Իոսիֆ Բաբայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իոսիֆ Բաբայան
Ծնվել է հունիսի 23, 1938(1938-06-23)
Ծննդավայր Թբիլիսի, ԽՍՀՄ
Վախճանվել է փետրվարի 9, 2010(2010-02-09) (71 տարեկանում)
Մահվան վայր Երևան, Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություն նկարիչ

Իոսիֆ Ստեփանի Բաբայան (հունիսի 23, 1938(1938-06-23), Թբիլիսի, ԽՍՀՄ - փետրվարի 9, 2010(2010-02-09), Երևան, Հայաստան[1]), նկարիչ-ձևավորող, խեցեգործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1969 թվականից դասավանդում է ԵԳԱ-ում (պրոֆեսոր՝ 1991 թվականից)։ Ստեղծագործում է քանդակի, գրաֆիկայի, դեկորատիվ ձևավորումների և արծաթագործության բնագավառներում։

Գործերից են «Արծիվ» (1966, Երևան), «Առյուծ» (1967, Տոկիո), «Կենաց ծառ» (1970, ՀՀ գեղարվեստի ֆոնդ), «Արգիշտի» (1970, ԵՏԹ) քանդակները, «Ձգտում» (1980), «ճգնաժամ» (1987, Սարդարապատի ազգագրական թանգարան) կոմպոզիցիաները և այլն։ Հեղինակ է նաև մի շարք վարչական շենքերի ձևավորումների։ Մասնակցել է ցուցահանդեսների ձևավորումների՝ Թունիսում (1980), Ֆրանսիայում (1984), Հնդկաստանում (1985) և այլ երկրներում։ Գործերից ցուցադրվել են Մոսկվայում, Լոս Անջելեսում և այլուր[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan Aram։ «AV Production - Իոսիֆ Բաբայան»։ avproduction.am։ Վերցված է 2017-06-23 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005