Կախարդական դիմանկարը
Կախարդական դիմանկարը ռուս.՝ Волшебный портрет | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ և մանկական ֆիլմ |
Թվական | 1997 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Գենադի Վասիլև |
Սցենարի հեղինակ | Գենադի Վասիլև |
Տևողություն | 77 րոպե |
«Կախարդական դիմանկար» (չին.՝ 魔画, mó huà, «մո հուա»), 1997 թվականի ռուս-չինական ֆիլմ-հեքիաթ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս զարմանալի հեքիաթը նկարահանվել է ռուսական և չինական ավանդությունների հիման վրա։ Մի օր Իվանին Սուրբ Ծննդյան տոների ժամանակ կանխատեսում են հանդիպում օտար գեղեցկուհու հետ։ Անտառային կախարդը երիտասարդի բարության համար նրան նվիրում է Սյաո Ցին անունով չինացի աղջկա կախարդական դիմանկարը։ Նրա գեղեցկությունը հիացնում է Իվանին, և նա սիրահարվում է առանց հիշողության։ Անսպասելիորեն դիմանկարը կենդանանում է, աղջիկը երիտասարդին զարմանալի պատմություն է պատմում։ Ստացվում է, որ կայսրը և չար կախարդ Ան Յուան Պան վերցրել նրան ծնողների կամքին հակառակ, որպեսզի դարձնի իր կինը։ Աղջկա եղբայրը նկարել է դիմանկարը, որի մեջ էլ տեղափոխվել է Սյաո Ցինի հոգին, իսկ չարագործին բաժին է հասել միայն հազիվ կենդանի մարմինը՝ անզգա տիկնիկ։ Այժմ կայսրը փնտրում է այդ դիմանկարը, որպեսզի վերականգնի աղջկա հոգին…
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերգեյ Շնիրյով – Իվան
- Դմիտրի Սոլովյով – փոքիկ Իվան
- Գաո Լի – Սյաո Ցին (հնչյունավորել է Տատյանա Վեսյոլկինան, վոկալը՝ Վան Ցյանի)
- Չան Ցզյանյուան – Ան Յուան Պա (հնչյունավորել է Վլադիմիր Անտոնիկը)
- Չեն Լու – Վան Լուն, Սյաո Ցինի եղբայրը (հնչյունավորել է Սերգեյ Բեզռուկովը)
- Յան Շուեյ – փոքրիկ Վան Լուն
- Չժոու Գունցզի – իմաստուն Լաո Չուն (հնչյունավորել է Վսևոլոդ Աբդուլովը)
- Վալենտինա Տելիչկինա – Իվանի մայրը
- Վան Կե – Սյաո Ցինի հայրը
- Սե Կեցզյուան – Սյաո Ցինի մայրը
- Վլադիմիր Անտոնիկ – իշխան
- Անդրեյ Մարտինով – Տիտ
- Աննա Մարկովա – Մոտյա
- Արիադնա Շենգելայա – կախարդուհի
- Իրինա Բեզռուկովա (լուսագրերում՝ Լիվանովա) – Դահանակե փերի
- Նատալյա Գոնչարովա – պանդոկապանուհի
- Վլադիմիր Եպիսկոպոսյան – Ծուռ Ջեք
- Եվգենի Գերչակով – էպիզոդ
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ՝ Գենադի Վասիլև, Սերգեյ Կոզլով, Շի Յուլիան Չժան
- Ռեժիսոր՝ Գենադի Վասիլև
- Օպերատոր՝ Բորիս Բոնդարենկո
- Նկարիչ՝ Միխայիլ Կարտաշով
- Կոմպոզիտոր՝ Դմիտրի Ռիբնիկով
- Լուսանկարիչ՝ Յուրի Բելով
Էկրանավորման առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսական գյուղի բնական պայմաններում կատարվող նկարահանումները կատարվել են Սուզդալում, իսկ կարելի է տեսնել Սուզդալի Փայտե ճարտարապետության թանգարանի և Պոկրովսկի վանքը, որտեղ նկարահանվել է իշխանի պալատը[1]։ Վայրի կենդանիների հետ կապված տեսարանները նկարահանվել են Վլադիմիրի մարզի Պետուշինսկի շրջանի Լեոնովո կայարանում։
Չինաստանում հիմնական նկարահանումներն անցկացվել են Դոնգուան քաղաքում։ Մասնավորապես Ան Յուան Պայի պալատի դերը «կատարել» է հարուստ մանդարինի պալատը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|