ին ֆուտբոլիստը աչքի ընկավ իր առաջին գոլով[8]։ 2007/2008 մրցաշրջանի ավարտին Ինյակին, ով մասնակցել էր Լեհաստանի առաջնության 23 խաղերի, 5 ամյա պայմանագիր կնքեց «Լեգիայի» հետ[9]։ 2007/2008 մրցաշրջանում Աստիսը կարողացավ հաղթել Լեհաստանի գավաթը՝ մասնակցելով առաջնության 5 խաղերի, այդ թվում նաև եզրափակիչ հանդիպմանը «Վիսլայի» դեմ[10]։

Հաջորդ մրցաշրջանում Աստիսը հաճախ էր դուրս գալիս խաղադաշտ որպես մեկնարկային կազմի ֆուտբոլիստ։ 2008/2009 մրցաշրջանում անցկացրել է 26 խաղ՝ դառնալով 1 գոլի հեղինակ։ 2009/2010 մրցաշրջանում Աստիսը նորից մասնակցեց Եվրոգավաթի առաջնությանը՝ անցկացնելով 4 հանդիպում։ Հաջորդ երկու մրցաշրջաններում իսպանացին երկու անգամ արժանացավ Լեհաստանի գավաթին՝ մասնակցելով ընդամենը 29 խաղ։ 2012/2013 մրցաշրջանում «լեգիային» հաջողվեց կերտել պատմություն՝ հաղթելով Լեհաստանի գավաթը։ Այդ մրցաշրջանում Աստիսն անցկացրեց 26 խաղ, նաև մասնակցեց եզրափակչի «Շլյոնսկի» դեմ խաղին[11]։ 14-րդ տուրում «Ռուհ» ակումբի դեմ խաղում Աստիսն առաջին անգամ ստացավ կարմիր քարտ և լքեց խաղադաշտը[12]։

2013 թվականի հունիսի 26-ին պաշտպանը երկարաձգեց իր պայմանագիրը 2 տարով[13]։

2015 թվականի հունիսի 21-ին Աստիսը երկամյա պայմանագիր ստորագրեց ԱՊՈԵԼ-ի հետ[14]։ Կիպրոսում իր նորամուտը նշեց հուլիսի 14-ին Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլում՝ «Վարդարի» դեմ խաղում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստան «Լեգիա»։
  • 2012/13, 2013/14 մրցաշրջանների Լեհաստանի չեմպիոն։
  • 2007/08, 2010/11, 2011/12, 2012/13, 2014/15 մրցաշրջանների Լեհաստանի գավաթի հաղթող։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.
  4. 4,0 4,1 90minut.pl (польск.) — 2003.
  5. Oficjalne: Inaki Astiz Ventura w Legii
  6. «90minut» (լեհերեն) — «Ветра» — «Легия» 3:0.
  7. «90minut» (լեհերեն) — «Легия» — «Краковия» 1:0.
  8. «90minut» (լեհերեն) — «Легия» — «Заглембе» С 5:0.
  9. «Iñaki Astiz se ha despedido esta mañana». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
  10. «90minut» (լեհերեն) — «Легия» — «Висла» 0:0 (4:3 по пен.).
  11. «90minut» (լեհերեն) — «Шлёнск» — «Легия» 0:2.
  12. «90minut» (լեհերեն) — «Легия» — «Рух» Х 3:0.
  13. Iñaki Astiz przedłużył kontrakt z Legią
  14. «Κατ'αρχήν συμφωνία με τον Iñaki Astiz Ventura» (հունարեն). apoelfc.com.cy. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 14.7.2015-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]