Պանամացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պանամացիներ, ժողովուրդ, Պանամայի հիմնական բնակչությունը (1,94 մլն, 1980 թվականին)։ Պանամայից դուրս բնակվում են նաև ԱՄՆ-ում, քիչ քանակությամբ՝ Կոստա Ռիկայում, Կոլումբիայում, Ճամայկայում, Վենեսուելայում, Նիկարագուայում, Մեքսիկայում։ Խոսում են իսպաներեն՝ հնդկացիական լեզուներից որոշ փոխառություններով։ Մարդաբանորեն մոտ 80% մետիսներ ու մուլատներ են (բնիկ հնդկացիներին ու Աֆրիկայից բերված նեգրերին միախառնված իսպանական գաղութարարների ու եվրոպական հետագա վերաբնակների հետնորդները), մոտ 10—15% –ը՝ սպիտակամորթներ (կրեոլներ), մնացածը՝ պանամական նեգրեր ու հնդկացիներ։

Հավատացյալները մեծ մասամբ կաթոլիկներ են, կան բողոքականներ։ Զբաղվում են հիմնականում հողագործությամբ (բանանի, կակաոյի և այլնի մշակությամբ՝ ամերիկյան մոնոպոլիաներին պատկանող ցանքատարածություններում) ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png