Իվան Կարաբեկով
Appearance
Իվան Կարաբեկով | |
---|---|
Ծնվել է | մայիսի 17, 1930[1] Թաղավարդ, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | 2011 |
Գերեզման | Շահումյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի ֆիզիկայի ինստիտուտ[1] |
Ալմա մատեր | Մոսկվայի տեխնիկական կապի և ինֆորմատիկայի համալսարան (1953)[1] |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր[1] (1976) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Իվան Պատվականի Կարաբեկով (մայիսի 17, 1930[1], Թաղավարդ, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - 2011), հայ խորհրդային շրջանի ֆիզիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր (1976)։
Ավարտել է Մոսկվայի կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտը (1953)։ 1955 թվականից աշխատում է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում (1972 թվականից՝ լաբորատորիայի վարիչ)։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխատանքները վերաբերում են լիցքավորված մասնիկների ժամանակակից արագացուցիչների տեսական ու տեխնիկական խնդիրներին։ Երևանի էլեկտրոնային օղակաձև արագացուցչի նախագծի հեղինակներից և գործարկման մասնակիցներից է։
Զբաղվում է նաև պինդ մարմնի ֆիզիկայի և բյուրեղագիտության բնագավառի հետազոտություններով՝ արագացուցչի սինքրոտրոնային ճառագայթման փնջերի կիրառմամբ։ ԽՄԿԿ անդամ 1974 թվականից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 291)։ |