Իոսիֆ Բաբայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Իոսիֆ Բաբյան
Ծնվել էհունիսի 23, 1938(1938-06-23)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էփետրվարի 9, 2010(2010-02-09) (71 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1965)
Մասնագիտություննկարիչ

Իոսիֆ Ստեփանի Բաբյան (հունիսի 23, 1938(1938-06-23), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 9, 2010(2010-02-09), Երևան, Հայաստան[1]), նկարիչ-ձևավորող, խեցեգործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1969 թվականից դասավանդում է ԵԳԱ-ում (պրոֆեսոր՝ 1991 թվականից)։ Ստեղծագործում է քանդակի, գրաֆիկայի, դեկորատիվ ձևավորումների և արծաթագործության բնագավառներում։

Գործերից են «Արծիվ» (1966, Երևան), «Առյուծ» (1967, Տոկիո), «Կենաց ծառ» (1970, ՀՀ գեղարվեստի ֆոնդ), «Արգիշտի» (1970, ԵՏԹ) քանդակները, «Ձգտում» (1980), «ճգնաժամ» (1987, Սարդարապատի ազգագրական թանգարան) կոմպոզիցիաները և այլն։ Հեղինակ է նաև մի շարք վարչական շենքերի ձևավորումների։ Մասնակցել է ցուցահանդեսների ձևավորումների՝ Թունիսում (1980), Ֆրանսիայում (1984), Հնդկաստանում (1985) և այլ երկրներում։ Գործերից ցուցադրվել են Մոսկվայում, Լոս Անջելեսում և այլուր[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Իոսիֆ Բաբյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.