Իոս (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իոս կամ Իո (Նիո) (հուն․՝ Ίος, Հունարեն արտասանություն՝ [iːos], հին հունարեն՝ Ἴος; Nios հուն․՝ Νιός) Եգեյան ծովում գտնվող Կիկլադեր խմբին պատկանող հունական կղզի։ Իոսը լեռնային կղզի է, որի հարավային շրջանները ժայռեր են` տարածված դեպի ծովը։ Գտնվում է Նաքսոսի և Սանտորիրնի կղզիների մեջտեղում։ Այն ունի 18 կիլոմետր երկարություն և 10 կիլոմետր լայնություն։ Ամբողջ մակերեսը 109,024 կմ է[1]։ Բնակչությունը 2011 թվականի տվյալներով 2,024 մարդ էր (իսկ 19-րդ դարում 3500 բնակիչ)։ Իոսը գտնվում է Թիրա շրջանային միավոր մեջ[2]։

Լոս քաղաքը

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Պլուտարքոսի կղզու անվանումը եկել է հին հունարենի՝ մանուշակ բառից «Իա» (Ia), քանի որ դրանք սովորաբար կղզում շատ էին հանդիպում[3] և այս տարբերակը շատ տարածված է անվան ստուգաբանության մեջ։ Ուրիշների կարծիքով անվանումը առաջացել է փյունիկյան Իոն (iion) բառից է և նշանակում է «քարերի կույտ»[4]։ Օսանական կայսրության շրջանում ավանում էին Անզա կամ Աինա։ Ներկայիս անվանումը պաշտոնապես հրապարակվել է 19-րդ դարում, շուրջ 2000 տարի օգտագործելուց հետո։ Հին ժամանակներում կղզին կոչվել է « Φοινίκη» Ֆինիկի, փյունիկեցիների անունով և երբ կղզին 3-րդ դարում միացել է Կղզիների լիգային անվանվել է Պտղոմեոս II կնոջ՝ Արսինոեի անունով[3][5]։ Ներկայումս Ցիկլադյան կղզիների բնակիչները այն անվանում են Նիո․ անվանումը եկել է դեռևս բյուզանդական դարաշրջանից[6]։ Փոքր Մալթա անվանումը, որը հայտնաբերվել է Օսմանյան տիրապետության ժամանակաշրջանի ճամփորդների նշումներում, կապված է կղզում ծովահենների մշտական ներկայության հետ[7]։ Լատինատառ լեզուներում կղզու անունը Նիո կամ Իո է։

1420 թվականի քարտեզը, որտեղ կղզին հայտնի էր Նիո անվամբ։

Աշխարհագրություն և երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իոսի տարածքը նման է ուղղանկյունի, որի կողային միջին չափսը համապատասխանաբար 15 կմ և 7 կմ է։ Ամենաերկար առանցքը գտնվում է հյուսիս-արեւմտյան ուղղությամբ, Կարատցի հրվանդանից մինչև Ախլադես թերակղզի և կազմում է 17,5 կմ (10,9 մղոն) երկարություն[8]։ Ամենաբարձր կետը Կաստրոն է (հուն․՝ Κάστρο), որի բարձրությունը 723 մ է։ Լեռնագագաթը կոչվում է նաև Պիրգոս (հուն․՝ Πύργος), գտնվում է կղզու կենտրոնական հատվածում։ Կաստրոյի շրջակայքի մյուս երեք գագաթներն են՝ Խիլոդեմա (հուն․՝ Ξυλόδεμα) (660 մ), Կոստիզա (հուն․՝ Κοστίζα) (586 մ) և Պրոֆետիս Էլիաս (հուն․՝ Προφήτης Ηλίας) (490 մ)[8] ։Լոսը գրեթե ամբողջովին կազմված է փոխակերպված ապարներից[8]։ Երկրաշարժերի, հրդեհների և այլ արտակարգ իրավիճակների համար Լոսի քաղաքապետարանը նախապատրաստել էր Հոմեր կոչվող ընդհանուր պլանը, որը ներառում էր բոլոր կանոնները[9]։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Historic Population
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
16963000—    
17711400−1.01%
18562167+0.52%
18792113−0.11%
18892043−0.34%
18962171+0.87%
19072090−0.35%
19202154+0.23%
19281797−2.24%
19402041+1.07%
19511753−1.37%
19611343−2.63%
19711270−0.56%
19811362+0.70%
19911654+1.96%
20011838+1.06%
20112024+0.97%
Աղբյուր՝ [10][11][12][13][14][15][16][17]

[18][19]

[20]

Ըստ 2011 թվականի Հունաստանում անցկացված մարդահամարի՝ Իոսում ապրում է 2084 բնակիչ, որոնցից 1754-ը ապրում են Քորայում։ 1940-1970-ական թվակաները կղզում բնակչության կտրուկ պակաս է նկատվել։ Այս երևույթի հիմնական պատճառը դարձել է միգրացիան, համաճարակները և Երկրորտ համաշխարհային պատերազմի ժամանակ 18-45 տարեկան տղամարդկանց կորուստը[8]։

Խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին հայտնի է տարբեր պանրատեսակներով։ Դրանք հիմնականում պատրաստվում են են այծի և ոչխարի կաթից։ Ամենահայտնին «սկտիր» (σκοτύρι) տեսակն է, որը թթու պանիր է։ Հայտնի ուտեստներից է «Թսիմեդան»՝ (τσιμεντιά) դդմի ծաղիկներով և բրնձով և «մերմիտզելի»-ն (μερμιτζέλι,) պատրաստված տնական գարիով[21]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1827 թվականին Իոսի ղեկավարները նամակ են գրել Հուաստանի կառավարությանը՝ խնդրելով նրանց կղզում դպրոց բացել[22]։ Առաջին դպրոցը բացվել է 1850-ականերին, որտեղ սովորել են տարբեր տարքի երեխաներ։ Գործող դպրոցը կոչվում էր Սքոլարչեիոն (Հունարեն։ Σχολαρχείον) և համարժեք էր տարրական դպրոցին՝ ավագ դպրոցի որոշ դասընթացներով։ Ուսանողներից շատերը չէին ավարտում դպրոցը, քանի որ օգնում էին իրեն իրեն ծնողներին դաշտերում և ստիպված էին հրաժարվել դպրոցից։ Սա հանգեցրեց անգրագետ երեխաների մեծ տոկոսի ավելացմանը։ Հարուստ ընտանիքները իրենց երեխաներին ուղարկում էին կղզուն մոտ գտնվող դպրոցներ։ 1936 թվականի հիմնադրվեց առաջին տարրական դպրոցը։ 1927 թվականին բացվեց առաջին մանկապարտեզը, իսկ 1980 թվականին՝ ավագ դպրոցը, որն ուներ ավագ դպրոցի դասընթացներ։ Այսօր Քորայում գործում է մանկապարտեզ, ավագ դպրոց և EPAL ավագ դպրոց[23]։

Պատկեր:Jacques Bao.jpg
Ջասքուես Բաոն (1827-1914) կղզու առաջին ուսուցիչներից էր և տնօրենը։ Նրա հայրը՝ Ջինը 1827 թվականի գրողնեից էր նաև կղզու ուսուցիչներից[24]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքարլոսի բլուրը

Իոսը իր նախապատմական դարաշրջանից աշխարհագրական դիրքի, նավահանգստի շնորհիվ մեծ դեր է ունեցել Կրետեի ծովային ճանապարհների համար։ Սկարկոս բլրի վրա գտնվող ցիկլադյան բնակավայրը, ինչպես նաև կղզու բնապատմական վայրերը, շատ բան են պատմում կղզու և տվյալ ժամանակաջրանի մասին[25]։ Իոսը գտնվում է Մինոնայան և Միկենեյան քաղաքակրթության ազդեցության տակ։ Փյունիկեցիները հաստատվել և մնացել են կղզում մինչև Մ․թ․ա․ 9-րդ դարը։ Մ․թ․ա․ 534 թվականին կղզին սկսել է հարկ վճարել Աթենքին[25]։

Դասական և Հելլենիստական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իոսը Դասական և Հելլենիստական շրջանում կարևոր և ուժեղ կղզի էր։ Կղզու անկումը սկսվել է Հռոմեական կայսրության ժամանակաշրջանից, քանի որ հռոմեացիները կղզին օգտագործել են որպես աքսորավայր։ Կղզին վերականգնվել է Նաքսոսի դքսության շրջանում, սակայն հռոմեացիները կրկին խանգարել են։ Պալայոկաստրոն վենետիկյան ամրոց է, որը գտնվում է կղզու հյուսիսային մասում[25]։ Հռոմեական Ինսուլա նահանգում Իոսը բավականին կարևոր կենտրոն է եղել, սակայն հետագայում զիջել է իր դիրքերը։

Դրամագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ․թ․ա․ 2-րդ և 3-րդ դարերում, երբ Իոսը դարձավ Կղզիների լիգայի մասնակից, նա ձուլեց իր սեփական մետաղադրամները, որոնց մեծ մասը կարելի է գտնել Բեռլինի հնագիտական և Բրիտանական թանգարաններում։ Կան 28 հայտի տարբեր մետաղադրամներ։ Նրանք պատկերում են Հոմերոսին, արմավենու ծառ, քանի որ հենց դրանք էին երկրապագվում կղզում[26]։

1820-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Իոսը չի ունեցել հզոր ծովային ուժեր, բայց առաջիններից էր, որ բարձրացրեց հեղափոխության դրոշը 1821 թվականին Հունաստանի անկախության համար մղվող պատերազմի ժամանակ։ Իոսը մասնակցել է 1821 թվականի հուլիսի 9-ին տեղի ունեցած Կուսադասի ճակատամարտում։

Ժամանակակից շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր դարածրջանում կղզին ի հայտ եկավ 70-ական թվականներից, քանի որ դաձել է զբոսաշրջավայր եվրոպացի երիտասարդների համար։ Այսօր Իոսը պահպանում է իր հեղինակությունը, որպես երիտասարդության և զվարճանքի կղզի, բայց նաև ունի գերազանց տուրիստական ենթակառուցվածք և լավ ճանապարհային ցանց։ Սա նրան դարձնում է նոր շրջանի լավագույն կղզիներից մեկը[27]։ Նրա տարածքն այժմ կազմում է հույն ուղղափառ եկեղեցներ Թերայի, Ամորգոսի մետրոպոլիտի մի մասը։

Հոմերի մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգենդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոմերոսի կիսաքանդակը Լոսում։

Կղզին սերտորեն կապված է Հոմերոսի հետ, քանի որ ըստ լեգենդի՝ Հոմերոսը մահացել է Իոս կղզում։ Հույների ամենամեծ էպիկական բանաստեղծը մահացել է, քանի որ խախտել է պյութական պատգամը։ Ըստ լեգենդի՝ Հոմերոսը այցելել է Դելփյան պատգամախոսին իր ծնողների և ծագման մասին հարցնելու։ Փիթիան նրան պատասխանել է « Քո մոր տունը Իոս կղզին է, որը քեզ ընդունելու է, երբ մահանաս, բայց դու պետք է զգույշ լինես երեխաների հանելուկներից»։ Բանստեղծը լսել է պատգամը և ուղևորվել դեպի Իոս կղզի։ Ճանապարհին հանդիպել է երեխաների, որոնք ափին ձկնորսություն էին անում։ Նա հարցրել երեխաներին, թե ինչ գնահատական են ստացել, իսկ երեխաները պատասխանում են․ «Ինչ էլ որ ստացած լինենք՝ թողնում ենք, ինչ էլ որ չենք ստանում՝ տանում ենք մեզ հետ»։ Երեխաները խոսում էին ոջիլի մասին։ Ով որ գտնում է՝ սպանում է նրանց, բայց նրանք, որոնք չեն գտնում, ոջիլները մնում են նրանց գլխին։ Հոմերը չի կարողանում գտնել պատասխանը և արագ հեռանում է։ Ճանապարհը ցեխոտ էր և Հոմերոսը սայթաքում է՝ գլուխը քարին խփելով անմիջապես մահանում[28]։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ Հոմերոսը մահացել է տխրությունից, քանի որ չի կարողացել լուծել հանելուկը, իսկ երրորդ վարկածի համաձայն՝ նա գիտեր, որ հիվանդ էր և գնացել է Իոս, քանի որ գիտեր՝ մահը մոտ է։ Մեծ բանաստեղծի մահը հիմնված է հիմնական բերնեբերան պտտվող առասպելների և զրւյցների վրա, ոչ թե ուսումնասիրությունների վրա[29][30]։

Կոմս Պասչ վան Կրիենենի արշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

1771 թվականին հոլանդացի կոմս Պասչ դի Կրիենեն պատմությունը կարդալուց հետո, գնացել է Իոս գերեզմաններ գտնելու նպատակով։ Նրան տեղի Աիքատերինի մատուռից տեղեկացրել էին, որ այնտեղ մարմարապատ տարածք կա։ Նա մտածել է, որ դրանք ստեղծվել են Հոմերոսի մահից հետո։ Նրան օգնել է Սպիրդոն Վալետտասը, որի օգնությամբ գտել է երեք գերեզման։ Վերջին գերեզմանին կար Հոմերոսի մասին արձանագրություն․ Ενθάδε την ιερήν κεφαλήν κατά γαία καλύπτει ανδρών ηρώων κοσμήτορα θείον Όμηρον, որը նշանակում է․ երկիրը պահում է հերոս Հոմերոսի սուրբ գլուխը։ Գերեզմանը գտնելուց նա համոզված էր, որ այն պատկանում է էպիկական բանաստեղծին, բայց գերեզմանաքարի վրա նկատելով որոշ քերականական սխալներ՝ կասկածում է դրա իսկության վրա։ Մեծ գումարներ և ժամանակ ծախսելուց հետո, երբ Ագիա Թեոդոթիում գտնում է ևս երկու գերեզման հրաժարվում է դրանից[31][32]։

Ծովափեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իոսը գրավում է մեծ թվով երիտասարդ զբոսաշրջիկների, որոնցից շատերը 1970-ականների ընթացքում Միլոպոտասի հայտնի լողափում գիշերը քնում էին հենց իրենց պայուսակների վրա։ Այսօր Միլոպոտաս լողափը զբոսաշրջային հանգստավայր է դարձել նույն փաթեթներով, ինչպիսիք են Փլաթիս Գիալոսը, և Փարադայս լողափը։

Ժամանակացույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Իրադարձություն
Ք․ա․3-րդ դար Մարդիկ սկսեցին ապրել կղզում
Ք․ա․350 թվական Կղզում առաջին անգամ ձուլվեցին դրամներ
Ք,ա,314 թվական Կղզին միացել է Կղզիաբնակների լիգային
Ք,ա 300-ից - 200 թվականներ Այն դարձել է Հռոմենական կայսրության մաս և դրա շրջաններից մեկը
286 թվական Այն դարձել է Բյուզանդական կայսրության մաս
1207 թվական Կղզի ներխուժել են Ֆրանկները և կղզին դարձավ Նաքսոսի շրջան
1269 թվական Կղզին վերագրավվել է Բյուզանդական կայսրության կողմից
1296 թվական Կղզին զավթվել է Դոմենիկո Սքիլավիի կողմից և սկսեց պատկանել նրա ընտանիքին
1335 թվական Կղզին երկրորդ անգամ զավթվել է Նաքսեսի դքսի կողմից
1371 թվական Կղզին մտել է Ֆրանցեսկո առաջին Քրիսպոյի և նրա ընտանիքի վերահսկողության տակ
1537 թվական Կղզուն տիրել է Հայրեդին Բարբարոսան, բայց մնացել է Քրիսպո ընտանիքի վերահսկողության տակ
1558 թվական Կղզին գրոհել են ծովահենները, որից հետո կղզու շատ բնակիչներ լքել են այն
1566 թվական Վերջին Քրիսպի մահից հետո, կղզին դարձել է Օսմանյան կայսրության մաս և կառավարիչ է դարձել Ջոզեֆ Նասին
1821 թվականի Մարտի 1 Պանագիոտիս Ամորյադակիսը Լոսում բարձրացրել Հունաստանի հեղափոխության դրոշը
1821 թվականի Հուլիսի 9 Կղզում տեղի է ունեցել Նավալի ճակատամարտը։
1830 թվական Լոսը դարձել է Հունաստանի մաս

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1.^According to sources Spyridon Valettas was born in 1779 or 1786 and the book written by Pasch di Krienen talks about a Spyridon Valettas although it was written in 1773. So he must refer to another Spyridon Valettas, maybe his grandfather.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Population & housing census 2001 (incl. area and average elevation)» (PDF) (հունարեն). National Statistical Service of Greece. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  2. Kallikratis law Արխիվացված 2011-05-15 Wayback Machine Greece Ministry of Interior (հուն.)
  3. 3,0 3,1 Newsroom (2015 թ․ հոկտեմբերի 19). «Ίος: Το νησί του Ομήρου». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.
  4. «Untitled Document». gym-iou.kyk.sch.gr. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  5. http://www2.egeonet.gr/Forms/fLemmaBodyExtended.aspx?lemmaID=10418
  6. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  7. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  9. https://diavgeia.gov.gr/doc/68%CE%97%CE%97%CE%A9%CE%95%CE%A0-%CE%A3%CE%A7%CE%9C?inline=true
  10. http://dlib.statistics.gr/Book/GRESYE_02_0101_00025.pdf p.36
  11. http://tya.ios.gr/wp-content/uploads/2017/09/file-18.pdf Արխիվացված 2018-03-10 Wayback Machine p.34
  12. http://dlib.statistics.gr/Book/GRESYE_02_0101_00023.pdf p.211
  13. http://dlib.statistics.gr/Book/GRESYE_02_0101_00016.pdf p.180
  14. http://dlib.statistics.gr/Book/GRESYE_02_0101_00004.pdf p.97
  15. http://dlib.statistics.gr/Book/GRESYE_02_0101_00003.pdf p.17
  16. http://dlib.statistics.gr/Book/GRESYE_02_0101_00002.pdf p.14
  17. http://dlib.statistics.gr/Book/GRESYE_02_0101_00097.pdf p.37
  18. Βικέντιος Κορονέλι Isolario volume II page 262, Venice 1696
  19. Πας Βαν Κρινεν Brave discrizione dell Archipelago, Livorno 1773
  20. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  21. http://www.athinorama.gr/travel/greece/guide.aspx?artid=1168&did=361&aid=710060 Արխիվացված 2018-01-04 Wayback Machine
  22. Η εκπαίδευση κατά την Ελληνική Επανάσταση page 182 9789605600518
  23. http://nefeli.lib.teicrete.gr/browse/sdo/tour/2011/DrakouMargarita/attached-document-1300432232-113994-30049/drakou2011.pdf Արխիվացված 2020-10-27 Wayback Machine page 66-67
  24. Εκπαίδευση, Η νήσος Ίος book by Othonaios Theodoros, Athens 1936
  25. 25,0 25,1 25,2 «Ίος Ιστορία». www.iosinfo.gr. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին.
  26. E Nesos Ios(Ios Island) by Theodoros Othonaios, Athens 1936 page 78
  27. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  28. Herodotus (1761). «Hē tou Hērodotou Halikarnasseōs historia (Romanized form)».
  29. «Πώς πέθανε ο ποιητής Όμηρος που αψήφησε το χρησμό του μαντείου; Ο θρύλος με το αίνιγμα που δεν κατάφερε να λύσει και τον οδήγησε στο θάνατο - ΜΗΧΑΝΗ ΤΟΥ ΧΡΟΝΟΥ». 2015 թ․ ապրիլի 16. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  30. «Archived copy» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  31. GŎmýrou bíos@ kaì poiýmata page 45
  32. Breve Descrizione del Arcipelago by Pasch di Krienen, 1771, page 35-47
  33. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  34. https://diavgeia.gov.gr/doc/7%CE%96%CE%A05%CE%A9%CE%95%CE%A0-4%CE%9A%CE%98?inline=true
  35. http://www.biblionet.gr/author/46387/%CE%93%CE%B9%CE%AC%CE%BD%CE%BD%CE%B7%CF%82_%CE%9B%CE%BF%CF%85%CE%BA%CE%B9%CE%B1%CE%BD%CF%8C%CF%82

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]