Ինբար Լավի
Ինբար Լավի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 27, 1986[1] (37 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ռամատ Գան, Իսրայել |
Քաղաքացիություն՝ | Իսրայել |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և երգչուհի |
IMDb։ | ID 2819413 |
Ինբար Լավի (եբրայերեն՝ ענבר לביא, հոկտեմբերի 27, 1986[1], Ռամատ Գան, Իսրայել), իսրայելա-ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է Եվայի դերում «Լյուցիֆեր» սերիալում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինբար Լավին ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 27-ին Իսրայելի Ռամատ Գան քաղաքում։ Հոլոնի Կիրյաթ Շարեթի միջնակարգ դպրոցում սովորել է բալետ և ժամանակակից պարեր։ Այնուհետև նա դերասանական վարպետություն է սովորել Թել Ավիվի Սոֆի Մոսկովիցի դպրոցում։ 2004 թվականին նա առաջին անգամ տեղափոխվել է Նյու Յորք, ապա՝ Լոս Անջելես, որտեղ սկսել է իր կարիերան։ Նկարվել է «Sports Illustrated»[2], «Maxim»[3], «FHM»[4] և այլ ամսագրերի համար[5]։
Հեռուստատեսությունում հանդես է եկել 2008 թվականից։ Առաջին տարիներին նկարահանվել է առավելապես ամերիկյան տարբեր հեռուստասերիալների դրվագներում։ 2012-2013 թվականներին նկարահանվել է «Անհաջող» սերիալում։ 2013 թվականին նկարահանվել է «Փոշու տուն» սարսափ ֆիլմի գլխավոր դերում։ Նույն թվականին նկարահանվել է «Պատանի գայլը» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանում։ 2014 թվականին նկարահանվել է «Հանցավոր կապեր» սերիալում[6][7]։ 2015 թվականին նկարահանվել է «Վերջին նավը» սերիալում[8][9] և «Վհուկների վերջին որսորդը» ֆիլմում։ 2017 թվականից նկարահանվում է «Ինքնակոչներ» սերիալում[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 National Library of Israel Names and Subjects Authority File
- ↑ «Inbar Lavi: Lovely Lady of the Day». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Today’s Girl Inbar Lavi Can Join Our Gang Anytime
- ↑ «How To Fight Off Evil Spirits With Inbar Lavi, Horror Movie Star». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Inbar Lavi Interview by Maranda Pleasant». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ ‘Prison Break’: Inbar Lavi, Marina Benedict & Kunal Sharma Join Fox Event Series
- ↑ 'Sons of Anarchy': Inbar Lavi on Jax-Winsome chemistry and her return
- ↑ 'Last Ship' has star Inbar Lavi 'prepared and equipped' for pandemic
- ↑ Samantha Mathis Joins ‘The Strain’; Inbar Lavi In ‘The Last Ship’
- ↑ ‘My So Called Wife’ Bravo Pilot Casts Inbar Lavi As The Lead
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ինբար Լավին Internet Movie Database կայքում
- Ինբար Լավին (անգլ.) Ինստագրամում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինբար Լավի» հոդվածին։ |
|