Իոսիֆ Խոձկո
Իոսիֆ Խոձկո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1800 |
Ծննդավայր | Kryvičy, Վիլեյսկի շրջան, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 21, 1881 (80 տարեկան) |
Մահվան վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վիլնյուսի համալսարան |
Մասնագիտություն | ռազմական գործիչ, աշխարհագրագետ, գեոդեզիստ և գեոդեզիստ |
Ծնողներ | հայր՝ Jan Borejko Chodźko? |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Իոսիֆ (Օսիպ) Իվանովիչ Խոձկո (լեհ.՝ Józef Chodźko, բելառուս․՝ Юзэф Янавіч Ходзька, ռուս.՝ Иосиф (Осип) Иванович Ходзько դեկտեմբերի 6, 1800, Kryvičy, Վիլեյսկի շրջան, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 21, 1881, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), ռուս գեոդեզիստ, գեներալ-լեյտենանտ։ Ազգությամբ լեհ։
Ավարտել է Վիլնոյի համալսարանը։ Մասնակցել է Ռուսաստանի արևմտյան նահանգների տրիանգուլյացիոն աշխատանքներին։ 1840 թվականից աշխատել է Կովկասում, կազմակերպել ու ղեկավարել է Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի և Անդրկովկասի գեոդեզիական չափումներն ու տեղագրական աշխատանքները, որոնց առնչությամբ բարձրացել է Արագածի (1847) և Արարատի (1850) գագաթները։
Խոձկոյի աշխատություններն ու գիտական հաշվետվությունները հիմք են ծառայել Կովկասի առաջին ռելիեֆ քարտեզը կազմելու համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 69)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոսիֆ Խոձկո» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 6 ծնունդներ
- 1800 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Փետրվարի 21 մահեր
- 1881 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Վիլնյուսի համալսարանի շրջանավարտներ
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս գեոդեզիստներ
- Լեհեր
- Անձինք նամականիշերի վրա
- Գեներալ-լեյտենանտներ
- Լեհ աշխարհագրագետներ
- Լեհ ռազմական գործիչներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին