Լարրի Քլարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լարրի Քլարկ
Ծննդյան թիվ՝հունվարի 19, 1943(1943-01-19)[1][2][3][…] (81 տարեկան)
Ծննդավայր՝Թալսա[3][4][5][…]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ[6][7][5][…]
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, լուսանկարիչ, սցենարիստ, դերասան, գրող, ռեժիսոր, կինեմատոգրաֆ, արվեստագետ, նկարիչ և օպերատոր-բեմադրիչ
Պարգևներ՝
IMDb։ID 0164187
larryclarkofficialwebsite.com

Լարրի Քլարկ (անգլ.՝ Larry Clark, հունվարի 19, 1943(1943-01-19)[1][2][3][…], Թալսա[3][4][5][…]), ամերիկացի լուսանկարիչ և ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարրի Քլարկը ծնվել է 1943 թվականին Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում։ Մանկական լուսանկարիչ Ֆրենսիս Քլարկի[8] և Լյուիս Քլարկի[9] որդին է։ Սովորել է Լեյթոնի արվեստի դպրոցում` Միլուոկիում։

1963 թվականից սկսել է զբաղվել է լուսանկարչությամբ։ Նրան հանրաճանաչություն են բերել դեռահասների կյանքի մութ կողմերին նվիրված հեղափոխական լուսանկարները։ Դրանց համար Լարրի Քլարկին երբեմն անվանում էին մանկական պոռնոգրաֆիստ կամ վիզիոներության հանճար։ Նրա թողարկած ֆոտոալբոմների թվում են` «Թալսա» («Tulsa», 1971), որը լույս է տեսել լուսանկարիչ Ռալֆ Գիբսոնի հրատարակչությունում, «Դեռահասների ցանկություն» (1982), «Կատարյալ մանկություն» (1992)։

1995 թվականին Լարրի Քլարկը մտավ մեծ կինոաշխարհ՝ առաջնելութելով «Երեխաներ» ֆիլմով (անգլ.՝ Kids): 1995 թվականին «Երեխաներ» ֆիլմը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում և Սանդենս կինոփառատոնում։ Իր ֆիլմերում Քլարկը հետազոտում է դեռահասների ենթամշակույթների բնույթը (այդ թվում՝ փանքեր, սերֆերներ, սքեյթբորդիստներ), որոնց ներկայացուցիչները հաճախ ներգրավված են անօրինական և անբարոյական գործերի մեջ, ինչպիսիք են թմրանյութերի օգտագործումը և բռնությունը։

Լարրի Քլարկի լուսանկարչական աշխատանքները գտնվում են ամբողջ աշխարհի թանգարանների մշտական ցուցադրություններում։ Նա համարվում է քսաներորդ դարի ամենանշանավոր վավերագրական լուսանկարիչներից մեկը։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 - «Larry Clark: Kiss the past hello», Musée d´Art Moderne de la Ville de Paris
  • 2013 - «NYC 1993: Experimental Jet Set, Trash and No Star» New Museum, New York
  • 2014 - «Tulsa & Teenage Lust», Foam Amsterdam

Հեղինակային գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Tulsa» 1971
  • «Teenage Lust» 1982
  • «Los Angeles 2003—2008, 1 հատոր» 2007

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Larry Clark (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 Union List of Artist Names
  5. 5,0 5,1 5,2 5,3 https://americanart.si.edu/collections/search/artist/?id=899
  6. Record #85100670 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  7. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. «Larry Clark at International Center of Photography». www.icp.org. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
  9. «WTF Podcast #749, Larry Clark». WTF Podcast. Marc Maron. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
  10. «Review: 'Marfa Girl 2,' Larry Clark's Sequel to One of His Least-Known Films» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարրի Քլարկ» հոդվածին։