Jump to content

Իվան Սկվորցով-Ստեպանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Իվանովիչ Սկվորցով- Ստեպանով
Иван Иванович Скворцов-Степанов
Դրոշ
Դրոշ
ՌԽՖՍՀ ֆինանսների ժողովրդական կոմիսար
հոկտե,մբերի 27, 1917 - հոկտեմբերի 30 October 1917
Նախորդող -
Հաջորդող Վյաչեսլավ Մենժինսկի
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, պատմաբան և տնտեսագետ
Ծննդյան օր մարտի 8, 1870(1870-03-08)
Ծննդավայր Ռուսաստան Բոգորոդսկ, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր հոկտեմբերի 8, 1928(1928-10-08)[1] (58 տարեկան)
Վախճանի վայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սոչի, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ
Թաղված Կրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ

Իվան Սկվորցով-Ստեպանով Իվանովիչ (ռուս.՝ Скворцов-Степанов, Иван Иванович, իսկական ազգանունը՝ Սկվորցով, գրական կեղծանունը՝ Իվան Ստեպանով, փետրվարի 24, 1870, Բոգորոդսկ, այժմ Նոգինսկ, Մոսկվայի մարզում — հոկտեմբեր 10, 1928, Սոչի), ռուս բոլշևիկ հեղափոխական, խորհրդային քաղաքական գործիչ, պատմաբան, տնտեսագետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է գործարանային ծառայողի ընտանիքում։ 1890 թվականին ավարտել է Մոսկվայի ուսուցչական ինստիտուտը և աշխատել ուսուցիչ Մոսկվայում։ Հեղափոխական շարժմանը մասնակցել է 1892 թվականից, ինչի համար բազմիցս ձերբակալվել և աքսորվել է։ 1905 թվականին եղել է ՌՍԴԲԿ Մոսկվայի կոմիտեի գրական-դասախոսական խմբի անդամ։ Եղել է ՌՍԴԲԿ 4-րդ համագումարի (1906) պատգամավոր։ 1907 թվականին և 1911 թվականին բոլշևիկների կողմից առաջադրվել է թեկնածու Պետական դումայի ընտրություններին։

1914-1917 թվականներին աշխատանքներ է կատարել Մոսկվայում։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո նշանակվել է Մոսկվայի սովետի «Իզվեստիա» («Известия») թերթի խմբագիր, «Սոցիալ-դեմոկրատ» («Социал-демократ») թերթի խմբագրական անձնակազմի, ՌՍԴԲ(բ)կ Մոսկվայի կոմիտեի անդամ, Մոսկվայի քաղաքային դումայի բոլշևիկյան ֆրակցիայի նախագահ։

1917 թվականի հոկտեմբերին դարձել է Մոսկվայի ՌՀԿ-ի անդամ, խորհրդային կառավարության առաջին կազմում եղել է ֆինանսների ժողկոմ։ 1925-1927 թվականներին՝ «Իզվեստիա ՑԻԿ ՍՍՍՌ ի ՎՑԻԿ» («Известия ЦИК СССР и ВЦИК») թերթի պատասխանատու խմբագիր, 1927 թվականից՝ «Պրավդա» թերթի պատասխանատու խմբագրի տեղակալ, միաժամանակ՝ 1926 թվականից, ՀամԿ(բ) կ Կոմունիստական կուսակցության կից Լենինի ինստիտուտի տնօրեն։

1926-1928 թվականներին եղել է «Լենինգրադսկայա պրավդա» (Ленинградская правда) թերթի պատասխանատու խմբագիր։ Եղել է Կոմունիստական ակադեմիայի նախագահության, Սովետական մեծ հանրագիտարանի առաջին հրատարակության գլխավոր խմբագրության անդամ, կուսակցության 10-15 համագումարների պատգամավոր։ 10—13-րդ համագումարներում ընտրվել է ՌԿ(բ) կ ԿՎՀ-ի, 14-15-րդում՝ ՀամԿ(բ) կ ԿԿ անդամ։ Ընտրվել է Համառուսաստանյան ԿԴԿ և ԽՍՀՄ ԿԳԿ անդամ։ Սկվորցով-Ստեպանովը հեղափոխական շարժումներին, քաղաքատնտեսությանը, գիտական աթեիզմի տեսությանը և այլ հարցերին նվիրված աշխատությունների հեղինակ է, Կառլ Մարքսի «Կապիտալի» ռուսական հրատարակության (1-3 հատորներ, 1920) թարգմանիչն ու խմբագիրը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Скворцов-Степанов Иван Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Мих. Горев. Безбожник-большевик (из воспоминаний об И.И.Скворцове-Степанове) // Новый мир, №11, 1928 г.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 446