Իոսիֆ Խոձկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իոսիֆ Խոձկո
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 6, 1800(1800-12-06) կամ 1800[1]
ԾննդավայրKryvičy, Վիլեյսկի շրջան, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 21, 1881(1881-02-21) կամ 1881[1]
Մահվան վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՎիլնյուսի համալսարան
Մասնագիտությունռազմական գործիչ, աշխարհագրագետ և գեոդեզիստ
Ծնողներհայր՝ Jan Borejko Chodźko?
Պարգևներ և
մրցանակներ
 Józef Chodźko Վիքիպահեստում

Իոսիֆ (Օսիպ) Իվանովիչ Խոձկո (լեհ.՝ Józef Chodźko, բելառուս․՝ Юзэф Янавіч Ходзька, ռուս.՝ Иосиф (Осип) Иванович Ходзько դեկտեմբերի 6, 1800(1800-12-06) կամ 1800[1], Kryvičy, Վիլեյսկի շրջան, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 21, 1881(1881-02-21) կամ 1881[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն), ռուս գեոդեզիստ, գեներալ-լեյտենանտ։ Ազգությամբ լեհ։

Ավարտել է Վիլնոյի համալսարանը։ Մասնակցել է Ռուսաստանի արևմտյան նահանգների տրիանգուլյացիոն աշխատանքներին։ 1840 թվականից աշխատել է Կովկասում, կազմակերպել ու ղեկավարել է Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի և Անդրկովկասի գեոդեզիական չափումներն ու տեղագրական աշխատանքները, որոնց առնչությամբ բարձրացել է Արագածի (1847) և Արարատի (1850) գագաթները։

Խոձկոյի աշխատություններն ու գիտական հաշվետվությունները հիմք են ծառայել Կովկասի առաջին ռելիեֆ քարտեզը կազմելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 69
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոսիֆ Խոձկո» հոդվածին։