Ինդեփենդենս
Բնակավայր | ||
---|---|---|
Ինդեփենդենս | ||
Երկիր | ԱՄՆ | |
Համայնք | Ջեքսոն շրջան | |
Հիմնադրված է | 1827 թ. | |
Մակերես | 202,758059 կմ², 202,656076 կմ², 203,156194 կմ², 201,986455 կմ², 1,169739 կմ² | |
ԲԾՄ | 315±1 մետր | |
Բնակչություն | ▲123 011 մարդ (ապրիլի 1, 2020)[1][2] | |
Հեռախոսային կոդ | 816 | |
Փոստային դասիչ | 64050–64057 | |
Պաշտոնական կայք | independencemo.gov(անգլ.) | |
| ||
Ինդեփենդենս (անգլ.՝ Independence, անգլերենից թարգմանած՝ նշանակում է Անկախություն), քաղաք ԱՄՆ-ի Միսսուրի նահանգում. Ջեքսոն շրջանի վարչական կենտրոնն ու ամենամեծ բնակավայրը[3] (նահանգում մեծությամբ հինգերորդն է)։ 2010 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 116.830[4]: Այս քաղաքում է կյանքի մեծ մասն անցկացրել, մահացել, թաղվել ԱՄՆ 33-րդ նախագահ Հարրի Թրումենը։ Ինդեփենդենսում են գտնվում նրա տուն-թանգարանը, նախագահական գրադարանը։ Այս բնակավայրը սրբության պսակ է կրում «Վերջին օրերի սրբեր» շարժման բազմաթիվ անդամների (մորմոնների) համար, քանի որ այստեղ են գտնվում այդ շարժման հիմնադիր-առաջնորդներից մեկի՝ Ջոզեֆ Սմիթի՝ 1831 թվականին կառուցած Լոթ տաճարն ու շարժման բաժանմունքներից մի քանիսի գլխավոր գրասենյակները։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինդեփենդենսը Միսսուրի նահանգի խոշորագույն բնակավայր Կանզաս Սիթիի արբանյակ քաղաքն է ու նրա շուրջը ձևավորված մետրոպոլիսային տարածքի (Kansas City metropolitan area) բաղկացուցի մասը։ Ընկած է նահանգի արևմտյան մասում, Միսսուրի գետի ափին։ Դեռ 19-րդ դարի կեսերից նրան տրվել է «Ճանապարհների թագուհի քաղաք» մականունը ("Queen City of the Trails")[5], քանի որ այստեղով են անցնում Կալիֆոռնիա, Օրեգոն, Սանտա Ֆե տանող ճանապարհները։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինդեփենդենսի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °F (°C) | 36 (2) |
43 (6) |
54 (12) |
64 (18) |
74 (23) |
83 (28) |
87 (31) |
87 (31) |
79 (26) |
67 (19) |
52 (11) |
40 (4) |
63.8 (17.6) |
Միջին ցածր °F (°C) | 17 (−8) |
23 (−5) |
31 (−1) |
42 (6) |
52 (11) |
62 (17) |
67 (19) |
65 (18) |
56 (13) |
46 (8) |
33 (1) |
23 (−5) |
43.1 (6.2) |
Տեղումներ դյույմ (մմ) | 1.43 (36.3) |
1.57 (39.9) |
2.95 (74.9) |
4.14 (105.2) |
5.09 (129.3) |
5.15 (130.8) |
4.61 (117.1) |
4.73 (120.1) |
5.10 (129.5) |
3.37 (85.6) |
3.02 (76.7) |
1.98 (50.3) |
43,14 (1095,7) |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինդեփենդենսի ներկայիս տարածքում ու շրջակայքում հնուց ապրել են հնդկացիական սիու ցեղախմբի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ օսեյջի ցեղի մարդիկ։ Քաղաքը հիմնադրվել է 1827 թվականի մարտի 29-ին և կարճ ժամանակում դարձել սահմանային կարևոր բնակավայր։ 1831 թվականին այստեղ սկիզբ է առել «Վերջին օրերի սրբեր» շարժումը, դրա առաջնորդ Ջոզեֆ Սմիթը հիմնադրել է Լոթ եկեղեցին (անգլ.՝ Temple Lot): Տեղի բնակիչների հետ տարաձայնություններ ունենալու պատճառով շարժումը 1833 թվականին հեռացել է քաղաքից, բայց տարաձայնությունները, բախումները շարունակվել են և, ի վերջո, 1838 թվականին վերածվել «մորմոնական պատերազմի»։ 1867 թվականին շարժման որոշ բաժանմունքներ (Church of Christ, անգլ.՝ Restoration Branches) վերադարձել են ու հիմնավորվել քաղաքում։
ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ Ինդեփենդենսում երկու խոշոր ճակատամարտ է տեղի ունեցել (անգլ.՝ First Battle of Independence, անգլ.՝ Second Battle of Independence):
Կարևոր հաստատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավագ և բարձրագույն դպրոցներ
- անգլ.՝ Fort Osage High School
- Truman High School
- անգլ.՝ Van Horn High School
- անգլ.՝ William Chrisman High School
- St. Mary’s High School
- Center Place Restoration School[6]
- Քոլեջներ և համալսարաններ
- Metropolitan Community College
- անգլ.՝ Graceland University
- Գրադարաններ
- Midwest Genealogy Center[7]
- The Center for the Study of the Korean War[8]
- Merrill J. Mattes Research Library[9]
- անգլ.՝ Harry S. Truman Presidential Library and Museum (см. тж. подраздел «Музеи»)
- Jackson County Historical Society Archives & Research Library[10]
- անգլ.՝ Mid-Continent Public Library
- անգլ.՝ Kansas City Public Library
- Լրագրեր
- The Examiner
- անգլ.՝ The Kansas City Star
- Թանգարաններ
- անգլ.՝ Harry S. Truman Presidential Library and Museum (см. тж. подраздел «Библиотеки»)
- Harry S Truman Home National Historic Site[11]
- National Frontier Trails Museum[12]
- Leila’s Hair Museum[13]
- Puppetry Arts Institute[14]
- Bingham-Waggoner Estate[15]
- Vaile Mansion[16]
- Community of Christ International Headquarters[17]
- LDS Visitors Center
- Հիվանդանոցներ
- անգլ.՝ Centerpoint Medical Center
- Տրանսպորտ
- Ամթրաք կայարանը
- անգլ.՝ Kansas City Area Transportation Authority
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքին առնչված անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարրի Թրումեն — ԱՄՆ-ի 33-րդ նախագահը
- Բեսս Թրումեն — Հարրի Թրումենի կինը
- Մարգարեթ Թրումեն (անգլ.՝ Margaret Truman) — Հարրի և Բեսս Թրումենների դուստրը
- Ալեն Ֆոգ (անգլ.՝ Phog Allen) — բասկետբոլիստ, բեյսբոլիստ
- Ջորջ Բինգամ (անգլ.՝ George Caleb Bingham) — նկարիչ
- Ջիմի Բաչեր — գրող
- Փոլ Հենինգ (անգլ.՝ Paul Henning) — պրոդյուսեր, սցենարիստ
- Առլիս Հովարդ (անգլ.՝ Arliss Howard) — դերասան, սցենարիստ, ռեժիսոր
- Բեթի Լենոքս (անգլ.՝ Betty Lennox) — բասկետբոլիստուհի
- Ալբերտ Փուխոլս — բեյսբոլիստ
- Ջինջեր Ռոջերս — դերասանուհի, պարուհի
- Մարգարեթ Ուեյս — գրող
- Ջոնաթան Ուենդլ — կիբերմարզիկ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Թրումենների տունը
-
Ավագ դպրոցներից մեկը
-
Միդուեստ ծագումնաբանական կենտրոնը
-
Բանտը
-
Հարրի Թրումենի հուշարձանը: Ետին պլանում՝ դատարանի շենքը
-
Լոթ տաճարը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Explore Census Data – Independence city, Missouri — United States Census Bureau.
- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ «Find a County». National Association of Counties. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «SAS Output». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Independence».
- ↑ Center Place Restoration School Արխիվացված 2014-12-19 Wayback Machine на сайте cprseagles.org
- ↑ South Independence Branch Արխիվացված 2012-07-10 Wayback Machine на сайте mymcpl.org
- ↑ The Center for the Study of the Korean War на сайте koreanwararchives.com
- ↑ Merrill J. Mattes Research Library Արխիվացված 2014-12-22 Wayback Machine на сайте ci.independence.mo.us
- ↑ Jackson County Historical Society Archives & Research Library Արխիվացված 2012-07-18 Wayback Machine на сайте jchs.org
- ↑ Harry S Truman Home National Historic Site на сайте nps.gov
- ↑ National Frontier Trails Museum на сайте ci.independence.mo.us
- ↑ Leila’s Hair Museum Արխիվացված 2020-07-14 Wayback Machine на сайте hairwork.com
- ↑ Puppetry Arts Institute Արխիվացված 2014-12-17 Wayback Machine на сайте hazelle.org
- ↑ The Bingham-Waggoner Estate на сайте bwestate.org
- ↑ The Vaile Mansion Արխիվացված 2012-07-19 Wayback Machine на сайте vailemansion.org
- ↑ Community of Christ на сайте cofchrist.org
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիճամփորդն ունի Independence (Missouri)ին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
- Քաղաքի պաշտոնական կայքէջը Արխիվացված 2004-09-17 Wayback Machine
- Independence Chamber of Commerce Արխիվացված 2004-09-18 Wayback Machine
- Historic Sanborn Maps of Independence from University of Missouri Digital Library
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինդեփենդենս» հոդվածին։ |
|