Լավագույն առաջարկ
Լավագույն առաջարկ իտալ.՝ La migliore offerta | |
---|---|
Երկիր | Իտալիա |
Ժանր | դրամա, քրեական ֆիլմ, ռոմանտիկ ֆիլմ և հոգեբանական թրիլեր |
Թվական | հունվարի 1, 2013[1], մարտի 21, 2013[2] և հուլիսի 11, 2013[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջուզեպե Տորնատորե |
Պրոդյուսեր | Իզաբելլա Կոչուզա և Արտուրո Պալյա |
Սցենարի հեղինակ | Ջուզեպե Տորնատորե |
Դերակատարներ | Ջեֆրի Ռաշ, Ջիմ Սթարջես, Սիլվիա Հուկս, Դոնալդ Սաթերլենդ, Ֆիլիպ Ջեքսոն, Դերմոթ Քրաուլի, Քիրունա Սթամել, Լիա Քեբեդե, Գեն Սետո, Ջոն Բենֆիլդ, Մայլզ Ռիչարդսոն, Բրիջիտ Կրիստենսեն, Ստեֆանո Սչերինի, Հաննա Բրիթլենդ, Մաքսիմիլիան Դիր, Անտոն Ալեքսանդր, Ձյուն Իտիկավա, Վերմոն Դոբչեֆ, Ռիտա Դևիս[4] և Ամանդա Ուոքեր[4] |
Օպերատոր | Ֆաբիո Զամարիոն |
Երաժշտություն | Էնիո Մորիկոնե |
Պատմվածքի վայր | Պրահա և Պրահայի գլխավոր կայարան |
Նկարահանման վայր | Հռոմ, Չեխիա, Միլան, Պրահա և Վիեննա |
Կինոընկերություն | Warner Bros. |
Տևողություն | 124 րոպե |
Բյուջե | 13 500 000 € |
Պաշտոնական կայքէջ |
«Լավագույն առաջարկ» (անգլ.՝ The Best Offer, իտալ.՝ La migliore offerta), ռեժիսոր Ջուզեպպե Տորնատորեի մելոդրաման։ Ֆիլմում գլխավոր դերերը մարմնավորել են՝ Ջեֆրի Ռաշը, Ջիմ Սթարջեսը, Սիլվիյա Հուկսը և Դոնալդ Սազերլենդը[5]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի հունվարի 1-ին[6]։ Ֆիլմը կոչվել է Ալֆրեդ Հիչքոքի «Գլխապտույտ»-ի ինքնատիպ վերաիմաստավորումը և չնայած կինոմամուլի կողմից երկդիմի ընդունմանը, ընդհանուր առմամբ ֆիլմն արժանացել է քննադատների դրական արձագանքին, ովքեր հատկապես նշել են Ջեֆրի Ռաշի դերասանական խաղը։
Ֆիլմն արժանացել է մի շարք պարգևների և մրցանակների, հիմնականում օպերատորական և երաժշտական աշխատանքի շնորհիվ[7]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծեր աճուրդախոս, կտավների կոլեկցիոներ և մշտապես միայնակ Վյորջիլ Օլդմանը հին իրեր գնահատելու պատվեր է ստանում Կլեր անունով խորհրդավոր հաճախորդից, ով տառապում է ագորաֆոբիայից և վերջին 20 տարիների ընթացքում երբեք չի լքել իր առաձնատունը[8]։
Կլերի տանը աշխատելու ընթացքում նա ոչ միայն բացահայտում է տարօրինակ մեխանիզմներ այլև աստիճանաբար սիրահարվում է տանտիրուհուն։ Կլերի սիրտը գրավելու հարցում նրան օգնում են ընկերների խորհուրդները․ երիտասարդ մեքենագետ Ռոբերտը, չկայացած նկարիչ Բիլին։ Սակայն շուտով Վյորջիլը պետք է վերագնահատի իր արժեքները և նորովի գնահատի կյանքը[9]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Ջեֆրի Ռաշ | Վյորջիլ Օլդման |
Ջիմ Սթարջես | Ռոբերտ |
Սիլվիյա Հուկս | Կլեր Իբետսոն |
Դոնալդ Սազերլենդ | Բիլի Ուիստլերն |
Ֆիլիպ Ջեքսոն | Ֆրեդ |
Դերմոտ Կրաուլի | Լամբերտ |
Լիյա Կեբեդե | Սառա |
Կայրունա Ստեյմել | Կլեր |
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տորնատորեն սյուժեն պլանավորել էր ֆիլմի էկրանացումից 20 տարի առաջ[10][11]։ Նիդեռլանդների սահմաններից դուրս ոչ այնքան հայտնի Սիլվյա Հյուզին ֆիլմի ստեղծողները նկատել են Բեռլինի կինոփառատոնին[12]։ Ռաշին Տորնատորեն հրավիրել է նախագիծ սցենարը գրելու ընթացքում, քանի որ նրան էր տեսնում Վյորջիլի դերում[11]։ Ռեժիսորը նրան անվանել է․ «Մարլոն Բրանդոյի և Մարչելո Մաստրոյանիի սինթեզ[11]։
Նկարահանումները սկսել են 2012 թվականի ապրիլին և անց են կացվել Իտալիայի մի շարք քաղաքներում, ինչպես նաև Վիեննայում և Պրահայում[10]։
Վերլուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գլխավոր թեման՝ արվեստի դերն է մարդու կյանքում։ «Յուրաքանչյուր կեղծիքի մեջ ճշմարտության բաժին կա», - պնդում է Ջ․ Ռաշի հերոսը։ Այս միտքը հաստատվում է նրանով, որ Օլդմանը սյուժեի ընթացքում հոգևոր վերասերում է զգում, իսկ դա ինչպես նշում է Տորնատորեն ավելի լավ է քան հեփի էնդը[13]։ Գլխավոր հերոսը մինչև ֆիլմի ավարտը շարունակում է մնալ իր սեփական աշխարհում և մինչև վերջ հավատում է պատմության երջանիկ ավարտին[8][14]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ և անվանակարգեր | ||||
---|---|---|---|---|
Մրցանակ | Կատեգորիա | Թեկնածու | Արդյունք | |
«Դավիդ դի Դոնատելլո»-ի 58-րդ մրցանակաբաշխություն[15][16] | Լավագույն ֆիլմ | Ջուզեպե Տորնատորե | Հաղթանակ | |
Լավագույն ռեժիսոր | Ջուզեպե Տորնատորե | Հաղթանակ | ||
Լավագույն սցենար | Ջուզեպե Տորնատորե | Անվանակարգ | ||
Լավագույն պրոդյուսեր | Իզաբելլա Կոկուցո և Արտուրո Պալյա | Անվանակարգ | ||
Օպերատորի լավագույն աշխատանք | Ֆաբիո Ցամարիոն | Անվանակարգ | ||
Նկարչի լավագույն աշխատանք | Մաուրիցիո Սաբատինի և Ռաֆաելլա Ջիովանետի | Հաղթանակ | ||
Լավագույն զգեստներ | Մաուրիցիո Միլենոտի | Հաղթանակ | ||
Լավագույն գրիմ | Լուիջի Ռոկետի | Անվանակարգ | ||
Լավագույն վարսահարդար | Stefano Ceccarelli | Անվանակարգ | ||
Լավագույն մոնտաժ | Մասիմո Կվալիյա | Անվանակարգ | ||
Լավագույն ձայն | Ջիլբերտո Մարտինելի | Անվանակարգ | ||
Լավագույն երաժշտություն | Էնիո Մորիկոնե | Հաղթանակ | ||
Երիտասարդ Դավիդ | Ջուզեպե Տորնատորե | Հաղթանակ | ||
«Արծաթե ժապավեն»[17] | Լավագույն ռեժիսոր | Ջուզեպե Տորնատորե | Հաղթանակ | |
Լավագույն պրոդյուսեր | Իզաբելլա Կոկուցիո և Արտուրո Պալյա | Հաղթանակ | ||
Լավագույն սցենար | Ջուզեպե Տորնատորե | Անվանակարգ | ||
Օպերատորի լավագույն աշխատանք | Ֆաբիո Ցամարիոն | Անվանակարգ | ||
Լավագույն բեմանկարչություն | Մաուրիցիո Սաբատինի և Ռաֆաելլա Ջովանետի | Հաղթանակ | ||
Լավագույն կոստյումներ | Մաուրիցիո Միլիոնետի | Հաղթանակ | ||
Լավագույն մոնտաժ | Մասիմո Կվալյա | Հաղթանակ | ||
Լավագույն ձայն | Ջիլբերտո Մարտինեելի | Անվանակարգ | ||
Լավագույն երաժշտություն | Էնիո Մորիկոնե | Հաղթանակ | ||
«Իտալական ոսկե գլոբուս[it]»[18] | Լավագույն օպերատորական աշխատանք | Ֆաբիո Ցամարիոն | Անվանակարգ | |
Լավագույն երաժշտություն | Էնիո Մորիկոնե | Անվանակարգ | ||
Եվրոպական կինոակադեմիայի 26-րդ մրցանակ | Լավագույն ֆիլմ | Ջուզեպե Տորնատորե | Անվանակարգ | |
Լավագույն ռեժիսոր | Ջուզեպե Տորնատորե | Անվանակարգ | ||
Լավագույն սցենարիստ | Ջուզեպե Տորնատորե | Անվանակարգ | ||
Լավագույն կոմպոզիտոր | Էնիո Մորիկոնե | Հաղթանակ | ||
Հանդիսատեսի համակրանք մրցանակ լավագույն եվրոպական ֆիլմի համար | Ջուզեպե Տորնատորե | Անվանակարգ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 4,0 4,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ P. Mereghetti. Un antiquario e tanti misteri // Corriere della Sera
- ↑ [1]
- ↑ M. Porro. La migliore offerta di Giuseppe Tornatore // Corriere della Sera
- ↑ 8,0 8,1 N. Dolfo. «La migliore offerta», amore da brividi // Corriere della Sera
- ↑ Милослав Чемоданов. (2 августа 2013). «Фильмы недели: «РЭД 2», «Лучшее предложение», «Византия»» (ռուսերեն). The Village. Վերցված է 2014 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ 10,0 10,1 Tornatore, il nuovo film // La Stampa
- ↑ 11,0 11,1 11,2 Хелен Барлоу. (29 июля 2013). «The Best Offer: Giuseppe Tornatore interview» (անգլերեն). SBS. Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ B. Sollazzo. Sylvia Hoeks: «Dopo Tornatore, vorrei Tarantino e Baumbach» Արխիվացված 2014-02-23 Wayback Machine
- ↑ M. P. Fusco. Tornatore: «Il vero amore nasconde sempre un segreto» // La Repubblica
- ↑ Евгений Ухов. (4 августа 2013). «Гений и злодейство» (ռուսերեն). Film.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Giuseppe Tornatore's THE BEST OFFER Wins Big at the Embarassing Italian Oscars». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Vincitori 2013
- ↑ 'The Best Offer' Wins Big at Italy’s Nastri d’Argento Awards
- ↑ Geoffrey Rush film sweeps Silver Ribbon awards
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Լավագույն առաջարկ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Լավագույն առաջարկ»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Լավագույն առաջարկ»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
|