Իրինա Բեզռուկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իրինա Բեզռուկովա
ռուս.՝ Ирина Владимировна Безрукова
Ирина Безрукова (заглавное фото).jpg
Ծնվել էապրիլի 11, 1965(1965-04-11)[1] (54 տարեկան)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունRostov College of Arts?
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, հասարակական գործիչ, հեռուստահաղորդավարուհի և երգչուհի
Ակտիվ շրջան1985-ից
Ամուսին(ներ)Սերգեյ Բեզռուկով և Igor Livanov?
Պարգևներ և մրցանակներQ18408182?
IMDbID 0515108
Commons-logo.svg Իրինա Բեզռուկովա՝ Վիքիպահեստ

Իրինա Վլադիմիրովնա Բեզրուկովա (ռուս.՝ Ирина Владимировна Безрукова, ապրիլի 11, 1965(1965-04-11)[1], Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, հասարակական գործիչ, բարձր կարգի տիֆլոմեկնաբան: Մոսկվայի մարզի հասարակական պալատի անդամ[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրինա Վլադիմիրովնա Բախտուրան (առաջին ամուսնությունից հետո՝ Լիվանովա, երկրորդից հետո՝ Բեզրուկովա) ծնվել է 1965 թվականի ապրիլի 11-ին Դոնի Ռոստովում[3]:

1988 թվականին ավարտել է Ռոստովի արվեստի ուսումնարանը, որտեղ սովորել է Ա. Մալիշևի և Վ. Շապիրոյի կուրսում (1984-1988 թվականներ) և ստացել «կինոյի և թատրոնի դերասանի» մասնագիտացում: Ուսումնարանի երկրորդ կուրսից խիտ գրաֆիկով աշխատել է Ռոստովի Մաքսիմ Գորկու անվան դրամայի ակադեմիական թատրոնում և մինչ ուսումնարանն ավարտելը խաղացել է ավելի քան երկու հարյուր ներկայացումներում[3][4]:

1988 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է Տուլայի պետական դրամատիկական թատրոնում[3][4]:

1990 թվականին խաղացել է Մոսկվայի Օլեգ Տաբակովի ղեկավարած թատրոն-ստուդիայում[3][4]:

1999-2000 թվականներին Իրինա Բեզռուկովան վարել է «Խանութ բազմոցին» (ռուս.՝ «Магазин на диване») հաղորդումը «РТР» հեռուստաալիքով, «Ամենա-ամենա» (««Самые-самые»») հաղորդումը «СТС» հեռուստաալիքով: Երկու տարի որպես սանրվածքների մոդել աշխատել է «Wella» թիմում (Սերգեյ Զվերև, Ս. Ռիժկովա):

Որպես ջահակիր մասնակցել է 2004 թվականին Աթենքում անցկացվելիք Օլիմպիական խաղերի օլիմպիական կրակի տեղափոխման մոսկովյան փուլին:

2008 թվականի հուլիսի 8-ին Սերգեյ Բեզռուկովի հետ վարել է Ռուսաստանում առաջին անգամ կամզակերպված Ընտանիքի, սիրո և հավատարմության օրվան նվիրված տոնակատարությունը:

2009 թվականի սեպտեմբերին Իրինա Բեզռուկովան ընդգրկվել է բժշկության և առողջապահության բնագավառում սոցիալական ծրագրերի իրականացման ոլորտում համագործակցության «Վերածնունդ» միջտարածաշրջանային բարեգործական հասարակական կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ: Կազմակերպությունն օգնում է ռևմատիկ հիվանդություններով տառապող երեխաներին[5]:

2010 թվականին դարձել է «Երկրի ժամի» դեսպան Ռուսաստանում, որը Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի կազմակերպած ակցիա է[5][6]:

2013 թվականին Իրինա Բեզռուկովան ստացել է «Բարձր կարգի տիֆլոմեկնաբանի» մասնագիտացում, կատարում է տիֆլոմեկնաբանությունները Մոսկվայի Նահանգային դրամատիկական թատրոնի ներկայացումների համար[3][7]:

2013 թվականին դարձել է Սերգեյ Բեզռուկովի սոցիալ-մշակութային նախագծերի աջակցման ու զարգացման հիմնադրամի համահիմնադիրն ու կրեատիվ տնօրենը[3]:

2015 թվականի հունիսի 11-ին՝ Ռուսաստանի օրվա նախօրեին, Իրինա Բեզռուկովան արժանացել է Մոսկվայի մարզի պատվավոր մրցանակի՝ սուրբ Սերգեյ Ռադոնեժսկու նշանի, որ տրվում է հասարակական ու բարեգործական բեղմնավոր գործունեության և Մերձմոսկովյան տարածաշրջանի կյանքին ակտիվ մասնակցության համար[8][9]: Դրանից բացի նա բազմաթիվ մրցանակների է արժանացել իր բարեգործական գործունեության համար:

2015 թվականի հուլիսի 6-ին Իրինա Բեզռուկովան դարձել է Մոսկվայի մարզի հասարակական պալատի նոր կազմի անդամ[2] և գլխավորել է Քաղաքացիների կյանքի որակի, առողջապահության ու սոցիալական քաղաքականության հանձնաժողովը[10]:

2015 թվականի հուլիսի 31-ին «360° Подмосковье» ալիքով եթեր է հեռարձակվել Իրինա Բեզռուկովայի «Զրույց բեմում Իրինա Բեզռուկովայի հետ» (ռուս.՝ «Разговор на сцене с Ириной Безруковой») հեղինակային հաղորդումը, որի առաջին հյուրը եղել է Սերգեյ Բեզռուկովը: Հետագայում Իրինա Բեզռուկովան հյուրընկալել է նաև կոմպոզիտոր Մաքսիմ Դունաևսկուն, դաշնակահար Դենիս Մացուևին, դերասաններ Դմիտրի Խառատյանին, Դմիտրի Դյուժևին և արվեստի այլ հայտնի գործիչների[11][12]:

Իրինա Բեզռուկովան Ռուսաստանի սպորտի վարպետ, պարի միջազգային մրցույթների հաղթող Մաքսիմ Պետրովի հետ մասնակցել է «Պարեր աստղերի հետ» ռուսական հեռուստաշոուի տասներորդ հոբելյանական եթերաշրջանին, որ սկսել է եթեր հեռարձակվել 2016 թվականի մարտի 7-ին «Россия 1» հեռուստաալիքով[13][14][15]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին ամուսին (1989-2000 թվականներ)[16] – Իգոր Լիվանով (ծնվել է 1953 թվականի նոյեմբերի 15-ին), կինոյի և թատրոնի ռուս դերասան, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2004 թվականից),
    • Որդի – Անդրեյ Իգորևիչ Լիվանով (6 դեկտեմբերի, 1989 – 14 մարտի, 2015)[17], որպես ադմինիստրատոր աշխատել է Մոսկվայի նահանգային դրամատիկական թատրոնում նրա գոյության առաջին օրերից[18],
  • Երկրորդ ամուսին – Սերգեյ Բեզռուկով (ծնվել է 1973 թվականի հոկտեմբերի 18-ին), կինոյի և թատրոնի ռուս դերասան, Մոսկվայի նահանգային դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2008 թվականից): Սերգեյը և Իրինան ամուսնացել են 2000 թվականին և բաժանվել 2015 թվականին[19][20][21]:

Իրինա Բեզռուկովան վարում է առողջ ապրելակերպ, բացառապես չի օգտագործում ալկոհոլ ու ծխախոտ[22]:

Մասնակցություն հեռուստանախագծերին[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Իրինա Բեզռուկովան մասնակցել է ֆրանսիական «Ֆորտ Բոյար» հեռուստախաղի ռուսական տարբերակի նկարահանումներին, որ կոչվել է «Ֆորտ Բոյարի բանալիները» (ռուս.՝ «Ключи от форта Боярд»): Թիմը, որի կազմում եղել են Դմիտրի Գուբերնիևը, Ելենա Քսենոֆոնտովան, Սերգեյ Սելինը, Աննա Տերեխովան ու Անդրեյ Մերզլիկինը, շահել է 56840 ռուբլի: Իրինա Բեզռուկովան մասնակցել է «Сто к одному» հեռուստախաղի 2016 թվականի մայիսի 8-ի թողարկմանը. «Աստղի» թիմում ընդգրկված են եղել Ռոդիոն Բարիշևը, Ալեքսանդրա Ուրսուլյակը, Գլաֆիրա Տարխանովան և Դմիտրի Միլլերը: 2016 թվականի հոկտեմբերի 8-ին Իգոր Միրկուրբանովի հետ մասնակցել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղին. նրանք վաստակել են 200 000 ռուբլի:

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի նահանգային դրամատիկական թատրոն
  • 2014 – «Անվերջ ապրիլ» (ռուս.՝ «Бесконечный апрель», ըստ Յարոսլավ Պուլինովիչի համանուն պիեսի, բեմադրող ռեժիսոր՝ Աննա Գորուշկինա) – Վենիամինի մայրը[23]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1990 ֆ Մոսկովյան գեղեցկուհիներ Московские красавицы գեղեցկության մրցույթի մասնակից
1991 ֆ Շոու-մարտ Шоу-бой մոդել
1991 ֆ Путана Մաշա
1991 ֆ Երբ ուշանում են ԶԱԳՍ-ից Когда опаздывают в ЗАГС… Վիկա
1992 ֆ Ռիչարդ Առյուծասիրտ Ричард Львиное сердце Էդիտ
1992 ֆ Ձեր մուտքն է, աղջիկներ Ваш выход, девочки մանեքենուհի
1993 ֆ Ասպետ Քենետ Рыцарь Кеннет Էդիտ
1993 ֆ Ոսկե մշուշ Золотой туман Լարիսա
1994 ֆ Գնացք մինչև Բրուքլին Поезд до Бруклина դերասանուհի
1994 ֆ Տեսիլք Наваждение Նատալի
1996 ֆ Կոլյա Kolja Նադեժդա
1996 ս Клубничка Եվդոկիա
1997 ս Կոմսուհի դե Մոնսորո Графиня де Монсоро Լուիզա Լոթարինգացի
1997 ֆ Կախարդական դիմանկար Волшебный портрет «Դահանակե դիցանուշ»
1998 ֆ Անծանոթ զենք, կամ Խաչակիրը 2 Незнакомое оружие, или Крестоносец 2 գեներալի դուստր
1999 ֆ Չինական սպասք Китайскій сервизъ կոմսուհի
2000 ֆ Ասպետական սիրավեպ Рыцарский роман Աննա Կոմնինա
2000 ս Մարոսեյկա, 12 Маросейка, 12 աղջիկ խնձորով
2000 ս Любовь.ru Օլգա
2002 ս Սառցե դարաշրջան Ледниковый период ամսագրի խմբագիր
2003 ս Участок Լյուդմիլա Եվգենևնա
2003 ֆ Ֆեոդոր Տյուտչևի սերն ու ճշմարտությունը Любовь и правда Фёдора Тютчева Ելենա Դենիսևա
2004 ս Մոսկովյան սագա Московская сага
2005 ս Եսենին Есенин Լիդիա Կաշինա
2005 ս Դաշա Վասիլևա: Մասնավոր խուզարկության սիրահարը Даша Васильева. Любительница частного сыска Կարինա Կոժեդուբովա
2011 ֆ Իրական հեքիաթ Реальная сказка Վասիլիսա Իմաստուն
2011 ս МУР Զոյա Լիտովսկայա
2011 ֆ Լրիվ պայմանագիր Полный контакт Մարինա
2014 ֆ Подарок с характером Նինա
-2015 ս Ժամանակավորապես անհասանելի է Временно недоступен բուֆետապան
2016 ֆ Ընտանեկան հանգամանքներ Семейные обстоятельства Կարինա
2016 ֆ Երկրաշարժ Землетрясение ուղեկցորդուհի
2016 ս Շողիկ Лучик Ելենա Բարսկի

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1993 – Աննա թագուհու գաղտնիքը, կամ Հրացանակիրները երեսուն տարի անց – Լուիզա-Ֆրանսուազա դե Լավալյեր (Կատրի Խորմայի դերը)
  2. 2004 – Ջեք փոթ Մոխրոտի համար – «Ոսկե ձկնիկ»
  3. 2004 – Մայրաքաղաքային հուշանվեր (մուլտֆիլմ) – Իրա, մոդել
  4. 2006 – Իշխան Վլադիմիր – Աննա Բյուզանդացի
  5. 2008 – Про Федота-стрельца, удалого молодца (մուլտֆիլմ) – արքայադուստր
  6. 2010-2015 – Хуторок – Զինա[24]

Աուդիոգրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Азазель» – Ա. Բեժեցկայա
  2. «Про Федота-стрельца» – Մարուսյա
  3. «Հեքիաթներ Սերգեյ և Իրինա Բեզռուկովների կատարմամբ» (ռուս.՝ «Сказки в исполнении Сергея и Ирины Безруковых»)

Մասնակցություն տեսահոլովակներին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 – «Не моя, чужая, незнакомая», Վլադիմիր Ասիմով
  • 2013 – «Океан стеклянных слёз», Ռոքսանա Բաբայան
  • 2015 – «Сон, где мы вдвоём», Ստաս Միխայլով (տեքստը՝ Միխայիլ Գուցերիևի, երաժշտությունը՝ Ստաս Միխայլովի)[25]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015 – սուրբ Սերգեյ Ռադոնեժսկու նշան (Մոսկվայի մարզի պատվավոր մրցանակ) – հասարակական ու բարեգործական բեղմնավոր գործունեության և Մերձմոսկովյան տարածաշրջանի կյանքին ակտիվ մասնակցության համար[8][9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Губернатор утвердил треть членов нового состава Общественной палаты Московской области. Телеканал «360° Подмосковье» // 360tv.ru (6 июля 2015 года)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Безрукова Ирина — актриса, тифлокомментатор. Биография, участие в спектаклях, работы в кино и на телевидении, аудиопроекты, упоминания в прессе. Официальный сайт Московского губернского драматического театра // m-g-t.ru
  4. 4,0 4,1 4,2 «Ирина Безрукова о театре, любимых спектаклях и ролях, с которых всё началось». Приглашённый редактор Ирина Безрукова продолжает публиковать авторские колонки на «Hello.ru». Сегодняшний пост актриса посвятила театру. Журнал «HELLO!» // ru.hellomagazine.com (24 ноября 2015 года)
  5. 5,0 5,1 Наши друзья. Официальный сайт МБОО «Возрождение» // childhope.ru
  6. Актриса Ирина Безрукова стала послом акции «Час Земли». «РИА Новости» // ria.ru (18 марта 2010 года)
  7. Марина Райкина, Ольга Жаданова. «Ирина Безрукова освоила редкую профессию». Она будет комментировать спектакли для слепых. Газета «Московский комсомолец» // mk.ru (27 августа 2013 года)
  8. 8,0 8,1 Андрей Воробьёв вручил государственные и областные награды выдающимся жителям Подмосковья накануне Дня России. Официальный сайт Правительства Московской области // mosreg.ru (11 июня 2015 года)
  9. 9,0 9,1 Актриса Ирина Безрукова награждена высокой наградой Московской области. // rf-smi.ru (11 июня 2015 года)
  10. Заседание нового состава Общественной палаты Подмосковья состоялось в областном Доме Правительства. Официальный сайт Правительства Московской области // mosreg.ru (9 сентября 2015 года)
  11. После многолетнего перерыва Ирина Безрукова возвращается на ТВ. Она станет ведущей авторской программы на телеканале «360° Подмосковье». Телеканал «360° Подмосковье» // 360tv.ru (24 июля 2015 года)
  12. Наталья Боброва. Ирина Безрукова: «Чтобы разговор получился, нужны двое». — Актриса вернулась на телевидение в качестве ведущей в новой авторской программе на телеканале «360°». Газета «Труд» // trud.ru (4 сентября 2015 года)
  13. Проект «Танцы со звёздами» на телеканале «Россия 1». 10-й сезон. Старт — 7 марта 2016 года. Участники. // dobrodance.tv
  14. ВИДЕО. «Танцы со звёздами». Сезон—2016. Ирина Безрукова — Максим Петров (первое выступление пары 7 марта 2016 года). // russia.tv
  15. Звёзды. Персоналии. Ирина Безрукова и Максим Петров — участники проекта «Танцы со звёздами». Сезон—2016. // russia.tv
  16. Ливанов Игорь. Биография. Сайт «Актёры советского и российского кино» // rusactors.ru
  17. Пасынок Сергея Безрукова найден мёртвым в Москве. // «LifeNews» (15 марта 2015 года)
  18. Утрата. Официальный сайт Московского губернского драматического театра // m-g-t.ru (15 марта 2015 года)
  19. Ирина Безрукова рассказала «HELLO!» о потерях и любви, которая никогда не кончается. Журнал «HELLO!» // ru.hellomagazine.com (11 сентября 2015 года)
  20. Ася Зуб. Ирина Безрукова – о разводе с мужем: «Я дала ему возможность жить с чистого листа». Газета «Комсомольская правда» // kp.ru (14 сентября 2015 года)
  21. Анна Велигжанина. Почему Сергей Безруков ушёл от жены. Газета «Комсомольская правда» // kp.ru (23 сентября 2015 года)
  22. Мария Сперанская։ «Ирина Безрукова: «История гадкого утёнка – это про меня» (интервью Ирины Безруковой журналу «Лилит» («Lilit», Латвия), № 8, 2012 год)»։ // sergeybezrukov.ru 
  23. Спектакль «Бесконечный апрель» режиссёра Анны Горушкиной. Премьера – 29 ноября 2014 года. Официальный сайт Московского губернского драматического театра // m-g-t.ru
  24. Семья актёров Безруковых подарит детям-инвалидам мультфильм «Хуторок». «РИА Новости» // ria.ru (1 декабря 2010 года)
  25. YouTube full-color icon (2017).svg ВИДЕО. Стас Михайлов — «Сон, где мы вдвоём» (Official Video) (00:03:57). Видеоклип с участием актрисы Ирины Безруковой. // youtube.com (опубликовано 23 октября 2015 года)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]