Լադոն (դիցաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերակլեսը և Լադոնը, հռոմեական ռելիեֆ
Հերկուլեսը և վիշապ Լադոնը, Ջամբոլոնիայի արհեստանոցից, 17-րդ դարի սկիզբ (Ուոլթերս արվեստի թանգարան)

Լադոն (հունարեն։ Λάδων), հրեշ հունական դիցաբանության մեջ։

Լադոնը օձի մարմնով վիշապ էր, որը պտտվում էր ծառի շուրջը Հեսպերիդների պարտեզում և պահպանում էր ոսկե խնձորները։ Նրան հաղթեց Հերակլեսը իր աղեղով։ Հաջորդ օրը Յասոնը և արգոնավորդները Կողքիսից վերադառնալիս լսել էին «փայլուն» Էգլայի ողբը, ով չորս հեսպարիդներից մեկն էր, և տեսել էին դեռ տապալված Լադոնին[1]։

Լադոնին տրվել են մի քանի ծնողներ, որոնցից յուրաքանչյուրը նրան հնագիտական մակարդակի վրա է դրել հունական դիցաբանության մեջ․ Կետոյի և փոթորկուն Փորկիսի միությունից[2] կամ ինքնին օձակերպ Տիփոնի և Եխիդնայի միությունից[3]։ «Վիշապը, որը պահպանում էր ոսկե խնձորները, Նեմեյան առյուծի եղբայրն էր», - պնդում է Պտղոմեոս Հեֆեստոնը[4]։

Վիշապի (Լադոնի) կերպարը, որը փաթաթված էր ծառի շուրջը, սկզբնապես ընդունվել է հույների կողմից Մերձավոր Արևելքի և մինոսյան աղբյուրներից, մեզ են հասել հունական ծաղկամանների պահպանման միջոցով։ Մ.թ.ա. 2-րդ դարում Պավսանիասը գանձերի մեջ տեսավ Օլիմպիայում գանձերի մեջ եղել են արխայական կուռք՝ Հերակլեսի մայրու ձեռնափայտը և Հեսպերիդների խնձորի ծառի հետ, որի վրա փաթաթված էր վիշապ[5]։

Դիոդորոս Սիկիլիացին տալիս է էվգեմերիստական մեկնաբանություն Լադոնի մասին՝ որպես հովիվ, որը պահպանում է փախչող ոսկե ոչխարների հոտը, ավելացնելով. «Բայց նման հարցերի հետ կապված, յուրաքանչյուր մարդու արտոնություն կլինի յուրաքանչյուրի նման կարծիքներ ձևավորել»[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Argonautica, Book IV.
  2. Hesiod. Theogony, 333.
  3. Bibliotheke 2.113; Hyginus, Preface to Fabulae.
  4. Recorded in his New History V, lost but epitomized in Photius, Myriobiblion 190.
  5. Pausanias. Description of Greece, 6.19.8.
  6. Diodorus Siculus, 4.26.2.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լադոն (դիցաբանություն)» հոդվածին։