Լաուրենտինո Կորտիսո
Լաուրենտինո Կորտիսո | |
իսպ.՝ Laurentino Cortizo Cohen | |
Կուսակցություն՝ | Democratic Revolutionary Party? և Solidarity Party? |
---|---|
Ծննդյան օր՝ | հունվարի 30, 1953[1] (71 տարեկան) |
Ծննդավայր՝ | Պանամա, Պանամա |
Ամուսին ՝ | Yazmín Colón de Cortizo? |
Լաուրենտինո «Նիտո» Կորտիսո Կոեն (իսպ.՝ Laurentino Cortizo Cohen, հունվարի 30, 1953[1], Պանամա, Պանամա) պանամացի քաղաքական և պետական գործիչ, գործարար, 2019 թվականի հուլիսի 1-ից առ այսօր Պանամայի Հանրապետության նախագահը։ 2009 և 2019 թվականներին եղել է նախագահի թեկնածու, իսկ 2000-2001 թվականներին՝ Օրենսդիր ժողովի նախագահ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է մայրաքաղաքում Լաուրենտինո Կորտիզո Կորտիզոյի (ծագումով իսպանացի գալիսիացի, զբաղվում էր ավտոբուսի բիզնեսով) և Էսթեր Կոեն դե Կորտիզոյի (հրեական ծագումով, ուսուցիչ և շինարարական ձեռնարկատեր) ընտանիքում։ Ավարտել է Նիկարագուայի «College Javier» նախակրթարանը և «College de la Salle» միջնակարգ դպրոցը։ Սովորել է Վելի Ֆորջ ռազմական ակադեմիայում, ստացել է բիզնեսի կառավարման բակալավրի կոչում Նորվիչի համալսարանում (ԱՄՆ), ինչպես նաև մագիստրոսի և գիտությունների դոկտորի աստիճան բիզնեսի կառավարման ոլորտում՝ միջազգային առևտրի և մարքեթինգի որակավորմամբ Օսթինի Տեխասի համալսարանում[3]։
Մասնագիտական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լաուրենտինոն 1981 թվականին կրթությունն ավարտելուց հետո աշխատել է Վաշինգտոնում՝ որպես Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարի խորհրդական։
1986 թվականի նոյեմբերին նա նշանակվել է Պանամայի ներկայացուցչի տեղակալ ԱՊԿ-ում, բյուջետային կոմիտեի անդամ և ԱՊԿ երկրների տնտեսական մասնավոր հատվածի աշխատանքային խմբի անդամ։ Նա գլխավորել է Կենտրոնական Ամերիկայի տարածաշրջանի նահանգների զարգացման հիմնախնդիրների աշխատանքային խումբը։ Միաժամանակ նա գլխավորել է Կենտրոնական Ամերիկայի երկրների տնտեսական և սոցիալական խորհրդի մշտական գործադիր կոմիտեն։
1986-2019 թվականներին աշխատել է «Cortizo Group», «Panablock» (շինանյութերի արտադրման ընկերություն) և «Hacienda Hermacor» (սելեկտիվ տավարաբուծություն) ընկերությունների մասնավոր բաժիններում[4]։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականին կենտրոնամետ Համերաշխություն կուսակցության կողմից ընտրվել է որպես Ազգային ժողովի պատգամավոր Կոլոն նահանգից։ 1998 թվականի հուլիսի 1-ից մինչև 1999 թվականի հուլիսի 1-ը զբաղեցրել է Ազգային ժողովի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը[5]։
1999 թվականին համընդհանուր ընտրություններում առաջադրվել է որպես Պանամայի երկրորդ փոխնախագահի թեկնածու՝ Հեղափոխական դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) թեկնածու Մարտին Տորիխոսի թիմում։ Չնայած ՀԴԿ-ի թեկնածուի պարտությանը, նա վերընտրվեց Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավոր[6]։ 2000 թվականին ընտրվել է ԱԺ նախագահ։
1999 թվականին նա պայմանականորեն աջակցեց նախագահ Միրեյա Մոսկոսոյի կառավարությանը հինգ կենտրոնական և աջ կենտրոնամետ կուսակցությունների միջկուսակցական համաձայնագրի շրջանակներում (Լա Պինտադայի դաշնագիր)[7], և նրա ընտրվելը օրենսդիր մարմնի ղեկավարի պաշտոնում տեղի ունեցավ հակառակ Համերաշխություն կուսակցության և ՀԴԿ-ի կամքի, ինչի կապակցությամբ նա լքեց կուսակցությունը և համընդհանուր ընտրություններից հետո միացավ Պանամիստական կուսակցությանը[8]։ Այնուամենայնիվ, նա ամբողջովին չխզեց կապերը ՀԴԿ-ի հետ և վերջինիս հետ անընդհատ կապի մեջ էր։ Նա պահպանել է իր քաղաքական գիծը մինչև իր օրենսդրական ժամկետի ավարտը և իր աջակցությունը հայտնեց ՀԴԿ-ի նախագահի թեկնածու Տորիխոսին 2004 թվականի համընդհանուր ընտրություններում[9]։
2004 թվականին նա պաշտոնապես գրանցվեց որպես ՀԴԿ անդամ և նախագահական ընտրություններում Տորիխոսի հաղթանակից հետո նշանակվեց գյուղատնտեսության զարգացման նախարար՝ թողնելով իր տեղը Ազգային ժողովում[10]։
Նա կոշտ դիրքորոշում է որդեգրել Պանամայի և ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններում։ 2005 թվականի սեպտեմբերի 22-ին նա պետք է ստորագրեր այս համաձայնագիրը Առևտրի և արդյունաբերության նախարարներ Ալեխանդրո Ֆերերայի և Առողջապահության Կամիլո Ալեյնի հետ, սակայն հրաժարվեց դա անել[11]։ Նա փաստարկեց իր դիրքորոշումը՝ անտեսելով համաձայնագրում ազգային սանիտարական հսկողության կիրառումը և որպես միակ երաշխիք ընդունելով Միացյալ Նահանգների տեսչական մարմինների կողմից տրված սանիտարական հավաստագրերը, որոնք հակասում էին Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին ընդունված բուսասանիտարական և կենդանասանիտարական չափանիշներին, որի հետևանքով վնաս է հասցվել Պանամայի գյուղատնտեսության ոլորտին[12][13]։
2006 թվականի հունվարի 6-ին Լաուրենտինոն հրաժարվեց մեկնել Վաշինգտոն՝ բանակցությունների հաջորդ փուլին մասնակցելու համար և գնացել է նախագահ Տորիխոսի նստավայր, որտեղ անձամբ ներկայացրել է հրաժարականի դիմում՝ հրապարակայնորեն հայտարարելով, որ դեմ է բանակցություններին[14]։ Հունվարի 10-ին նա ասուլիս էր հրավիրել, որտեղ հայտարարեց իր հրաժարականի մասին և դատապարտեց նման փաստաթղթի առկայությունը։
2008 թվականի մայիսի 7-ին նա հայտարարեց իր թեկնածության առաջադրման մասին որպես ՀԴԿ նախագահ[15]։ Նրա ծրագիրը հիմնված էր գործունեության վեց ուղղությունների վրա՝ պայքար աղքատության և մարգինալացման դեմ, օրենքի գերակայություն, կրթություն հանուն կյանքի և աշխատանքի, մրցունակ տնտեսություն՝ աշխատատեղերի ստեղծման համար, անկախ ինստիտուտներ, որոշումների թափանցիկություն և հաշվետվողականություն[16]։ Սակայն 2008 թվականի սեպտեմբերի 7-ին կուսակցության նախնական ընտրություններից հետո նա պարտություն կրեց Բալբինա Հերերայից, զբաղեցնելով երրորդ տեղը և հավաքելով ձայների ընդամենը 9%-ը[17]։ Միացել է Հերերայի նախընտրական թիմին 2009 թվականի համընդհանուր ընտրությունների ժամանակ և եղել է թեկնածուի կառավարման ծրագրի համակարգողը[18]։
2012 թվականի նոյեմբերին նա հայտարարեց, որ չի մասնակցելու ՀԴԿ-ի նախագահական փրայմերիզներին և հայտարարեց Խուան Կառլոս Նավարոյին 2014 թվականի համընդհանուր ընտրություններում աջակցելու մասին[19]։ Նա կրկին եղել է թեկնածուի կառավարման ծրագրի համակարգողը և Նավարոյի կառավարությունում նշանակվել է գյուղատնտեսության և ներքին առևտրի ապագա նախարար։
2014 թվականի մայիսին ընտրություններում ՀԴԿ-ի պարտությունից հետո կուսակցությունը ընկավ առաջնորդական ճգնաժամի մեջ՝ Նավարոյի հետ խզելով իր կապերը, ով հրաժարական տվեց կուսակցության գլխավոր քարտուղարությունից։ Կորտիսոն համարվում էր կուսակցության հնարավոր փոխզիջումային միավորող գործիչներից մեկը[20]։
2016 թվականի ապրիլի 19-ին նա պաշտոնապես հայտարարեց ՀԴԿ-ում նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին «Ուժերի միավորում» կարգախոսով, չնայած այն փաստին, որ կուսակցության ազգային գործադիր կոմիտեի կողմից աջակցության չի արժանացել[21][21][22][22][23][24]։ Շուտով նրա թեկնածությանը կողմ արտահայտվեցին ՀԴԿ նախագահ Բենիսիո Ռոբինսոնը, ինչպես նաև կուսակցության այլ ազդեցիկ առաջնորդներ և խմբակցություններ[25]։
2018 թվականի հուլիսի 16-ին նա պաշտոնապես առաջադրեց իր թեկնածությունը ՀԴԿ-ում[26][26][27][28]։ Փրայմերիզում նա համոզիչ հաղթանակ տարավ մյուս 16 թեկնածուների նկատմամբ[29], որոնցից աչքի ընկան պատգամավոր Զուլայ Ռոդրիգեսը և նախկին նախագահ Էռնեստո Պերես Բալադարեսը[30]։ Լաուրենտինոն ստանացավ 215628 ձայն (ընդհանուրի 66,2%-ը)[31]։
Նրա առաջ քաշած առաջարկների և գաղափարների թվում է պայքարն աղքատության, սոցիալական խնդիրների և կոռուպցիայի դեմ, որը նա անվանեց «վեցերորդ սահման» հիշեցնելով «հինգերորդ սահմանը»[32], որը 1970-ական թվականներին հիշատակել է երկրի ամենահայտնի գեներալ Օմար Տորիխոս Հերերան, որի տակ հասկացվում էր երկիրը բաժանող Պանամայի ջրանցքի նախկին գոտու սահմանը[33]։ Նա նաև հանդես է գալիս նախագահ Խուան Կառլոս Վարելայի կառավարության կողմից պարտադրված գների վերահսկման վերացման և հանրային շուկաների ստեղծման օգտին՝ որպես արտադրողների և սպառողների մերձեցման միջոց[34]։ Նա դեմ է աբորտներին և միասեռ ամուսնություններին և կողմ է բուժիչ կանեփի օգտագործմանը[35]։ Նա նաև հայտնեց իր մտադրությունը բարեփոխելու Պանամայի Սահմանադրությունը[36]։ Նա փոխնախագահի պաշտոնի համար առաջարկեց ՌԴՀ-ի 35-ամյա անդամ, փաստաբան Խոսե Գաբրիել Կարիսոյին[37]։
2019 թվականի մայիսից նա դարձել է անթիվ քննադատությունների առարկա, քանի որ հաճախ բացակայում էր թեկնածուների միջև տեղի ունեցող բանավեճերից[38]։
2019 թվականի մայիսի 5-ին կայացած ընտրություններում նա հավաքել է 633,143 ձայն (33,35%)՝ հաղթելով «Ժողովրդավարական փոփոխություն» ազատական-պահպանողական կուսակցության թեկնածու Ռոմուլո Ռուին (30,99%)։
Նա երդում է տվել և պաշտոնը ստանձնել 2019 թվականի հուլիսի 1-ին։ 2021 թվականի հունվարին նա ներկայացրել է օրինագիծ Պանամայի մինչև 14 տարեկան քաղաքացիների անվճար և պարտադիր կրթության իրավունքի մասին[39]։
Լաուրենտինոն ամուսնացած է պուերտոռիկացի Յասմին Կոլոն դե Կորտիզոյի հետ, ունի երկու երեխա (Խորխե Անդրես և Կարոլինա Էսթեր, Copa Airlines-ի տնօրենների խորհրդի անդամ) և երկու թոռ։ Նա հետաքրքրվում է կոլումբիացի ձախ-լիբերալ իրավաբան և քաղաքական գործիչ Խորխե Էլսերա Գայտանի ստեղծագործություններով, ֆուտբոլով և ամերիկյան ֆուտբոլով։ Իրեն համարում է հավատարիմ քրիստոնյա՝ մշտապես Աստվածաշունչ ընթերցելով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Partidos políticos de América Latina. Centroamérica, México y República Dominicana. Universidad de Salamanca, 2001, p.561, isbn=9788478008377
- ↑ «Laurentino Cortizo Cohen devuelve la confianza al sector agropecuario». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Cortizo: sería irresponsable juzgar a la Presidenta Moscoso». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Laurentino Cortizo, 14 años militando en el PRD». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «No soy el voto 37 de Mireya aclara Laurentino Cortizo». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Política, pactos y traiciones». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «El círculo de Martín». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Legislador de Solidaridad apoya candidatura de Martín». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Ministerio de Desarrollo Agropecuario de Panamá» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «La renuncia de Cortizo paraliza ronda del TLC». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «La historia detrás de una dimisión». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Laurentino Cortizo renuncia a su cargo de Ministro». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Cortizo: Cambio y fuera». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Cortizo entra al ruedo, Herrera lo acompaña». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ ««Nito» Cortizo pide unidad y espera votos». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Ganó Balbina». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Entrevista con 'Nito' Cortizo». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Lewis y Cortizo declinan; Juan Carlos Navarro logra consolidación». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «El PRD, un gigante político sin rumbo ni liderazgo». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ 21,0 21,1 «Laurentino Cortizo confirma en Colón que participará en primarias presidenciales». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ 22,0 22,1 «Cortizo duda de efectividad de la justicia en caso Martinelli». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Cortizo insiste en su candidatura a la Presidencia». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «El PRD, después de la candidatura de Cortizo». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Viejas y nuevas caras pulsean el PRD». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ 26,0 26,1 «Cortizo se postula oficialmente como precandidato a la Presidencia para primarias del PRD». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Laurentino Cortizo inicia su carrera a la Presidencia de la República». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Cortizo se postula para primarias del PRD». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «PRD registra 17 precandidatos presidenciales para las elecciones primarias». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Laurentino Cortizo gana las primarias presidenciales del PRD». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Laurentino Cortizo es proclamado candidato presidencial del PRD». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Laurentino 'Nito' Cortizo gana la candidatura presidencial del PRD». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Cortizo inicia carrera por la candidatura». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Cortizo apuesta a las bases del PRD para ganar las elecciones primarias». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Matrimonio igualitario no; marihuana medicinal si; Laurentino Cortizo». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Cortizo se compromete a reformar la Constitución de llegar al poder». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «José Gabriel Carrizo, la apuesta de 'Nito' para la vicepresidencia». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Laurentino Cortizo trabajará a partir del 1 de octubre en plan de gobierno». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Панама объявила о праве граждан на бесплатное и обязательное образование». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.