Իլյաս Ջանսուգուրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլյաս Ջանսուգուրով
Ծնվել էմայիսի 1, 1894(1894-05-01)
ԾննդավայրKopalsky Uyezd, Սեմիրեչյեի մարզ, Ստեփան նահանգապետ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էփետրվարի 26, 1938(1938-02-26) (43 տարեկան)
Վախճանի վայրԱլմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ և լրագրող
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱմուսինQ16434926?
ԶավակներQ28355536?
 Ilyas Zhansugurov Վիքիպահեստում

Իլյաս Ջանսուգուրով (ղազ.՝ Ілияс Жансүгіров, մայիսի 1, 1894(1894-05-01), Kopalsky Uyezd, Սեմիրեչյեի մարզ, Ստեփան նահանգապետ, Ռուսական կայսրություն - փետրվարի 26, 1938(1938-02-26), Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղազախ խորհրդային բանաստեղծ, Ղազախստանի գրողների միության առաջին նախագահ (1934-1936)։ ԽՄԿԿ անդամ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլյաս Ջանսուգուրովը ծնվել է Սեմիրենչենսկի մարզի Աքսուի շրջանի № 4 աուլում, անասնապահի ընտանիքում։ Նրան գրաճանաչ է դարձրել հայրը։ 1911 թվականին Ջանսուգուրովն ավարտել է յոթնամյա դպրոցը և շարունակել է աշխատել հոր տնտեսությունում։ Այդ տարիներին նա ընթերցում է միջինասիական ժողովուրդների լեզուներով գրված բազմաթիվ գրքեր, ծանոթանում ղազախական ընթացիկ հրատարակություններին։ 1920 թվականին մեկնել է Տաշքենդ, ավարտել երկամյա ուսուցչական կուրսերը։ Ուսանելու հետ միաժամանակ դասավանդել և աշխատել է որպես սրբագրիչ ղազախական «Ակ ժոլ» («Լուսավոր ուղի») թերթում։ 1923 թվականին Ջանսուգուրովը տեղափոխվել է Ալմա-Աթա և մարզային «Տիլշի» («Թղթակից») թերթում դարձել գրական աշխատող։ 1924 թվականին ընդունվում է Կոմունիստական կուսակցության շարքերը։ 1925-1928 թվականներին սովորել է Մոսկվայի ժուռնալիստիկայի ինստիտուտում, որն ավարտելուց հետո մեկնել է Կզըլ-Օրդու և 1928-1932 թվականներին եղել է հանրապետական «Еңбекшi қазақ» («Աշխատավոր կազակ») թերթի գրական աշխատող, 1932 -1934 թվականներին ընտրվել է Ղազախստանի ԽՍՀ գրողների միության առաջին նախագահը։ 1934 թվականին Ջանսուգուրովն ընտրվել է ԽՍՀՄ գրողների միության վարչության և Ղազախական ԽՍՀ գրողների միության վարչության անդամ։ 1934 թվականին եղել է Ղազախստանի քաղհրատի խմբագիր, միաժամանակ՝ Ղազախական Կենտգործկողմի անդամ։ 1936-1937 թվականներին աշխատել է ղազախական գեղարվեստական գրականության հրատարակչության պոեզիայի բաժնի խմբագիր։ 1937 թվականին ձերբակալվել է քաղաքական մեղադրանքով։ Գնդակահարվել է 1938 թվականի փետրվարի 26-ին։ 1958 թվականին հետմահու արդարացվել է[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել սկսել է 1912 թվականից։ Գրել է «Տափաստան», «Կուլագեր», «Կյույշի» պոեմները, «Կոկ», «Իսաթայ» և «Մահամմեթ» պիեսները, «Ժոլդաստար» («Ընկերները») վեպը, բանաստեղծությունների և ֆելիետոնների մի քանի ժողովածու։

Ղազախերեն է թարգմանել դասականների՝ Ալեքսանդր Պուշկինի («Եվգենի Օնեգին», երկու պոեմներ և 30 բանաստեղծություններ), Միխայիլ Լերմոնտովի,Նիկոլայ Նեկրասովի, Յանկա Կուպալայի, Դեմյան Բեդնիի, Մաքսիմ Գորկու, Վլադիմիր Մայակովսկու, Հայնեի, Հյուգոյի և այլոց ստեղծագործություններ։ Մեծ ավանդ է ունեցել ազգային բանաստեղծական մշակույթի զարգացման գործում, մշակել ղազախական բանահյուսության ավանդույթները և Աբայի պոեզիան։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաթիմա Գաբիտովայի (1903-1968) ամուսնացել է 1932 թվականին[2].

Ֆաթիմա Գաբիտովայի հետ ամուսնությունից երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դուստրը՝ Ումուտ Ջանսուգուրովա (1933), բժիշկ
  • Դուստրը՝ Իլֆա Ջանսուգուրովա-Ջանդոսովա (1935), մանկավարժ, ֆրանսերենի ուսուցիչ, «Իլյաս Ջանսուգուրովի անվան հիմնադրամի» նախկին նախագահ
  • Որդին՝ Բուլատ Իլյասովիչ Գաբիտով-Ջանսուգուրով (1937-2004), հայտնի ղազախ դրամատուրգ[3][4]

Որդեգրված երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլյաս Ջանսուգուրովը որդեգրել է Ֆաթիմա Գաբիտովայի և Բիլյալ Սուլեևի ամուսնությունից ծնված երկու երեխաներին։

Ֆաթիմա Տորեբաևայի հետ ամուսնությունից երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սայաթ Ջանսուգուրով (1930), լեռնային ինժեներ, տեխնիկական գիտությունների թեկնածու

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղազախ բանաստեղծներ, Հայաստան հրատարակչություն, Երևան 1968
  2. «Фатима Габитова: Жизнь – легенда | Номад | 26.10.2010». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 10-ին.
  3. «Зайтуна КДРАЛИНА. Сын поэта - Культура - Рубрики журнала - Проза, поэзия, критика... - Простор». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 26-ին.
  4. [1]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյաս Ջանսուգուրով» հոդվածին։