Վլադիմիր Եպիսկոպոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եպիսկոպոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վլադիմիր Եպիսկոպոսյան
Ծնվել էհունվարի 21, 1950(1950-01-21) (74 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ և ԽՍՀՄ սպորտի վարպետ

Վլադիմիր Առուստամի Եպիսկոպոսյան (հունվարի 21, 1950(1950-01-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ ՌԴ վաստակավոր արտիստ (2002)[1]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Եպիսկոպոսյանը ծնվել է 1950 թվականին, Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ուսումնառության տարիներին նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի «Ախթամար» ֆիլմում։ Հետագայում ավարտել է նաև Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը և աշխատանքի է անցել Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում` որպես դերասան։ Բասկետբոլի սպորտի վարպետ է։ Աշխատում է Մոսկվայի «Բուֆֆ» թատրոնում[2]։

Նկարահանվել է «Եռալաշ», ֆիլմ-ալմանախում, «Իմպերիալ» բանկի տեսահոլովակում։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «20-րդ դարի ծովահենները», 1979
  • «Դոն Ժուան», 1985
  • «Դելֆինի ճիչը», 1986
  • «Անհրաժեշտ մարդիկ», 1986
  • «Բեյբարս», 1989
  • «Հիսուսի մայրը», 1990
  • «Մահվան քարավան», 1991
  • «Յոթ օր ռուս գեղեցկուհու հետ», 1991
  • «Վերացնել 30-րդին», 1992
  • «Տղամարդկանց ընկերակցություն», 1992
  • «Ամերիկացի պապիկը», 1993
  • «Իտալական պայմանագիր», 1993
  • «Խաչակիրը», 1995
  • «Սև օվկիանոս», 1997
  • «Տանգո անդունդի վրա», 1997
  • «Հարսնացուն Ջերմուկից», 1997
  • «Չինական սպասք», 1999
  • «Սիրո նետ», 2002
  • «Նետման խաղեր», 2002
  • «Ես տիկնիկ եմ», 2002
  • «Սառցե ժամանակաշրջան», 2002
  • «Անհաջողակի որդին», 2002
  • «Սիրո կրակոց», 2002
  • «Next», 2002-2003
  • «Կերակուրը մատուցված է», 2005
  • «Փոթորկոտ դարպասներ», 2006
  • «Երկաթուղային ինժեներները», 2007
  • «Լուսինե-Օդեսա», 2007
  • «Երիտասարդ Վոլկոդավ», 2007
  • «Այնտեղ, ուր ավարտվում է ծովը», 2007
  • «Տեղամաս», (3-րդ սերիա - «Բնակարանային խնդիր»), 2009
  • «Հմայիչ տղամարդիկ», 2010
  • «Արկածները Երրորդ թագավորությունում», 2010
  • «Ընկեր ոստիկաններ», 2011
  • «Միայնակ բվեճի գիշերը», 2011
  • «Այլազգիների առաջնորդը», 2012
  • «Ֆիզռուկ» (18 սերիա), 2014
  • «Կովկասի գերուհին», 2014
  • «Մարգարե», 2015
  • «Ընտրությունների օր 2», 2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «УКАЗ Президента РФ от 27.11.2002 N 1362 О награждении государственными наградами Российской Федерации"». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  2. «Վլադիմիր Եպիսկոպոսյանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]