Լավ Դիաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լավ Դիաս
Lav Diaz at On the Edge Film Festival 2015 August 5 (cropped).JPG
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 30, 1958(1958-12-30)[1][2][3] (60 տարեկան)
Ծննդավայր՝Մինդանաո, Mindanao, Ֆիլիպիններ
Ազգություն՝Filipino people?[4]
Քաղաքացիություն՝Flag of the Philippines.svg Ֆիլիպիններ
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, մոնտաժող, կինոպրոդյուսեր, սցենարիստ, film editing և դերասան
Պարգևներ՝Գուգենհայմի կրթաթոշակ
IMDb։ID 0225010

Լավ Դիաս (անգլ.՝ Lavrente Indico Diaz, դեկտեմբերի 30, 1958(1958-12-30)[1][2][3], Մինդանաո, Mindanao, Ֆիլիպիններ), ֆիլիպինցի կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավ Դիասին անվանել են Լավրենտի Բերիայի պատվին: Նա նվագել է կիթառ, հեռուստատեսության համար գրել է պիեսներ և արձակ ստեղծագործություններ: Ապրելու և ֆիլմերի նկարահանումների համար գումար աշխատելու նպատակով նա ստիպված է եղել հաճախ փոխել աշխատանքը: Դիասի լավագույն ֆիլմերի («Ֆիլիպինյան ընտանիքի էվոլյուցիան», «Երեմիա») ստեղծման համար երկար տարիներ են պահանջվել:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավ Դիասը Ֆիլիպիններում ժամանակակից հեղինակային կինեմատոգրաֆիայի խոշորագույն ներկայացուցիչն է: Իր կինոկողմնորոշիչների շարքում ռեժիսորը նշել է Միքելանջելո Անտոնիոնիի, Անդրեյ Տարկովսկու, Թեոդորոս Անգելոպուլոսի, Յասուձիրո Օձուի անունները: Դիասի ֆիլմերը ժամանակակից Ֆիլիպինների սոցիալական կյանքի մասին բազմաժամանոց մելանխոլիկ որմնանկարներ են կարծես: Դիասի՝ 1990-ական թվականների որոնումները փոխ են առել նրա ավելի կրտսեր հայրենակիցները, որոնք վճռական դեր են խաղում ֆիլիպինյան նորագույն կինոյի թռիչքն ապահովելու գործում (Ռայա Մարտին և ուրիշներ): Նա հայտնի է հատկապես իր կինոժապավանների երկարությամբ. դրանք հիմնականում տևում են ավելի քան 5 ժամ:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Brockhaus Enzyklopädie
  3. 3,0 3,1 Archive of Fine Arts — 2003.
  4. Union List of Artist Names

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]