Լավ Դիաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լավ Դիաս
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 30, 1958(1958-12-30)[1][2][3] (65 տարեկան)
Ծննդավայր՝Մինդանաո, Մինդանաո, Ֆիլիպիններ
Ազգություն՝Filipino people?
Քաղաքացիություն՝ Ֆիլիպիններ[4]
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, մոնտաժող, կինոպրոդյուսեր, սցենարիստ, դերասան, ռեժիսոր, կինոսցենարիստ և երաժիշտ
Պարգևներ՝
IMDb։ID 0225010

Լավ Դիաս (անգլ.՝ Lavrente Indico Diaz, դեկտեմբերի 30, 1958(1958-12-30)[1][2][3], Մինդանաո, Մինդանաո, Ֆիլիպիններ), ֆիլիպինցի կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավ Դիասին անվանել են Լավրենտի Բերիայի պատվին։ Նա նվագել է կիթառ, հեռուստատեսության համար գրել է պիեսներ և արձակ ստեղծագործություններ։ Ապրելու և ֆիլմերի նկարահանումների համար գումար աշխատելու նպատակով նա ստիպված է եղել հաճախ փոխել աշխատանքը։ Դիասի լավագույն ֆիլմերի («Ֆիլիպինյան ընտանիքի էվոլյուցիան», «Երեմիա») ստեղծման համար երկար տարիներ են պահանջվել։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավ Դիասը Ֆիլիպիններում ժամանակակից հեղինակային կինեմատոգրաֆիայի խոշորագույն ներկայացուցիչն է։ Իր կինոկողմնորոշիչների շարքում ռեժիսորը նշել է Միքելանջելո Անտոնիոնիի, Անդրեյ Տարկովսկու, Թեոդորոս Անգելոպուլոսի, Յասուձիրո Օձուի անունները։ Դիասի ֆիլմերը ժամանակակից Ֆիլիպինների սոցիալական կյանքի մասին բազմաժամանոց մելանխոլիկ որմնանկարներ են կարծես։ Դիասի՝ 1990-ական թվականների որոնումները փոխ են առել նրա ավելի կրտսեր հայրենակիցները, որոնք վճռական դեր են խաղում ֆիլիպինյան նորագույն կինոյի թռիչքն ապահովելու գործում (Ռայա Մարտին և ուրիշներ)։ Նա հայտնի է հատկապես իր կինոժապավանների երկարությամբ. դրանք հիմնականում տևում են ավելի քան 5 ժամ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լավ Դիաս» հոդվածին։