Իրինա Բեզռուկովա
Իրինա Բեզռուկովա ռուս.՝ Ирина Владимировна Безрукова | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 11, 1965[1] (59 տարեկան) |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Rostov College of Arts? (1988) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի, հասարակական գործիչ, հեռուստահաղորդավարուհի և երգչուհի |
Աշխատավայր | Gorky Drama Theatre in Rostov-on-Don?, Տուլայի Մ. Գորկու անվան ակադեմիական դրամատիկական թատրոն, Oleg Tabakov Theatre? և Moscow Provincial Theater? |
Ակտիվ շրջան | 1985-ից |
Ամուսին(ներ) | Սերգեյ Բեզռուկով և Իգոր Լիվանով |
Պարգևներ և մրցանակներ | |
Իրինա Բեզռուկովա՝ Վիքիպահեստ | |
Իրինա Վլադիմիրովնա Բեզրուկովա (ռուս.՝ Ирина Владимировна Безрукова, ապրիլի 11, 1965[1], Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, հասարակական գործիչ, բարձր կարգի տիֆլոմեկնաբան։ Մոսկվայի մարզի հասարակական պալատի անդամ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրինա Վլադիմիրովնա Բախտուրան (առաջին ամուսնությունից հետո՝ Լիվանովա, երկրորդից հետո՝ Բեզրուկովա) ծնվել է 1965 թվականի ապրիլի 11-ին Դոնի Ռոստովում[3]։
1988 թվականին ավարտել է Ռոստովի արվեստի ուսումնարանը, որտեղ սովորել է Ա. Մալիշևի և Վ. Շապիրոյի կուրսում (1984-1988 թվականներ) և ստացել «կինոյի և թատրոնի դերասանի» մասնագիտացում։ Ուսումնարանի երկրորդ կուրսից խիտ գրաֆիկով աշխատել է Ռոստովի Մաքսիմ Գորկու անվան դրամայի ակադեմիական թատրոնում և մինչ ուսումնարանն ավարտելը խաղացել է ավելի քան երկու հարյուր ներկայացումներում[3][4]։
1988 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է Տուլայի պետական դրամատիկական թատրոնում[3][4]։
1990 թվականին խաղացել է Մոսկվայի Օլեգ Տաբակովի ղեկավարած թատրոն-ստուդիայում[3][4]։
1999-2000 թվականներին Իրինա Բեզռուկովան վարել է «Խանութ բազմոցին» (ռուս.՝ «Магазин на диване») հաղորդումը «РТР» հեռուստաալիքով, «Ամենա-ամենա» (««Самые-самые»») հաղորդումը «СТС» հեռուստաալիքով։ Երկու տարի որպես սանրվածքների մոդել աշխատել է «Wella» թիմում (Սերգեյ Զվերև, Ս. Ռիժկովա)։
Որպես ջահակիր մասնակցել է 2004 թվականին Աթենքում անցկացվելիք Օլիմպիական խաղերի օլիմպիական կրակի տեղափոխման մոսկովյան փուլին։
2008 թվականի հուլիսի 8-ին Սերգեյ Բեզռուկովի հետ վարել է Ռուսաստանում առաջին անգամ կամզակերպված Ընտանիքի, սիրո և հավատարմության օրվան նվիրված տոնակատարությունը։
2009 թվականի սեպտեմբերին Իրինա Բեզռուկովան ընդգրկվել է բժշկության և առողջապահության բնագավառում սոցիալական ծրագրերի իրականացման ոլորտում համագործակցության «Վերածնունդ» միջտարածաշրջանային բարեգործական հասարակական կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ։ Կազմակերպությունն օգնում է ռևմատիկ հիվանդություններով տառապող երեխաներին[5]։
2010 թվականին դարձել է «Երկրի ժամի» դեսպան Ռուսաստանում, որը Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի կազմակերպած ակցիա է[5][6]։
2013 թվականին Իրինա Բեզռուկովան ստացել է «Բարձր կարգի տիֆլոմեկնաբանի» մասնագիտացում, կատարում է տիֆլոմեկնաբանությունները Մոսկվայի Նահանգային դրամատիկական թատրոնի ներկայացումների համար[3][7]։
2013 թվականին դարձել է Սերգեյ Բեզռուկովի սոցիալ-մշակութային նախագծերի աջակցման ու զարգացման հիմնադրամի համահիմնադիրն ու կրեատիվ տնօրենը[3]։
2015 թվականի հունիսի 11-ին՝ Ռուսաստանի օրվա նախօրեին, Իրինա Բեզռուկովան արժանացել է Մոսկվայի մարզի պատվավոր մրցանակի՝ սուրբ Սերգեյ Ռադոնեժսկու նշանի, որ տրվում է հասարակական ու բարեգործական բեղմնավոր գործունեության և Մերձմոսկովյան տարածաշրջանի կյանքին ակտիվ մասնակցության համար[8][9]։ Դրանից բացի նա բազմաթիվ մրցանակների է արժանացել իր բարեգործական գործունեության համար։
2015 թվականի հուլիսի 6-ին Իրինա Բեզռուկովան դարձել է Մոսկվայի մարզի հասարակական պալատի նոր կազմի անդամ[2] և գլխավորել է Քաղաքացիների կյանքի որակի, առողջապահության ու սոցիալական քաղաքականության հանձնաժողովը[10]։
2015 թվականի հուլիսի 31-ին «360° Подмосковье» ալիքով եթեր է հեռարձակվել Իրինա Բեզռուկովայի «Զրույց բեմում Իրինա Բեզռուկովայի հետ» (ռուս.՝ «Разговор на сцене с Ириной Безруковой») հեղինակային հաղորդումը, որի առաջին հյուրը եղել է Սերգեյ Բեզռուկովը։ Հետագայում Իրինա Բեզռուկովան հյուրընկալել է նաև կոմպոզիտոր Մաքսիմ Դունաևսկուն, դաշնակահար Դենիս Մացուևին, դերասաններ Դմիտրի Խառատյանին, Դմիտրի Դյուժևին և արվեստի այլ հայտնի գործիչների[11][12]։
Իրինա Բեզռուկովան Ռուսաստանի սպորտի վարպետ, պարի միջազգային մրցույթների հաղթող Մաքսիմ Պետրովի հետ մասնակցել է «Պարեր աստղերի հետ» ռուսական հեռուստաշոուի տասներորդ հոբելյանական եթերաշրջանին, որ սկսել է եթեր հեռարձակվել 2016 թվականի մարտի 7-ին «Россия 1» հեռուստաալիքով[13][14][15]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին ամուսին (1989-2000 թվականներ)[16] – Իգոր Լիվանով (ծնվել է 1953 թվականի նոյեմբերի 15-ին), կինոյի և թատրոնի ռուս դերասան, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2004 թվականից),
- Երկրորդ ամուսին – Սերգեյ Բեզռուկով (ծնվել է 1973 թվականի հոկտեմբերի 18-ին), կինոյի և թատրոնի ռուս դերասան, Մոսկվայի նահանգային դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2008 թվականից)։ Սերգեյը և Իրինան ամուսնացել են 2000 թվականին և բաժանվել 2015 թվականին[19][20][21]։
Իրինա Բեզռուկովան վարում է առողջ ապրելակերպ, բացառապես չի օգտագործում ալկոհոլ ու ծխախոտ[22]։
Մասնակցություն հեռուստանախագծերին
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Իրինա Բեզռուկովան մասնակցել է ֆրանսիական «Ֆորտ Բոյար» հեռուստախաղի ռուսական տարբերակի նկարահանումներին, որ կոչվել է «Ֆորտ Բոյարի բանալիները» (ռուս.՝ «Ключи от форта Боярд»): Թիմը, որի կազմում եղել են Դմիտրի Գուբերնիևը, Ելենա Քսենոֆոնտովան, Սերգեյ Սելինը, Աննա Տերեխովան ու Անդրեյ Մերզլիկինը, շահել է 56840 ռուբլի։ Իրինա Բեզռուկովան մասնակցել է «Сто к одному» հեռուստախաղի 2016 թվականի մայիսի 8-ի թողարկմանը. «Աստղի» թիմում ընդգրկված են եղել Ռոդիոն Բարիշևը, Ալեքսանդրա Ուրսուլյակը, Գլաֆիրա Տարխանովան և Դմիտրի Միլլերը։ 2016 թվականի հոկտեմբերի 8-ին Իգոր Միրկուրբանովի հետ մասնակցել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղին. նրանք վաստակել են 200 000 ռուբլի։
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերեր թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոսկվայի նահանգային դրամատիկական թատրոն
- 2014 – «Անվերջ ապրիլ» (ռուս.՝ «Бесконечный апрель», ըստ Յարոսլավ Պուլինովիչի համանուն պիեսի, բեմադրող ռեժիսոր՝ Աննա Գորուշկինա) – Վենիամինի մայրը[23]
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1990 | ֆ | Մոսկովյան գեղեցկուհիներ | Московские красавицы | գեղեցկության մրցույթի մասնակից |
1991 | ֆ | Շոու-մարտ | Шоу-бой | մոդել |
1991 | ֆ | Путана | Մաշա | |
1991 | ֆ | Երբ ուշանում են ԶԱԳՍ-ից | Когда опаздывают в ЗАГС… | Վիկա |
1992 | ֆ | Ռիչարդ Առյուծասիրտ | Ричард Львиное сердце | Էդիտ |
1992 | ֆ | Ձեր մուտքն է, աղջիկներ | Ваш выход, девочки | մանեքենուհի |
1993 | ֆ | Ասպետ Քենետ | Рыцарь Кеннет | Էդիտ |
1993 | ֆ | Ոսկե մշուշ | Золотой туман | Լարիսա |
1994 | ֆ | Գնացք մինչև Բրուքլին | Поезд до Бруклина | դերասանուհի |
1994 | ֆ | Տեսիլք | Наваждение | Նատալի |
1996 | ֆ | Կոլյա | Kolja | Նադեժդա |
1996 | ս | Клубничка | Եվդոկիա | |
1997 | ս | Կոմսուհի դե Մոնսորո | Графиня де Монсоро | Լուիզա Լոթարինգացի |
1997 | ֆ | Կախարդական դիմանկարը | Волшебный портрет | «Դահանակե դիցանուշ» |
1998 | ֆ | Անծանոթ զենք, կամ Խաչակիրը 2 | Незнакомое оружие, или Крестоносец 2 | գեներալի դուստր |
1999 | ֆ | Չինական սպասք | Китайскій сервизъ | կոմսուհի |
2000 | ֆ | Ասպետական սիրավեպ | Рыцарский роман | Աննա Կոմնինա |
2000 | ս | Մարոսեյկա, 12 | Маросейка, 12 | աղջիկ խնձորով |
2000 | ս | Любовь.ru | Օլգա | |
2002 | ս | Սառցե դարաշրջան | Ледниковый период | ամսագրի խմբագիր |
2003 | ս | Участок | Լյուդմիլա Եվգենևնա | |
2003 | ֆ | Ֆեոդոր Տյուտչևի սերն ու ճշմարտությունը | Любовь и правда Фёдора Тютчева | Ելենա Դենիսևա |
2004 | ս | Մոսկովյան սագա | Московская сага | |
2005 | ս | Եսենին | Есенин | Լիդիա Կաշինա |
2005 | ս | Դաշա Վասիլևա։ Մասնավոր խուզարկության սիրահարը | Даша Васильева. Любительница частного сыска | Կարինա Կոժեդուբովա |
2011 | ֆ | Իրական հեքիաթ | Реальная сказка | Վասիլիսա Իմաստուն |
2011 | ս | МУР | Զոյա Լիտովսկայա | |
2011 | ֆ | Լրիվ պայմանագիր | Полный контакт | Մարինա |
2014 | ֆ | Подарок с характером | Նինա | |
-2015 | ս | Ժամանակավորապես անհասանելի է | Временно недоступен | բուֆետապան |
2016 | ֆ | Ընտանեկան հանգամանքներ | Семейные обстоятельства | Կարինա |
2016 | ֆ | Երկրաշարժ | Землетрясение | ուղեկցորդուհի |
2016 | ս | Շողիկ | Лучик | Ելենա Բարսկի |
Հնչյունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1993 – Աննա թագուհու գաղտնիքը, կամ Հրացանակիրները երեսուն տարի անց – Լուիզա-Ֆրանսուազա դե Լավալյեր (Կատրի Խորմայի դերը)
- 2004 – Ջեք փոթ Մոխրոտի համար – «Ոսկե ձկնիկ»
- 2004 – Մայրաքաղաքային հուշանվեր (մուլտֆիլմ) – Իրա, մոդել
- 2006 – Իշխան Վլադիմիր – Աննա Բյուզանդացի
- 2008 – Про Федота-стрельца, удалого молодца (մուլտֆիլմ) – արքայադուստր
- 2010-2015 – Хуторок – Զինա[24]
Աուդիոգրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Азазель» – Ա. Բեժեցկայա
- «Про Федота-стрельца» – Մարուսյա
- «Հեքիաթներ Սերգեյ և Իրինա Բեզռուկովների կատարմամբ» (ռուս.՝ «Сказки в исполнении Сергея и Ирины Безруковых»)
Մասնակցություն տեսահոլովակներին
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004 – «Не моя, чужая, незнакомая», Վլադիմիր Ասիմով
- 2013 – «Океан стеклянных слёз», Ռոքսանա Բաբայան
- 2015 – «Сон, где мы вдвоём», Ստաս Միխայլով (տեքստը՝ Միխայիլ Գուցերիևի, երաժշտությունը՝ Ստաս Միխայլովի)[25]
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2015 – սուրբ Սերգեյ Ռադոնեժսկու նշան (Մոսկվայի մարզի պատվավոր մրցանակ) – հասարակական ու բարեգործական բեղմնավոր գործունեության և Մերձմոսկովյան տարածաշրջանի կյանքին ակտիվ մասնակցության համար[8][9]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Губернатор утвердил треть членов нового состава Общественной палаты Московской области.(չաշխատող հղում) Телеканал «360° Подмосковье» // 360tv.ru (6 июля 2015 года)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Безрукова Ирина — актриса, тифлокомментатор. Биография, участие в спектаклях, работы в кино и на телевидении, аудиопроекты, упоминания в прессе. Официальный сайт Московского губернского драматического театра // m-g-t.ru
- ↑ 4,0 4,1 4,2 «Ирина Безрукова о театре, любимых спектаклях и ролях, с которых всё началось». Приглашённый редактор Ирина Безрукова продолжает публиковать авторские колонки на «Hello.ru». Сегодняшний пост актриса посвятила театру. Արխիվացված 2016-03-09 Wayback Machine Журнал «HELLO!» // ru.hellomagazine.com (24 ноября 2015 года)
- ↑ 5,0 5,1 Наши друзья. Официальный сайт МБОО «Возрождение» // childhope.ru
- ↑ Актриса Ирина Безрукова стала послом акции «Час Земли». «РИА Новости» // ria.ru (18 марта 2010 года)
- ↑ Марина Райкина, Ольга Жаданова. «Ирина Безрукова освоила редкую профессию». Она будет комментировать спектакли для слепых. Газета «Московский комсомолец» // mk.ru (27 августа 2013 года)
- ↑ 8,0 8,1 Андрей Воробьёв вручил государственные и областные награды выдающимся жителям Подмосковья накануне Дня России. Արխիվացված 2016-03-06 Wayback Machine Официальный сайт Правительства Московской области // mosreg.ru (11 июня 2015 года)
- ↑ 9,0 9,1 Актриса Ирина Безрукова награждена высокой наградой Московской области. // rf-smi.ru (11 июня 2015 года)
- ↑ Заседание нового состава Общественной палаты Подмосковья состоялось в областном Доме Правительства. Արխիվացված 2016-03-06 Wayback Machine Официальный сайт Правительства Московской области // mosreg.ru (9 сентября 2015 года)
- ↑ После многолетнего перерыва Ирина Безрукова возвращается на ТВ. Она станет ведущей авторской программы на телеканале «360° Подмосковье». Արխիվացված 2016-03-05 Wayback Machine Телеканал «360° Подмосковье» // 360tv.ru (24 июля 2015 года)
- ↑ Наталья Боброва. Ирина Безрукова: «Чтобы разговор получился, нужны двое». — Актриса вернулась на телевидение в качестве ведущей в новой авторской программе на телеканале «360°». Газета «Труд» // trud.ru (4 сентября 2015 года)
- ↑ Проект «Танцы со звёздами» на телеканале «Россия 1». 10-й сезон. Старт — 7 марта 2016 года. Участники. Արխիվացված 2016-03-09 Wayback Machine // dobrodance.tv
- ↑ ВИДЕО. «Танцы со звёздами». Сезон—2016. Ирина Безрукова — Максим Петров (первое выступление пары 7 марта 2016 года). Արխիվացված 2016-03-09 Wayback Machine // russia.tv
- ↑ Звёзды. Персоналии. Ирина Безрукова и Максим Петров — участники проекта «Танцы со звёздами». Сезон—2016. Արխիվացված 2016-03-09 Wayback Machine // russia.tv
- ↑ Ливанов Игорь. Биография. Сайт «Актёры советского и российского кино» // rusactors.ru
- ↑ Пасынок Сергея Безрукова найден мёртвым в Москве. // «LifeNews» (15 марта 2015 года)
- ↑ Утрата. Официальный сайт Московского губернского драматического театра // m-g-t.ru (15 марта 2015 года)
- ↑ Ирина Безрукова рассказала «HELLO!» о потерях и любви, которая никогда не кончается. Журнал «HELLO!» // ru.hellomagazine.com (11 сентября 2015 года)
- ↑ Ася Зуб. Ирина Безрукова – о разводе с мужем: «Я дала ему возможность жить с чистого листа». Газета «Комсомольская правда» // kp.ru (14 сентября 2015 года)
- ↑ Анна Велигжанина. Почему Сергей Безруков ушёл от жены. Газета «Комсомольская правда» // kp.ru (23 сентября 2015 года)
- ↑ Мария Сперанская. «Ирина Безрукова: «История гадкого утёнка – это про меня» (интервью Ирины Безруковой журналу «Лилит» («Lilit», Латвия), № 8, 2012 год)». // sergeybezrukov.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Спектакль «Бесконечный апрель» режиссёра Анны Горушкиной. Премьера – 29 ноября 2014 года. Официальный сайт Московского губернского драматического театра // m-g-t.ru
- ↑ Семья актёров Безруковых подарит детям-инвалидам мультфильм «Хуторок». «РИА Новости» // ria.ru (1 декабря 2010 года)
- ↑ ВИДЕО. Стас Михайлов — «Сон, где мы вдвоём» (Official Video) (00:03:57). Видеоклип с участием актрисы Ирины Безруковой. // youtube.com (опубликовано 23 октября 2015 года)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իրինա Բեզռուկովայի էջը Ինստագրամում
- Ирина Безрукова. Краткая биография, фильмография. Արխիվացված 2016-12-11 Wayback Machine // ruskino.ru
- Ирина Безрукова. Биография. Сайт «Актёры советского и российского кино» // rusactors.ru
- Профиль звезды. Ирина Безрукова. Биография. // 7days.ru
- Ирина Безрукова. Биография, фильмография, фото, новости. Сайт «Вокруг ТВ» // vokrug.tv
- Ирина Безрукова. Обзор фильмов с участием актрисы, фотографии. // afisha.ru
- Звёзды. Персоналии. Ирина Безрукова. Биография, фильмография. Արխիվացված 2017-05-14 Wayback Machine // russia.tv
- Ирина Безрукова: «Для создания уюта и гармонии в семье нужно уметь контролировать себя». Արխիվացված 2013-12-20 Wayback Machine Сайт «Жёны знаменитостей» // starwives.ru (9 января 2012 года)
- Наталья Кожина. Ирина Безрукова: «Победа ради победы мне неинтересна». Газета «Аргументы и факты» // aif.ru (19 ноября 2016 года)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրինա Բեզռուկովա» հոդվածին։ |
|